Գյումրիում ավելի քան 3 տարի ուշացումով բացվել է «Սաստեքս» ընկերությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Գյումրիում ավելի քան 3 տարի ուշացումով բացվել է «Սաստեքս» ընկերությունը

18:55 07.12.2018

գյումրիում բացվել է սաստեքս ընկերությունը

Գյումրիում այսօր բացվել է «Սաստեքս» ընկերության արտադրական մասնաշենքերից մեկը՝ 150 աշխատատեղով: Հիշեցնենք, որ ավելի քան 3 տարվա ձգձգումից հետո վերջապես արտադրությունը գործարկվել է:

Շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշի ներդրումներով այս արտադրությունում բանվորական հագուստ է թողարկվելու արտասահմանյան պատվերներով: Ըստ ընկերության գործադիր տնօրեն Քրիստիան Գելեջիի՝ այժմ իրենք շատ պատվերներ ունեն, որոնք չեն հասցնում կատարել: Գործարարը խոստացել էր լուծել նաև ընկերության տարածքում գտնվող տնակներում բնակվող 16 ընտանիքների բնակարանային հարցը, բայց քարաշեն տների կառուցումը ևս ձգձգվում է:

սաստեքս ընկերություն

Այսօր Քրիստիան Գելեջին հայտնել է, որ ընտանիքների հետ կապված խնդիրներ կան, քանի որ նրանց թիվը աղետից հետո 3-ից հասել է 11-ի:

Գործարարը չի կարող այդ ընտանիքների բնակբարելավման խնդիրը լուծել: Բացի դրանից՝ ընտանիքներ կան, որ նախկինում բնակարան են ստացել ու վաճառել, իսկ ընկերությունը նրանց չի կարող սեփականության իրավունքով բնակարաններ հատկացնել, իրենց կառուցածը կլինեն միայն սոցիալական բնակարաններ: Տարիներ առաջ «Սաստեքսի» խոստացած 500 աշխատատեղերը, ըստ գործադիր տնօրենի, կբացվեն 2 տարի հետո:

Հարկ է նշել, որ Ամասիայում տարիներ առաջ նույն այս «Սաստեքս» ընկերության հիմնադրած մեկ այլ արտադրամասում մինչ օրս աշխատողներն ամսական 25.000 դրամ աշխատավարձ են ստանում: Այս մասին լրագրողների դիտարկմանը Քրիստիան Գելեջին չհամաձայնեց և նշեց, որ նման աշխատավարձ չկա: Նորաբաց ընկերությունում էլ աշխատավարձի չափը 55.000 դրամ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել «Ռեալի» հետ

18:24 18.04.2025

Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել «Ռեալի» հետ

Գերմանացի հանրահայտ մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել Մադրիդի «Ռեալի» հետ: Կլոպի շրջապատում սակայն ասում են, որ նա հետաքրքրված է նաև Բրազիլիայի հավաքականը գլխավորելու տարբերակով: Ամենահավանական տարբերակը, սակայն, «Ռեալը» գլխավորելն է, քանի որ «Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուները Կառլո Անչելոտին ու Ժորժե Ժեզուսն են: Sky Sports-ը հայտնել […] ...

Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ

18:18 18.04.2025

Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն այցելել է Սյունիքի մարզ: Գորիս քաղաքում նա հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից, դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության իրավիճակին։ «Շատ օգտակար հանդիպում ունեցա ԵՄ դիտորդական թիմի հետ։ Նրանք բացատրեցին, թե ինչպես են իրականացնում […] ...

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

18:12 18.04.2025

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Ռանու Սինհանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարտիրոս Նալբանդյանը, նախագահի տեղակալ Վարազդատ Մկրտչյանը, Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ոլորտի ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը, Ջրամատակարարման և ջրահեռացման մասնագետ Սվեն Շլումպբերգերը և ոլորտային այլ մասնագետներ։ […] ...

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

18:06 18.04.2025

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Բարսելոնայում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Երրորդ շրջանում Խաչանովը 6-4, 7-5 հաշվով առավելության է հասել իսպանացի Ալեխանդրո-Դավիդովիչ Ֆոկինայի նկատմամբ: Աշխարհի 27-րդ ռակետը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կասպեր Ռուդ-Հոլգեր Ռունե զույգի հաղթողի հետ: ...

SHANTNEWS

18:00 18.04.2025

SHANTNEWS

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

17:58 18.04.2025

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին։ Նախագահը հանդես է եկել աշխատաժողովի բացման խոսքով և ընդգծել նման նախաձեռնությունների և աշխատաժողովների կազմակերպման կարևորությունը երկրի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների ճշգրտման, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների շարունակականության տեսանկյունից։ Ելույթի ավարտին Հանրապետության նախագահը հաջողություններ և արդյունավետ քննարկումներ է […] ...

BACK_TO_TOP