Եթե սոցհարցումներն արտահայտում են ժողովրդի կամքը և պատկերացումները, կոալիցիա չի լինի. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Եթե սոցհարցումներն արտահայտում են ժողովրդի կամքը և պատկերացումները, կոալիցիա չի լինի. Նիկոլ Փաշինյան

13:30 09.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին քվեարկեց հանուն ազատ, երջանիկ և հզոր Հայաստանի: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ կարծես թե ընտրությունների ընթացքի հետ կապված խնդիրներ չկան: Ահազանգերին, որ որոշ տեղերում վարչական ռեսուրս է կիրառվել, նա արձագանքեց, որ եթե նման փաստեր պարզվեն, վարչական ռեսուրս կիրառողները կպատժվեն:

Օտարերկրյա լրատվամիջոցի լրագրողներից մեկը հետաքրքրվեց` Փաշինյանը կիսո՞ւմ է այն մտահոգությունը, որ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է, քանի որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը հակված է վստահության քվեն տալ հենց իրեն: Փաշինյանը նշեց, որ լրագրողի հարցում կար նաև դրա պատասխանը:

«Ժողովրդավարության էությունը հենց այդ է, որ քաղաքացիները, ընտրողներն են որոշում` ով է լինելու իշխանության ղեկին կամ խորհրդարանում, և ով չի լինելու: Ընտրությունների արդյունքում մենք կիմանանք, թե ով է կառավարության գլխավոր քաղաքական ընդդիմությունը»,- ասաց նա:

Փաշինյանը չմեկնաբանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման գործընթացը, նշեց, որ այդ քրգործը վաղուց է սկսվել, այն որևէ կերպ կապված չէ ընտրությունների հետ, այն սկսվել է 5 ամիս առաջ, և նախաքննությունը շարունակվում է:

Հարցին` բացառո՞ւմ է ընտրություններից հետո կոալիցիայի կազմումը, նա պատասխանեց.

«Եթե սոցհարցումներն արտահայտում են ժողովրդի կամքը և պատկերացումները, կոալիցիա չի լինի»:

Մարզպետների իրականացրած քարոզչության մասին ահազանգերին Փաշինյանն արձագանքեց` նշելով.

«Մարզպետների մեծ մասը թեկնածու է, նրանք քարոզարշավ են իրականացնում օրենքով սահմանված կարգով, անտրամաբանական կլիներ, եթե նրանք աշխատեին այլ դաշինքի կամ այլ ուժի օգտին: Օրենքը դա թույլ է տալիս, նրանք արձակուրդում են»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

BACK_TO_TOP