11:15 08.12.2018
Դիլիջանում անցկացվել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 29-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը:
Ողջունելով մասնակիցներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը բարձր է գնահատել գործընկեր պետությունների մաքսային ծառայությունների համագործակցության խորացմանը և արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը, ընդգծելով, որ մաքսային ծառայությունները մեծ դեր ունեն ինտեգրացիոն գործընթացներում.
«Նիստի օրակարգում ընդգրկված են մաքսային գործի այնպիսի կարևորագույն ուղղություններ, ինչպիսիք են՝ ապրանքների հետբացթողումային հսկողության և մաքսային տարանցման, մաքսային արժեքի, ռիսկերի կառավարման առնչվող և այլ հարցեր: Ընդունված որոշումների արդյունքում մաքսային ծառայությունները մի շարք ուղղություններով կարող են միասնական մոտեցումներ մշակել»: Դավիթ Անանյանի դիտարկմամբ՝ Եվրասիական տնտեսական միությունն այն կառույցն է, որի շրջանակում մաքսային ծառայությունների միջև նախատեսվում է իրականացնել տեղեկատվության ամենօրյա փոխանակում և օպերատիվ հսկողություն:
Նիստի ընթացքում ստորագրվել է 30 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր ուղղություններին, մասնավորապես ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգմանը և հայտարարագրման առանձնահատկություններին, անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերին, մաքսային ոլորտում ԵԱՏՄ ընդհանուր գործընթացներին միանալուն ուղղված աշխատանքների համակարգմանը, ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրությունների խախտման դեպքերը բացառելու նպատակով մաքսային տարանցում մաքսային ընթացակարգի ավարտման մասով լրացուցիչ միջոցների կիրառմանը: Քննարկվել են նաև լիազորված տնտեսական օպերատորի կողմից առաջնահերթության կարգով իրականացվող մաքսային գործառնությունների, ինչպես նաև մաքսային հսկողության երկուղի համակարգի կիրառման դեպքում անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրման որոշ հարցեր:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի տեղեկացմամբ՝ Հայաստանը ներկայացրել է նոր նախաձեռնություն էլեկտրոնային փաստաթղթերի փոխադարձ ճանաչելիության մասին.
«Մեր երկիրը հաշվարկային փաստաթղթերի ամբողջական անցում է կատարել էլեկտրոնայինին։ Մենք նախաձեռնությամբ հանդես ենք եկել հանձնաժողովում՝ առաջարկելով, որ նույնը լինի նաև ԵԱՏՄ միասնական հարթակում: Այն կտա արագություն, մոբիլություն, թափանցիկություն»: Նրա խոսքով` հարցը ներառվել է օրակարգում, և բոլոր երկրները հավանություն են տվել Հայաստանի նախաձեռնությանը։
Բարձր գնահատելով կատարված աշխատանքները, ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինն ընդգծել է, որ հանդիպումը ևս մեկ քայլ է մաքսային ծառայությունների փոխըմբռման և համագործակցության ամրապնդման ուղղությամբ.
«Նպատակն է՝ ամուր Մաքսային միություն ստեղծել ամբողջ եվրասիական տարածքում: Մեր ուշադրության կենտրոնում է մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության գործընթացների դյուրացման, արագ կազմակերպման և բիզնեսին ուղղված վարչական ռեսուրսների կրճատման հարցերը»:
Բելառուսի մաքսային կոմիտեի նախագահ Յուրի Սենկոն անդրադառնալով Բագրատաշենի անցակետ կատարած այցին, նշել է, որ տպավորված է կառույցի աշխատանքների արդյունավետ կազմակերպմամբ.
«Հաճելի է, որ ԵԱՏՄ գործընկեր երկիրն ունի նման արդիականացված ենթակառուցվածք՝ բարձրակարգ մասնագետներով և վերազինված՝ ժամանակակից տեխնիկայով: Այն հնարավորություն է տալիս բարձր արդյունավետությամբ ապահովել մեծ թողունակություն, ինչում համոզվել ենք մաքսակետում՝ նաև բելառուսցի բեռնափոխադրողների հետ զրույցի ժամանակ»:
Նիստում որոշում է ընդունվել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 30-րդ նիստն անցկացնել 2019 թվականի առաջին եռամսյակում՝ ՌԴ-ում:
Բելառուսի մաքսային կոմիտեի նախագահ Յուրի Սենկոն ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին պարգևատրել է Բելառուսի մաքսային կոմիտեի կազմավորման 25-ամյակի մեդալով:
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...