ԱՄՆ-ն կաջակցի հակակոռուպցիոն պայքարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

ԱՄՆ-ն կաջակցի հակակոռուպցիոն պայքարին

17:04 20.10.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերին:
Կարեն Կարապետյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Զրուցակիցները նախևառաջ անդրադարձել են հակակոռուպցիոն բնագավառում համագործակցությանը՝ քննարկել ընթացիկ աշխատանքները և հետագա անելիքները: 
Վարչապետը նշել է, որ կառավարությունը, իր ծրագրին համապատասխան, շարունակում է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրավիճակի բարելավման հետևողական քաղաքականությունը 3 հիմնական ուղղությամբ՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, նորմատիվ-օրենսդրական դաշտի արդիականացում ու կատարելագործում և Հակակոռուպցիոն խորհրդի ակտիվ աշխատանք: 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ողջունել է վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարին և գործարարությամբ զբաղվելու միջավայրի բարելավմանն ուղղված ջանքերը, որոնք նպաստել են Հայաստանի նկատմամբ ամերիկյան ներդրողների հետաքրքրության մեծացմանը: Նա նշել է, որ վերջին 8-10 ամսվա ընթացքում Հայաստանում գործող ամերիկյան ընկերություններից դրական ազդակներ է ստացել հատկապես մաքսային ոլորտում կատարվող բարեփոխումների առնչությամբ: Ռիչարդ Միլսը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը հակակոռուպցիոն պայքարի գործում, և այժմ քննարկվում է այդ նպատակով հատկացվող միջոցների վերաուղղորդման և օժանդակության առավել արդյունավետ ուղին գտնելու հարցը: 

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև 2 տարի առաջ մեկնարկած «Իմ Հայաստան. մշակութային զբոսաշրջությունը Հայաստանում» ծրագրի ընթացքին: Այն մշակվել է ՀՀ կառավարության, ԱՄՆ ՄԶԳ և մշակույթի պահպանման ասպարեզում հայտնի Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում և միտված է ազգային մշակույթի պահպանմանը՝ Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացման միջոցով: Քննարկվել են ծրագրի շրջանակում իրականացված, ինչպես նաև նախատեսվող միջոցառումները և մասնավորապես, հաջորդ տարի ԱՄՆ-ում կազմակերպվող ֆոլկլորային փառատոնին Հայաստանի մասնակցությանը վերաբերող հարցեր:
 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոսանքանջատումներ նոյեմբերի 28-ին

20:48 27.11.2024

Հոսանքանջատումներ նոյեմբերի 28-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-14:00 Սուվորովի փ․ 36-76 առանձնատներ, Սասունցի Դավթի փ․ 16-40 առանձնատներ, 11։00-17:00 Կորյունի փ. 7, 7/1, 21, 23, 23/37, 25 շենքեր, Աբովյան փ. 38, 40-48 շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 16, 18, 18ա […] ...

Լիբանանից Իսրայելի զինուժի դուրս գալու տեմպը կախված կլինի «Հըզբոլլահի» հետ զինադադարի կայունությունից

20:40 27.11.2024

Լիբանանից Իսրայելի զինուժի դուրս գալու տեմպը կախված կլինի «Հըզբոլլահի» հետ զինադադարի կայունությունից

Հարավային Լիբանանից Իսրայելի զինուժի դուրսբերման արագությունը որոշվելու է նրանով, թե որքանով է կայուն հրադադարը «Հըզբոլլահի» հետ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իսրայելական անվտանգության անանուն պաշտոնյային: «Նա ասել է, որ զորքերի դուրսբերման առաջընթացը և լիբանանցի խաղաղ բնակիչների հայրենիք վերադարձի ժամանակացույցը կախված է նրանից, թե արդյոք համաձայնագրի բոլոր կողմերը կկատարեն դրան»,- հայտնում է գործակալությունը։ «Մենք պետք է […] ...

Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը

20:30 27.11.2024

Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․ ««Նոա»-«Վիկինգուր» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է ուշ ժամի. այդ, իսկ պատճառով «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№ 7, 11, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 01:00»։ ...

Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին

20:24 27.11.2024

Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Equal Right Trust (Հավասար իրավունքների պաշտպանություն) հիմնադրամի տնօրեն Ջիմ Ֆիցջերալդին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էվելին Քոլինսին։ Հանդիպումը տեղի է ունեցել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ու Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի համատեղ նախաձեռնությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, […] ...

Ֆոն դեր Լայենը նշել է նոր Եվրահանձնաժողովի խնդիրները արտաքին քաղաքականության ոլորտում

20:16 27.11.2024

Ֆոն դեր Լայենը նշել է նոր Եվրահանձնաժողովի խնդիրները արտաքին քաղաքականության ոլորտում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել ուժեղացնել եվրոպական անվտանգությունը և ակտիվացնել այն միջազգային հարցերում։ Այդ մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանում՝ ԵՀ անդամության թեկնածուների ներկայացման ժամանակ։ «Մեր անվտանգության ամրապնդումն ավելի ու ավելի կարևոր է դառնում այնպիսի վիճելի և փխրուն աշխարհում, որն այսօր է, կարծում եմ, այն Եվրոպային ավելի քան երբևէ անհրաժեշտ է», – […] ...

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

20:08 27.11.2024

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական […] ...

BACK_TO_TOP