Նիհարեք և խնայեք հազարավոր դոլլարներ. հետազոտություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Նիհարեք և խնայեք հազարավոր դոլլարներ. հետազոտություն

16:13 20.10.2017

Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականներ իրենց կատարած վերջին  հետազոտության ժամանակ հանգել են այն  եզժզրակացության,  որ ավելորդ քաշից ազատվելը մարդուն թույլ է տալիս տասնյակ հազարավոր դոլարներ տնտեսել, մանավանդ եթե այդ մարդն արդեն  50-ն անց է։

Խնդիրն այն է, որ ավելորդ քաշի դեպքում զգալիորեն ավելանում է սրտի եւ ուռուցքաբանական հիվանդությունների, դիաբետի զարգացման հավանականությունը, որոնց բուժման համար մարդիկ ստիպված են լինում մեծ գումարներ ծախսել։ Գիտնականները պարզել են, որ եթե 50 տարեկան մարդը նվազեցնի մարմնի զանգվածի գործակիցը ավելի քան 5 կետով, նա կարող է տնտեսել 36 278 դոլար զուտ վերոնշյալ հիվանդությունների զարգացման հավանականությունը նվազեցնելու հաշվին։ Եվ այսպես, եթե մարդը լավ մարզավիճակ ունենա եւ առողջ լինի, նա ստիպված չի լինի գումարներ ծախսել ճարպակալումով պայմանավորված հիվանդությունների համար դեղորայքի ու բժշկական պրոցեդուրաների վրա։

Գիտնականների խոսքով՝ որքան քիչ գումար մարդիկ ծախսեն ավելորդ քաշով պայմանավորված հիվանդությունների բուժման վրա, այդքան շատ գումար կմնա ավելի հաճելի ծախսերի համար։ Գիտնականները հորդորում են, որ պետք է  շատ գումար ծախսել մարզադահլիճ այցելությունների վրա, որը և ապագայում կխնայի ձեր  ծախսված գումարի կրկնակին:

Առողջ քաշ է համարվում մարմնի զանգվածի 25-ից ցածր գործակիցը։ Եթե այդ ցուցանիշը գտնվում է 25-ից 30-ի միջակայքում, ապա մարդը համարվում է ավելորդ քաշ ունեցող, իսկ եթե 30-ից բարձր է, ուրեմն նա արդեն ճարպակալում ունի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբանանից Իսրայելի զինուժի դուրս գալու տեմպը կախված կլինի «Հըզբոլլահի» հետ զինադադարի կայունությունից

20:40 27.11.2024

Լիբանանից Իսրայելի զինուժի դուրս գալու տեմպը կախված կլինի «Հըզբոլլահի» հետ զինադադարի կայունությունից

Հարավային Լիբանանից Իսրայելի զինուժի դուրսբերման արագությունը որոշվելու է նրանով, թե որքանով է կայուն հրադադարը «Հըզբոլլահի» հետ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իսրայելական անվտանգության անանուն պաշտոնյային: «Նա ասել է, որ զորքերի դուրսբերման առաջընթացը և լիբանանցի խաղաղ բնակիչների հայրենիք վերադարձի ժամանակացույցը կախված է նրանից, թե արդյոք համաձայնագրի բոլոր կողմերը կկատարեն դրան»,- հայտնում է գործակալությունը։ «Մենք պետք է […] ...

Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը

20:30 27.11.2024

Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․ ««Նոա»-«Վիկինգուր» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է ուշ ժամի. այդ, իսկ պատճառով «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№ 7, 11, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 01:00»։ ...

Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին

20:24 27.11.2024

Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Equal Right Trust (Հավասար իրավունքների պաշտպանություն) հիմնադրամի տնօրեն Ջիմ Ֆիցջերալդին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էվելին Քոլինսին։ Հանդիպումը տեղի է ունեցել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ու Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի համատեղ նախաձեռնությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, […] ...

Ֆոն դեր Լայենը նշել է նոր Եվրահանձնաժողովի խնդիրները արտաքին քաղաքականության ոլորտում

20:16 27.11.2024

Ֆոն դեր Լայենը նշել է նոր Եվրահանձնաժողովի խնդիրները արտաքին քաղաքականության ոլորտում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել ուժեղացնել եվրոպական անվտանգությունը և ակտիվացնել այն միջազգային հարցերում։ Այդ մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանում՝ ԵՀ անդամության թեկնածուների ներկայացման ժամանակ։ «Մեր անվտանգության ամրապնդումն ավելի ու ավելի կարևոր է դառնում այնպիսի վիճելի և փխրուն աշխարհում, որն այսօր է, կարծում եմ, այն Եվրոպային ավելի քան երբևէ անհրաժեշտ է», – […] ...

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

20:08 27.11.2024

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական […] ...

SHANTNEWS

20:00 27.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP