Գյումրիի երեխաներին ամանորյա պարկերն այս տարի կմատակարարի երևանյան ընկերությունը՝ քաղաքապետին պատկանող «Անուշարան»-ի փոխարեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Գյումրիի երեխաներին ամանորյա պարկերն այս տարի կմատակարարի երևանյան ընկերությունը՝ քաղաքապետին պատկանող «Անուշարան»-ի փոխարեն

23:54 11.12.2018

Գլխավոր հատակագիծն է գերակա փաստաթուղթ, թե կադաստրային քարտեզը: Այս հարցը պարզվում է, վիճարկելի է Գյումրիի քաղաքապետարանի համար: Եվ որպեսզի գլխավոր հատակագիծը դառնա գերակա, քաղաքապետարանը ավագանու որոշմանն էր սպասում: Հողհատկացումների ժամանակ, ըստ քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի, խնդիրներ են առաջանում կադաստրի տված փաստաթղթերի և գլխավոր հատակագծի անհամապատասխանության պատճառով:

Պարզվեց, որ 2006 թվականին կադաստրային կոմիտեն համայնքների քարտեզագրումը շատ վատ է կատարել, հապճեպ, բազմաթիվ սխալներով: Պատահել է, որ քաղաքապետարանը հողամաս է հատկացրել կառուցապատողին բնակելի տուն կառուցելու նպատակով, բայց պարզվել է, որ կադաստրի որոշումներով դա կամ արոտ է, կամ խոտհարք: Մյուս կողմից՝ հակառակ խնդիրը կա, տարածքը գլխավոր հատակագծով կանաչ գոտի է, բայց իրականում այնտեղ տնակային հասցեներով կապիտալ շինություններ են, որոնք քանդման ենթակա չեն: Այս դեպքում արդեն գլխավոր հատակագիծը չի կարող դառնալ գերակա: Մի խոսքով, որոշվեց առանձին դեպքերին անհատական մոտեցումներ տալ:

Հերթը հետո հասավ տեղական բյուջեից գումարների հատկացմանը, օրինակ՝ Ասլամազյանների պատկերասրահի միայն առաջին հարկը ջեռուցումով ապահովելու համար, քանի որ ֆոնդերը խոնավությունից շարքից դուրս են եկել: Նույն նպատակով բյուջեից գումար կուղղվի նաև Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական մարզադպրոցին: Կառավարությունից խոստացել են, որ հաջորդ տարի մարզադպրոցը վերջապես կկառուցվի, այս մասին Գյումրիի քաղաքապետին ասել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը: Այս տարի ամանորյա պարկերի գնման ու հրավառության մրցույթը շահել է ոչ թե Գյումրիի քաղաքապետին պատկանող «Անուշարան» ընկերությունը, այլ երևանյան կազմակերպություն:

Հիշեցնենք, որ անցած տարի այս խնդրով քաղաքապետը բազմաթիվ քննադատությունների էր արժանացել: Քաղաքապետարանի ֆինբաժնի պետ Լենա Ջիլավյանն ափսոսանք հայտնեց, որ «Անուշարան» ընկերությունը չի եղել այս տարվա մրցույթի շահողը:

Ավագանու նիստի վերջին հարցն էլ քաղաքապետարանի բաժինների օպտիմալացմանն էր վերաբերում: 4 բաժիններ միավորել ու 2-ն են ձևավորել, որի հետևանքով 6 աշխատակից կկրճատվի ու դրա հաշվին քաղաքապետարանը կտնտեսի տարեկան 9 մլն դրամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել «Ռեալի» հետ

18:24 18.04.2025

Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել «Ռեալի» հետ

Գերմանացի հանրահայտ մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել Մադրիդի «Ռեալի» հետ: Կլոպի շրջապատում սակայն ասում են, որ նա հետաքրքրված է նաև Բրազիլիայի հավաքականը գլխավորելու տարբերակով: Ամենահավանական տարբերակը, սակայն, «Ռեալը» գլխավորելն է, քանի որ «Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուները Կառլո Անչելոտին ու Ժորժե Ժեզուսն են: Sky Sports-ը հայտնել […] ...

Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ

18:18 18.04.2025

Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն այցելել է Սյունիքի մարզ: Գորիս քաղաքում նա հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից, դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության իրավիճակին։ «Շատ օգտակար հանդիպում ունեցա ԵՄ դիտորդական թիմի հետ։ Նրանք բացատրեցին, թե ինչպես են իրականացնում […] ...

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

18:12 18.04.2025

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Ռանու Սինհանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարտիրոս Նալբանդյանը, նախագահի տեղակալ Վարազդատ Մկրտչյանը, Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ոլորտի ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը, Ջրամատակարարման և ջրահեռացման մասնագետ Սվեն Շլումպբերգերը և ոլորտային այլ մասնագետներ։ […] ...

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

18:06 18.04.2025

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Բարսելոնայում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Երրորդ շրջանում Խաչանովը 6-4, 7-5 հաշվով առավելության է հասել իսպանացի Ալեխանդրո-Դավիդովիչ Ֆոկինայի նկատմամբ: Աշխարհի 27-րդ ռակետը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կասպեր Ռուդ-Հոլգեր Ռունե զույգի հաղթողի հետ: ...

SHANTNEWS

18:00 18.04.2025

SHANTNEWS

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

17:58 18.04.2025

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին։ Նախագահը հանդես է եկել աշխատաժողովի բացման խոսքով և ընդգծել նման նախաձեռնությունների և աշխատաժողովների կազմակերպման կարևորությունը երկրի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների ճշգրտման, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների շարունակականության տեսանկյունից։ Ելույթի ավարտին Հանրապետության նախագահը հաջողություններ և արդյունավետ քննարկումներ է […] ...

BACK_TO_TOP