Կառավարությունը 88.5 մլն դոլար վարկ կվերցնի դպրոցների սեյսմիկ անվտանգության համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Կառավարությունը 88.5 մլն դոլար վարկ կվերցնի դպրոցների սեյսմիկ անվտանգության համար

13:18 13.12.2018

Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ իրենք ծրագրում են իրականացնել պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության 2015-2020 միջոցառումները:

Կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքվել է սեյսմիկ անվտանգության վարկային ծրագիր:

Մասնավորապես, նախատեսվում է առավել խոցելի 46 դպրոցների սեյսմիկ ուժեղացում կամ նորի կառուցում իրականացնել, որոնց համար ծախսվելու է 107 մլն դոլար, որից բանկի վարկային միջոցները կազմում են 88.5 մլն դոլար, իսկ պետական համաֆինանսավորումը՝ 18.5 մլն դոլար: Կառավարության որոշմամբ հաստատվել է 20 դպրոցների ցանկ, այժմ շինարարություն է իրականացվում 6 դպրոցներում:

Առաջարկվում է հաստատել գերակա 26 դպրոցների ցանկ, որոնք ընտրվել են աշխատանքային խմբի կողմից, հաստատվել են առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորած խմբում:

Արարատ Միրզոյանը հավաստիացրել է, որ իրենք նախատեսում են կառուցել մոդուլային դպրոցներ, որտեղ գունային լուծումներն ավելի հետաքրքիր կլինեն աշակերտների համար, կրթությունը կդարձնեն ավելի բազմազան և հետաքրքիր:

«Համայնքային կյանքը պետք է կենտրոնացնել դպրոցների շուրջ, և միայն ծայրահեղ անհնարինության դեպքում պետք է կառուցել ավանդական դպրոց»,- ասել է առաջին փոխվարչապետը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ծրագրում ներառված համայնքների դպրոցների ցանկը.

Արագածոտնի մարզի

  • Սասունիկի Գևորգ Չաուշի անվան միջնակարգ դպրոց
  • Օհանավանի Սուրեն Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց
  • Շենավանի միջնակարգ դպրոց

Արարատի մարզի

  • Փոքր Վեդիի միջնակարգ դպրոց
  • Վանաշենի միջնակարգ դպրոց
  • Հովտաշենի միջնակարգ դպրոց
  • Հայանիստի միջնակարգ դպրոց
  • Մասիսի հիմնական դպրոց
  • Այգեստանի միջնակարգ դպրոց

Արմավիրի մարզի

  • Պտղունքի միջնակարգ դպրոց
  • Փարաքարի միջնակարգ դպրոց
  • Ջրարփի միջնակարգ դպրոց
  • Մրգաշատի միջնակարգ դպրոց

Կոտայքի մարզի

  • Հրազդանի թիվ 2 միջնակարգ դպրոց
  • Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց
  • Կամարիսի միջնակարգ դպրոց

Լոռու մարզի

  • Վանաձորի Րաֆֆու անվան միջնակարգ դպրոց
  • Օձունի թիվ 2 միջնակարգ դպրոց
  • Ալավերդու թիվ 2 միջնակարգ դպրոց

Գեղարքունիքի մարզի

  • Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոց
  • Ճամբարակի միջնակարգ դպրոց

Տավուշի մարզի

  • Գանձաքարի միջնակարգ դպրոց

Շիրակի մարզի

  • Ազատանի միջնակարգ դպրոց
  • Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց

Վայոց ձորի մարզի

  • Վայքի հիմնական դպրոց
  • Գետափի միջնակարգ դպրոց:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

BACK_TO_TOP