16:27 12.12.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Չարենցավան կատարած այցին:
«1. Նախընտրական փուլում, հանրահավաքներից մեկի ժամանակ մի խումբ քաղաքացիներ դիմել էին վարչապետին Չարենցավանի 3-րդ դպրոցի հարցով: Այդ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել էր, որ ընտրություններից հետո կայցելի Չարենցավան:
2. Այս համատեղ այցը կարևոր է նրանով, որ ուղիղ եթերում պետությունը, նրա ինստիտուտների ներկայացուցիչները հստակ հայտարարեցին, որ չեն կարող տուրք տալ հուզականությանը և հարցերը լուծել օրենքից դուրս: Նման իրավիճակներ եղել են նաև մի քանի այլ համայնքում, և սույն հայտարարություններով մենք արձանագրեցինք մեր գործողությունների շրջանակը, որից չենք կարող դուրս գալ:
3. Արձանագրվեց, որ երկու գերատեսչություններ՝ Կոտայքի մարզպետարանը ու կրթության և գիտության նախարարություններն այս ընթացքում գործել են օրենքին և կարգերին համապատասխան: Արձանագրվեց նաև, որ իրավական տեսակետից նոր տնօրենի ընտրությունն անցել է օրենքին համապատասխան: Բողոքող կողմերից և որևէ մեկը մրցույթի անցկացման իրավական կողմի վերաբերյալ բողոքներ չուներ:
4. Նշվեց նաև, որ կան բողոքներ, որ թե՛ ընտրությունից առաջ և թե՛ դրանից հետո եղել են ճնշումներ: Սույն փաստերով կզբաղվեն իրավապահները:
5. Ակնհայտ է, որ աշակերտների կրթության իրավունքը պետք է պաշտպանվի, և դպրոցում վերականգնվի կարգ ու կանոնը: Չարենցավանի 3֊րդ հիմնական դպրոցում մրցույթի արդյունքում ընտրված տնօրենն այսօր մարզպետի որոշմամբ կնշանակվի իր պաշտոնում»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Չարենցավան՝ տեղում պարզելու, թե ինչու են դասադուլ հայտարարել թիվ 3 հիմնական դպրոցում:
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 11.04.2025
Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...