Ճվճվ Արոյի տղան 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.41
  • 417.71
WEATHER
+17.09 oC

Ճվճվ Արոյի տղան 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

15:08 11.12.2018

Ճվճվ Արո մականվամբ հայտնի Արա Վարդանյանի կրտսեր որդու՝ Սերժ Վարդանյանի խափանման միջոց կալանքը փոխվել է 2 միլիոն  դրամ գրավով, այն հիմնավորմամբ, որ գրավը «ամբաստանյալի պատշաճ վարքագիծն ապահովելու բավարար երաշխիք է»: Այս մասին  SHANTNEWS.am-ին հայտնել է Սերժ Վարդանյանի շահերի պաշտպան Վահե Դանիելյանը:

Քրեական գործն այժմ դատաքննության փուլում է:

Ըստ մեղադրանքի՝ Սերժ Վարդանյանը 2017թ․ սեպտեմբերի 12-ին Հրաչյա Քոչար փողոցում կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում Կարեն Գասպարյանի պարանոցից պոկել և հափշտակել 148․000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթա։

Նրան մեղադրանք է առաջադրված ևս մեկ դրվագով՝ 2017թ. նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրի առանձնասենյակներից մեկում Սերժ Վարդանյանն իր երկու ընկերոջ հետ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:

Ըստ գործի նյութերի՝ խուլիգանությանը մասնակցել են նաև Վարդանյանի ընկերները՝ Սամվել Քրմոյանն ու Գևորգ Խաչատրյանը: «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում Գևորգ Խաչատրյանը, Սերժ Վարդանյանը, Սամվել Քրմոյանը և ոմն Վալոդ բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, ինչի պատճառով հաճախորդները հեռացել են ռեստորանից: Այնուհետև վիճաբանության մեջ են մտել մատուցող Հովհաննես Գասպարյանի հետ, որի ընթացքում Սամվել Քրմոյանը բռունցքներով հարվածել է Հովհաննես Գասպարյանի ձախ աչքին և նրան պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։

Սերժ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, իսկ մյուս երկու ամբաստանյալների նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ճվճվ Արո»-ի կրտսեր որդու համար առաջարկված 10 մլն դրամ գրավը մերժվել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանը պատրաստ է ընդունել Վաշինգտոնի առաջարկը․ հավանական է, որ նոր ատոմակայան Հայաստանում կկառուցեն ոչ թե ռուսները, այլ ամերիկացիները

22:49 03.07.2024

Երևանը պատրաստ է ընդունել Վաշինգտոնի առաջարկը․ հավանական է, որ նոր ատոմակայան Հայաստանում կկառուցեն ոչ թե ռուսները, այլ ամերիկացիները

«Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված մենք մտել ենք շատ առարկայական փուլ: ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը». այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այսինքն, պետք է հասկանալ, որ Հայաստանը մերժում է ռուսների առաջարկը ու ամերիկացինե՞րն են Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2024

SHANTNEWS

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի, Պաղեստինի և Սիրիայի հարցերը

21:49 03.07.2024

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի, Պաղեստինի և Սիրիայի հարցերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստանի Աստանա քաղաքում հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման և ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Սիրիայի հարցերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահի աշխատակազմը: Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Անկարան […] ...

Պատրա՞ստ է Եվրոպան ընդունել Հայաստանին. զրույց Գայանե Աբրահամյանի հետ

21:40 03.07.2024

Պատրա՞ստ է Եվրոպան ընդունել Հայաստանին. զրույց Գայանե Աբրահամյանի հետ

Երևանում այսօր անցկացվում էր ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերները և հնարավորությունները» թեմայով համաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, Եվրամիության ներկայացուցիչներ, փորձագետներ: Այդ համաժողովին մասնակցում էր նաև «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը: Նա հյուրընկալվել է «Հեռանկար»-ի տաղավարում: ...

Արարատի մարզում անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է «Nissan»-ին և դեպքի վայրից դիմել փախուստի, «Nissan»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին ու բեռնատար «Գազել»-ին

21:29 03.07.2024

Արարատի մարզում անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է «Nissan»-ին և դեպքի վայրից դիմել փախուստի, «Nissan»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին ու բեռնատար «Գազել»-ին

Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արաքսավան գյուղի վարչական տարածքում, անհայտ մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Nissan»-ը բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշին, որոշ հատված կոտրել և բախվել բեռնատար «Գազել»-ին։ Իսկ «Nissan»-ին հարվածած ավտոմեքենան դեպքի […] ...

Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը

21:17 03.07.2024

Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը

Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: ...

BACK_TO_TOP