Վրացական ազգայնական կուսակցությունը բողոքում է օտարերկրացիներին հող վաճառելու ՍԴ որոշման դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Վրացական ազգայնական կուսակցությունը բողոքում է օտարերկրացիներին հող վաճառելու ՍԴ որոշման դեմ

16:52 10.12.2018

Վրաստանի Սահմանադրական դատարանը նախորդ շաբաթ հակասահմանադրական էր համարել օտարերկրացիներին գյուղատնտեսական հողերի վաճառքի վերաբերյալ կառավարության մորատորիումի  որոշումը: ՍԴ-ն թույլատրել է գյուղատնտեսական հողերի օտարումը օտարերկրացիներին:

Մի խումբ մարդիկ ՍԴ որոշումը համարել են «հակավրացական», և այսօր առավոտից բողոքի ակցիա սկսել Վրաստանի Արդարադատության պալատի դեմ: Հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ խորհրդարանական «Հայրենասիրական դաշինք» կուսակցության շուրջ 500 անդամներ արգելափակել են Արդարադատության պալատի հիմնական մուտքը և հանդիպում պահանջել արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հետ ՍԴ-ի հիշյալ որոշումը չեղարկելու համար:

«Այս պահին Արդարադատության խորհուրդը քննարկում է հողամասերի սեփականության գրանցման մոտ 2,5 հազար դիմում: Դա ենթադրում է հարյուրավոր և հազարավոր հեկտար վրացական հողերի օտարում, և, իհարկե, այս օրերի ընթացքում կհասցնեն գրանցել ավելի շատ հողատարածքներ, քանի որ գործընթացն արդեն սկսվել է»,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Դավիթ Լորկտիպանիձեն:

Նրա խոսքերով՝ մշտական ​​բողոքները կշարունակվեն մինչև Վրաստանի նորացված Սահմանադրության ուժի մեջ մտնելը:

Նշենք, որ Վրաստանի կառավարության մորատորիումը հակասահմանադրական ճանաչելու պահանջով ՍԴ էին դիմել Հունաստանի քաղաքացիներ Պրոկոֆի Սավիդին և Դիանա Շամանիդին: Նրանք անդրադարձել են այն փաստին, որ այս դրույթը հակասում է Սահմանադրության ներկայիս ձևակերպմանը, մասնավորապես 21-րդ հոդվածին, այն է՝ «սեփականությունն ու  ժառանգությունը ճանաչվում են անձեռնմխելի, անթույլատրելի է չեղյալ հայտարարել սեփականության իրավունքը, նրա ձեռքբերումը, օտարումը կամ  ժառանգելու իրավունքը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

14:17 23.11.2024

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները փոխեցին լրատվական օրակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները: Եվ դրա պատճառները անձնավորված չեն, այլ՝ համակարգային: Դրանից հետո արվեցին նոր նշանակումներ: Ի՞նչ հարց են լուծում այս փոփոխությունները: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, պատմաբան […] ...

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

14:05 23.11.2024

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Կրթության տեսչական մարմինը ավելի քան 800 երեխայի շրջանում ամեն տարի ուսումնասիրություն է անցկացնում՝ գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները […] ...

BACK_TO_TOP