12:14 09.12.2018
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն այսօր ԿԸՀ-ում որոշ պարզաբանումներ ներկայացրեց ընտրողների ցուցակների վարման ընթացակարգի վերաբերյալ: Նա տեղեկացրեց, որ Ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ընտրողների ռեգիստրը մշտապես վարվող փաստաթուղթ է, որը կազմվում է ընտրական տարածքների և ռեգիստրի: Ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են բնակչության ընտրական ռեգիստրում ընդգրկված, ՀՀ որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիները:
«Ընտրողների ռեգիստրը վարում և ընտրողների ցուցակը կազմում է լիազոր մարմինը, այսինքն՝ ոստիկանությունը, որը պատասխանատու է ՀՀ ընտրողների ռեգիստրը և ընտրողների ցուցակը նշված օրենսգրքին համապատասխան վարելու և կազմելու համար: ԸՕ 10-րդ հոդվածի համաձայն՝ ընտրողների ռեգիստրի հիման վրա կազմվում է համայնքի ընտրողների ցուցակ ըստ ընտրատեղամասերի, որում ընդգրկվում են նշված օրենսգրքի 2-րդ հոդվածի համապատասխան ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք»,- տեղեկացրեց Բիչախչյանը՝ հավելելով, թե ԸՕ-ում սահմանված են հիմնարար դրույթներ:
Ըստ այդ դրույթների՝ ՀՀ-ում հաշվառում չունեցող քաղաքացիները համապետական ընտրություններին կարող են մասնակցել լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու եղանակով, իսկ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձին՝ ՀՀ ԱԺ ընտրություններին չեն կարող քվեարկությամբ մասնակցել:
«ՀՀ ԿԸՀ 2018թ. նոյեմբերի թիվ 88 որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված միջոցառումները վերը նշված օրենսդրական դրույթների պահպանմամբ ոստիկանությունը կատարել է պատշաճ ժամկետներում»,- հավելեց Անձնագրային և վիզաների վարչության պետը՝ տեղեկացնելով, որ քվեարկությունից առաջ կազմվել և հրապարակվել են քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակը:
11:42 07.04.2025
«Շտապբուժօգնություն» ընկերությունում ներդրված հետադարձ զանգի համակարգը հնարավորություն է տվել կանչերը սպասարկել 100%-ով«Շտապբուժօգնություն» ընկերությունում ներդրված հետադարձ զանգի համակարգը հնարավորություն է տվել կանչերը սպասարկել 100%-ով. ուշացումով կամ անպատասխան զանգեր չկան: Համակարգը կներդրվի նաև համայնքային առողջապահության կենտրոններում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
11:34 07.04.2025
Ավարտվել է Դավիթ Մալյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացումըԱմբողջությամբ ավարտվել է Դավիթ Մալյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը: Տեղադրվել են էներգախնայող LED լուսատուներ: Գործընթացը շարունակվում է Արտաշիսյան, Սարալանջի, Չարենցի, Գուրգեն Մահարու և Շիրակի փողոցներում: Տեղադրվել է ընդհանուր առմամբ 580 LED լուսատու: ...
11:28 07.04.2025
Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ. ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկԵրևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ: Սա առաջին հերթին արվում է երեխաների անվտանգության համար: Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրագործում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով: Ընդհանուր առմամբ ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկ: Ծրագրի առաջին փուլում 158-ն արդեն տեղադրվել է: ...
11:12 07.04.2025
Զինված ուժերի պատվո պահակային վաշտի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվԶինված ուժերի պատվո պահակային վաշտը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...
11:05 07.04.2025
Բրատիսլավայում մեկնարկում է Եվրոպայի առաջնությունըԲրատիսլավայում ապրիլի 7-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը։ Պայքարը սկսում են ազատ ոճայիններ 57 կգ Մանվել Խնձրցյանը, 65 կգ Վազգեն Թևանյանը, 70 կգ Արման Անդրեասյանը, 79 կգ Հայկ Պապիկյանը և 97 կգ Գուրգեն Սիմոնյանը։ Խնձրցյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կհանդիպի Մոնգուշ (UWW)/Տիսով (Բուլղարիա) զույգի հաղթողին։ Թևանյանը 1/8-ում ուժերը կչափի Գուսեյնովի (UWW) հետ։ Անդրեասյանի մրցակիցը 1/8-ում […] ...
10:58 07.04.2025
Հանրապետության նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ ԷմիրություններՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողովին» մասնակցելու համար։ Հանրապետության նախագահը համաժողովի բացմանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև նախագահ Խաչատուրյանի հանդիպումներն ԱՄԷ բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։ ...