16:32 11.12.2018
Վրաստանում բնակվող ռուս լրագրող Ալեքսեյ Ռոմանովը, որը հետխորհրդային երկրների տարածքում ծավալվող քաղաքական իրադարձությունների մասին տեսանյութեր է նկարահանում, անդրադարձել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին:
Տեսանյութի սկզբում Ռոմանովը ցույց է տալիս, թե ինչպես են գրություն թողել իր մեքենայի վրա և հրավիրել խաշ ուտելու:
Ռոմանովը հարց է ուղղում քաղաքացուն, որն ասում էր, որ առաջին անգամ գնալու է ընտրության և արդեն ժամանակն է ինչ-որ բան փոխելու:
«Նրանք ժողովրդին են ներկայացնելու: Եթե ոչ, ապա նրանց նույնպես կմերժենք, ինչպես նախորդներին»,- պատասխանում է քաղաքացին, որից հետո Ռոմանովը նրանց հետ ուղևորվում է ընտրատեղամաս:
Ռոմանովն արձանագրում է, որ այս անգամ ոչ ոք մարդկանց ավտոբուսներով չի տեղափոխում ընտրատեղամաս, չինովնիկները շենքերի մուտքերով չեն շրջում և չեն համոզում գնալ քվեարկության, և չեն քվեարկում մեռած հոգիները:
Ռոմանովը տեղամասից ուղևորվում է «Իմ քայլը» դաշինքի շտաբ, որտեղ տեսախցիկների միջոցով հետևում են ընտրական գործընթացին: Ռոմանովը հարց է ուղղում «Իմ քայլը» դաշինքից Ալեն Սիմոնյանին: Ո՞րն է այս ընտրությունների ինտրիգը:
«Ինտրիգն այն է, թե քանի քաղաքական ուժ կհաղթահարի նվազագույն շեմը, արդյո՞ք մեր կուսակցությունը կհաղթահարի 70 տոկոսի շեմը և ևս մեկը՝ նախկին իշխող կուսակցությունը կանցնի՞, թե՞ ոչ»,- պատասխանում է Ալեն Սիմոնյանը:
Այնուհետև «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ժամանում է շտաբ: Մինչ Փաշինյանը հարցազրույց կտար տեղում հավաքված լրագրողներին, Ռոմանովը հետևյալ դիտարկումն է անում.
«Հանրապետական կուսակցությունը, որը հիշեցնում է ռուսական «Եդինայա Ռոսիան», հավաքել է 4.49 տոկոս ձայն: Բանն այն է, որ հանրապետականներն ԱԺ-ում տապալել էին նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը, որ անցողիկ շեմը սահմանում էր 4 տոկոս: Իմ երեխաները սա անվանում են «վայրկենական կարմա»: Եթե այն ժամանակ չմերժեին, հիմա խորհրդարանում կլինեին»:
Ռոմանովն այնուհետև հարց է ուղղում Փաշինյանին, թե արդյո՞ք այդպիսով «հեղափոխությունն ավարտվում է»:
«Ես կարծում եմ՝ ճիշտ չէ այդպես ասել, ճիշտ է ասել՝ հեղափոխության առաջին փուլն ավարտվեց, քանի որ հեղափոխությունը կավարտվի այն ժամանակ, երբ բոլոր նպատակներն իրականություն կդառնան»,- պատասխանում է Նիկոլ Փաշինյանը:
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...