17:35 07.12.2018
«Մենք» կուսակցությունների դաշինքն այսօր Երևանում քարոզարշավ է իրականացրել՝ առանց կոչեր հնչեցնելու, բարձրախոս օգտագործելու: Դաշինքի ներկայացուցիչ Խաչատուր Քոքոբելյանն ասել է, որ ԱԺ-ում «Մենք» դաշինքի առաջին նախաձեռնություններից մեկն է լինելու «Աղետի գոտու մասին» օրենքի ընդունումը:
«Մինչև այս պահն այդ աղետալի հետևանքները չվերացնելն ուղղակի անթույլատրելի է: Դա մեր նորանկախ պատմության ամենամեծ բացթողումն է եղել, մենք փլատակներից դեռ չենք հանել այդ բնակավայրերը»,- ասել է Խաչատուր Քոքոբելյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ կարծիք է հայտնել, որ օրենքի ընդունման անհրաժեշտություն չկա, ավելին, ասել է, որ Նիկոլ Փաշինյանին առաջարկ է արել աղետի գոտու կապակցությամբ, իսկ նա էլ ընդունել է առաջարկը:
«Գումարներ կան, ես վարչապետին արդեն առաջարկել եմ, էդ գումարները, որ հիմա վերադարձվում են պետական բյուջե, պետք է ուղղել էդ խնդիրը լուծելու համար: Պետք չի օրենք ընդունել, ելույթ ունենալ դրա մասին: Կա փող, կա աղետի գոտի, պետք է փողն ուղղել աղետի գոտի, տնակային ավանը վերացնել, մարդկանց երկրորդային շուկայից բնակարաններ գնել, տալ, ոչ թե շենքեր կառուցել, նորից բնակարանային շուկայում գները գցել, հետո ասել՝ անորակ է, կոռուպցիա է եղել»,- ասել է Մարուքյանը:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...