Փարիզում ավարտվել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստը, որում քննարկվել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների զեկույցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Փարիզում ավարտվել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստը, որում քննարկվել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների զեկույցը

13:12 13.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար էդմոն Մարուքյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Փարիզում ավարտվել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում էր Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների զեկույցը։

Նիստին մասնակցել են Հայաստանի հարցով համազեկուցողները և ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարն ու այլ անդամներ։

Քաղաքական գործիչը ներկայացրել է իր ելույթը, ապա խոստացել, որ մնացած մանրամասները կներկայացնի Հայաստան վերադառնալուց հետո։

«Հարգելի գործընկերներ

Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման ամփոփման համար: Շատ ուրախ եմ տեսնել Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության դրական հայտարարությունը, որը բավականին աներկբա է:
Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել Խորհրդարանական վեհաժողովին, ինչպես միշտ, պրոֆեսիոնալ և փորձառու դիտորդական թիմ գործուղելու համար՝ դիտարկելու Հայաստանի թերևս ամենակարևոր ընտրությունները վերջին ժամանակահատվածում: Հատկապես մեծ շնորհակալություն եմ հայտնում պարոն Պոսիեժին` առաքելությունը ղեկավարելու և «թավշյա հեղափոխության» մասին իր արտահայտությունների` իշխանությունների քաղաքական կամքը գովաբանելու համար, ինչը թույլ տվեց անցկացնել ժողովրդավարական ընտրություններ:

Մենք նաև գնահատում ենք, որ Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի համազեկուցողները նույնպես մասնակցեցին այս դիտորդական առաքելությանը, որպես ԵԽԽՎ հայաստանյան փորձագետներ: Մենք բարձր ենք գնահատում ձեր ներդրումը միջազգային դիտորդների կողմից արված դրական արձագանքների մեջ: Մենք ակնկալում ենք, տեսնել ձեզ Երևանում հաջորդ տարի, որտեղ կկարողանանք նախանշել մեր ապագա համագործակցության ոլորտները:

Այս առումով, գուցե, ես մի քիչ առաջ եմ անցնում, բայց կարծում եմ, որ տեղի ունեցած ազատ և արդար ընտրությունները, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների մեկնարկը ցույց են տալիս, որ ժամանակը հասունացել է, մեր անդամակցությունից հետո գործող մոնիթորինգը, փոխարինելու հետմոնիթորինգային երկխոսության հետ: Մենք հավատում ենք, որ Հայաստանում ժողովրդավարական զարգացումները իրավունք են վերապահում նման փոփոխություն ակնկալելու համար:

Իհարկե, որոշ թերություններ կան, որոնց պետք է անդրադառնալ հաջորդ ընտրական շրջանի համար: Կանանց մեծ մասնակցությունը կոնկրետ օրինակ է, և մեր կուսակցությունը պատրաստվում է լրջորեն զբաղվել այս հարցով նոր խորհրդարանում: Վստահ եղեք, որ մեր բոլոր ապագա բարեփոխումների արդյունքում մենք ձգտում ենք համագործակցել Խորհրդարանական վեհաժողովի և Վենետիկի հանձնաժողովի հետ»,- ասված է Էդմոն Մարուքյանի ելույթում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

23:25 22.11.2024

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...

BACK_TO_TOP