09:46 12.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «14 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող, դեռևս ԱԺ պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանում չէ։ Պարզել անձամբ նրանից չհաջողվեց, քանի որ նրա հեռախոսն անջատված էր՝ բաժանորդն էլ՝ անհասանելի։ Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը նրա մասով ևս պնդել էր՝ 14 մլն ԱՄՆ դոլարի կաշառք է տվել հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար։ 6-րդ գումարման Ազգային ժողովի վերջին արտահերթ նիստը հենց նրա հարցով էր․Ազգային ժողովի օրակարգում էր նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցը, սակայն վերջին քառօրյայում այդպես էլ քվորում չեղավ:
Ըստ Սահմանադրության՝ նա պատգամավորական անձեռնմխելիություն ունի, ուստի չէր կարող կալանավորվել։ Չէր կարող կալանավորվել նաև դեկտեմբերի 9-ից հետո, քանի դեռևս գործում է 6-րդ գումարման Ազգային ժողովը, այսինքն՝ Արամ Հարությունյանը պատգամավոր է և նրա լիազորությունները չեն դադարել։ Բայց նրա տեղաշարժը, առավել ևս՝ սահմանը հատելը կարող էին կանխել, քանզի այդ քննությունը վաղուցվանից էր գնում և բոլորին հայտնի էր, որ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվելու։
Արդյո՞ք Արամ Հարությունյանը հատել է ՀՀ սահմանը․ մեզ չհաջողվեց պարզել նաև Ազգային անվտանգության լրատվական ծառայությունից։ Ինչ վերաբերում է Հատուկ քննչական ծառայությանը, ապա ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը, լսելով հարցը, թե Արամ Հարությունյանից, ինչպես ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պարագայում, վերցվե՞լ է արդյոք անձնագիրը, և բացառո՞ւմ են, որ նա Հայաստանը կարող է լքած լինել, ասաց․ «Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»։ Բայց մենք նախաքննության մանրամասն չէինք խնդրում, այլ այն՝ նա Հայաստանում է, թե ոչ։
Հիշեցնենք նաև, ԱԺ նիստից մեկ օր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, որում լուրջ կասկածներ էր հայտնել, որ Հարությունյանը թաքնվել է արդարադատությունից, քանի որ քննիչներին չի հաջողվում կապ հաստատել նրա հետ, ուստիև՝ դատախազությունը հրատապ էր համարել նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը։ Ինչպես հիշում ենք, Սիլվա Համբարձումյանը մոտ մեկ ամիս առաջ մանրամասնել էր, որ պահանջված գումարը մաս-մաս փոխանցել է ոմն Սուրեն Ավագյանի միջոցով ու հավելել, որ փոխանցումներ է արել նաև Արաքս Դիլանյան անուն-ազգանունով քաղաքացու հաշվեհամարին, որն էլ այդ գումարը փոխանցել է ՀՀ 3 քաղաքացիների՝ Դուբայի հաշվեհամարներին։
Իսկ Հայաստանի այդ քաղաքացիներն են՝ Սևանի հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանը, Արամ Հարությունյանի նախկին ենթակա, նրա սանիկ Վիկտոր Մարտիրոսյանը, երրորդը՝ ոմն Արմեն Խաչատրյան։ Արամ Հարությունյանի գործընկերներ Արմեն Խաչատրյանին և Վիկտոր Մարտիրոսյանին մի քանի օր առաջ կալանավորել էին։ Ինչ վերաբերում է՝ Սուրեն Ավագյանին, նա վաղուցվանից «փախած է»։ Ինչպես հայտնեց աղբյուրը՝ պատահական չէ, որ Վիկտոր Մարտիրոսյանը կալանքի տակ է, իսկ Արմեն Խաչատրյանն՝ այլևս ոչ, քանի որ ակտիվ ցուցմունք է տվել Արամ Հարությունյանի դեմ և դրա դիմաց ազատ արձակվել»:
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքումՆոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...
19:50 23.11.2024
Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...
19:42 23.11.2024
Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուցՈւկրաինայում զինված հակամարտությունը վաղուց դադարել է տարածաշրջանային լինելուց, խոստովանել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ուկրաինայի հակամարտությունը «վաղուց դադարել է տարածաշրջանային պատերազմ լինելուց»,-ասել է Պիստորիուսը Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի միջոցառմանը: Նրա խոսքերը մեջբերում է DPA լրատվական գործակալությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը արտադրում է այնքան զինամթերք, որքան ԵՄ բոլոր երկրները մեկ տարվա ընթացքում։ Համապատասխանաբար, ըստ Պիստորիուսի, Գերմանիան պետք […] ...
19:30 23.11.2024
Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառովԳերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ կապված Ուկրաինայում հակամարտության սրման հետ։ Այդ մասին նա հայտարարել է Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում։ «Դա պարզապես զգացմունք չէ, դա իսկապես ճիշտ է», -ասել է Մերկելը, երբ նրան հարցրել են, թե արդյոք իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ հրաժարվելով աջակցել Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու […] ...
19:22 23.11.2024
Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը՝ նոյեմբերի 23-ին, հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նախարարները քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- ասել է դիվանագիտական աղբյուրը։ ...