23:48 07.12.2018
Մենք ապրում ենք պատմական օրեր, և այս օրերն են կանխորոշելու մեր հայկական երկու պետությունների ապագան։ Իշխող վարչախումբն ապացուցեց իր քաղաքական բովանդակության իսպառ բացակայությունը, ապացուցեց իր զրո պատասխանատվությունը ձեր բոլորի հանդեպ, ինչպես նաև ցույց տվեց, որ որևէ բարոյական արգելքներ չկան իր գործողություններում։ ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանը տեսաուղերձ է հղել` դիմելով նաև ԱԱԾ տնօրենին և ոստիկանության պետին․
«Ձեզ քաջ հայտնի է, որ իշխող վարչախմբի պարագլուխը՝ ձեր անմիջական ղեկավարը, ծրագրավորել է առաջիկա օրերին տեղերում ստեղծել քաոսային իրավիճակներ: Իր գործողություններով և ձեզ օգտագործելով՝ նա արդեն ծանր հարված է հասցրել ընտրությունների լեգիտիմությանը: Ես արդեն ասել եմ, որ ՀՀ-ում իրավապահ մարմիններ գոյություն չունեն, դրանք պատժիչ մարմիններ են: Պարոնա՛յք, ես հիմա ձեզ առաջին հերթին դիմում եմ որպես սպաների, երեք օրով դարձե՛ք իրավապահ մարմիններ, հիշե՛ք սպայի պատվի մասին և ամեն ինչ արե՛ք, որ դադարեցնեք պարագլխի կողմից կազմակերպված այդ գործողությունները: Ճիշտ հրահանգավորում արե՛ք ձեր բոլոր սպաներին, ձեր ողջ գործակալական ցանցին: Ես համարում եմ, որ նրանք բոլորը ՀՀ քաղաքացիներ են, մի՛ խորացրեք ձեր մեղքերը: Երեք օր հետո կարող եք անել ամեն ինչ, ինչ ցանկանում եք՝ ձեր ձերբակալություններն ու կալանավորումները, որևէ խնդիր չկա: Երեք օր եղե՛ք սպա»,- ասաց նա:
23:20 28.04.2025
Փեզեշքիանն Ալիևին հիշեցրել է, որ Իրանը պաշտպանելու է ՀՀ-ին իր օրինական իրավունքների շրջանակումԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով Բաքվում է: Կայացել են նրա բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի մասին, կարծես, նախապես հայտարարված չէր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Իրականում Մասուդ Փեզեշքիանին դեռևս ամռանն էր Իլհամ Ալիևը հրավիրել Բաքու այցելել, սակայն այդ հրավերը իրականություն դարձնելու համար գրեթե 9 ամիս պահանջվեց: Վերջին անգամ Իրանի նախագահը […] ...
23:13 28.04.2025
Ստյոպա Մկրտչյանը Խորվաթիայի առաջնությունում չորրորդ անընդմեջ խաղն է անցկացրել առանց փոխարինվելուԽորվաթիայի առաջնության 32-րդ տուրում «Օսյեկը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է Ջենարո Գատուզոյի գլխավորած «Հայդուկին»։ Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։ 22-ամյա ֆուտբոլիստը չորրորդ հանդիպումն է անցկացրել առանց փոխարինվելու։ «Օսյեկը» 37 միավորով 7-րդն է։ ...
23:05 28.04.2025
Ապրիլի 29-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 6, 6/2 շենքեր, Զաքյան փ. 1, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 37, 41/1 շենքեր, Նալբանդյան փ. 34-59 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. […] ...
22:53 28.04.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է։ «Շինհրապարակում մոտ 500 մետրի վրա հաշվեցինք 16 միավոր շինտեխնիկա»,- նշվում է գրառման մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:43 28.04.2025
Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներըԱպրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, […] ...
22:32 28.04.2025
«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները«Բարսելոնա» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը, եզրերում նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Բենժամեն Պաժեսը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Ժերոմ Բրիզարը և Վիլի Դելաժոն, չորրորդ պաշտոնյան` Ֆրանսուա Լետեքսյեն։ Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել, ցույց տվել 9 […] ...