Փաշինյանն այցելել է Չարենցավան՝ տեղում ծանոթանալու, թե ինչու են դասադուլ հայտարարել թիվ 3 հիմնական դպրոցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Փաշինյանն այցելել է Չարենցավան՝ տեղում ծանոթանալու, թե ինչու են դասադուլ հայտարարել թիվ 3 հիմնական դպրոցում

15:16 12.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, այցելել է Չարենցավան, հանդիպելու Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչա-մանկավարժական կազմի ու դպրոցականների ծնողների հետ՝ պարզելու և տեղում ծանոթանալու դպրոցում ստեղծված իրավիճակին: Խնդիրն այն է, որ արդեն տասը օր է, ինչ աշակերտները դասադուլ են հայտարարել՝ ի պաշտպանություն դպրոցի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի:

Հանդիպմանը ներկա են եղել  նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։

Դասադուլի պատճառը նոյեմբերի 9-ին կայացած դպրոցի տնօրենի ընտրություններն են, որի արդյունքում նախկին տնօրենը՝ Լուսինե Կարապետյանը, չի վերընտրվել: Դասադուլ հայտարարած աշակերտների ծնողներն ու ուսուցիչները վրդովված պնդել են, որ ընտրությունը խախտումներով է եղել, քանի որ ըստ նրանց խորհրդի մի քանի անդամներ ուղղորդված են եղել մյուս թեկնածուի կողմից:

Լուսինե Կարապետյանը մեկ ձայնով է զիջել ընտրված թեկնածու Աննա Բալյանին։ Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Բալյանն էլ իր հերթին պնդում է, որ թե՛ խախտումները, թե՛ ուղղորդումները եղել են Լուսինե Կարապետյանի կողմից: Կարապետյանը ընտրության արդյունքները բողոքարկել էր նաև ԿԳՆ, ինչի արդյունքում նախարարությունը  հանձնաժողով էր կազմվել ու հարցը ուսումնասիրելուց հետո եզրակացրել, որ տնօրենի ընտրության ընթացակարգի առումով խախտումներ չեն եղել:

Արդյունքում դպրոցի երեխաների ծնողներն ու ուսուցիչները որոշել էին դասադուլ հայտարարել՝ պահանջելով վերականգնել նախկին տնօրենին, իսկ եթե դա չի արվում, ապա ծնողները սպառնում են դպրոցից հանել իրենց երեխաներին: Դասադուլ հայտարարած ուսուցիչներն էլ հայտարարել են, որ ազատման դիմումներ կգրեն:

Նոյեմբերի 30-ին քարոզարշավի շրջանակներում, երբ Նիկոլ Փաշինյանը Չարենցավանում էր, դասադուլի մասնակիցները խնդրել էին հարցին լուծում տալ,  Փաշինյանն էլ խոստացել էր, որ օբյեկտիվ լուծում կտա: Այդ պատճառով էլ այսօր գնացել էր Չարենցավան՝ տեղում լսելու բողոքող կողմին:

Հանդիպման ժամանակ դպրոցի նախկին տնօրեն  Լուսինե Կարապետյանը ներկայացրել է, որ 2005 թվականին դպրոցը ընդունել է շատ վատ վիճակում, այն ունեցել է ընդամենը 285 աշակերտ: 2006-ին, Կարապետյանի պնդմամբ, իր ջանքերի շնորհիվ դպրոցը կապիտալ վերանորոգվել է, սկզբից ևեթ դպրոցում հիմք է դրել կոռուպցիայի դեմ պայքարին, վերացրել դրամահավաքը, ուսուցչին նվեր տալու, սեպտեմբերի մեկ, Նոր տարի, Մարտի ութ ու Վերջին զանգ ասված երևույթները:

Լուսինե Կարապետյանը նաև ընդգծել է, որր երեք անգամ վերընտրվել է, միշտ խնդիրներ է ունեցել մարզպետների հետ, քանի որ չի ընդունել նրանց կողմից պարտադրված ոչ բանիմաց մասնագետներին: Դպրոցն այսօր ունի 825 աշակերտ:

Դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից 2-ը նոր ներկայացուցիչ է, որոնք նշանակվել են մարզպետի կողմից: Բողոքող կողմը մարզպետի նշանակած ներկայացուցիչների հետ խնդիրներ են ունեցել ու հիմա պնդում են, որ ընտրությունների ժամանակ նրանք ուղղորդել են մյուսներին:

Լսելով նաև մյուս կողմին՝ Փաշինյանը հայտարարել է, որ մրցույթը իրականացվել է օրինական, հետևաբար որևէ հիմքեր չկան մրցույթը անօրինական ճանաչելու հարցում, և ընտրված տնօրենը պետք է պաշտոնավարի: Նա խորհուրդ է տվել բողոքող կողմին դիմել դատարան, ինչպես նաև տեղեկացրել, որ երկու կողմից էլ հնչել են մեղադրանքներ ճնշումների վերաբերյալ: Այդ պատճառով էլ խնդրով կզբաղվեն իրավապահները, ու եթե պարզվի, որ եղել են նման ճնշումներ, ապա նրանք կպատժվեն, իսկ տնօրենի ընտրությունը չեղյալ կհայտարարվի:

Փաշինյանը բարձրախոսով քննարկման արդյունքները ներկայացրել է նաև բակում հավաքված դասադուլավոր դպրոցականների ծնողներին և ուսուցիչներին: Նա պնդել է, որ Հայաստանն օրենքի երկիր է, ու դպրոցի տնօրեն են ընտրում ոչ թե ճաշակով կամ ծանոթով, այլ օրենքով:

Փաշինյանը նաև հայտարարել է, որ այսօր երեկոյան Կոտայքի մարզպետը ընտրված տնօրեն Աննա Բալյանին կնշանակի տնօրեն: Փաշինյանի այդ հայտարարությանը առարկություններով են ընդունել բակում հավաքվածները՝ վանկարկելով «Բալյա՛ն, հեռացի՛ր»:

Փաշինյանը նաև կոչ է արել դպրոցականներին վաղվանից գալ դասի, ինչին ևս աշակերտները առարկել են: Փաշինյանը կրկին հորդորել է դպրոցականներին դադարեցնել դասադուլը, ինչպես նաև զգուշացրել դասադուլ հրահրողներին, որ նրանք անօրինական գործողությունների փորձ չանեն ու աթոռակռվի պատճառով չխաթարեն ուսումնական պրոցեսի բնականոն ընթացքը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

08:40 11.04.2025

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:35 11.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP