17:26 07.12.2018
Վրաստանը ԽՍՀՄ երկրներից առաջիններից էր, որ ձեռք մեկնեց ավերված Սպիտակին: Մի քանի ժամվա ընթացքում հազարավոր կամավորներ օգնության էին շտապել ողբերգության մեջ հայտնված հայ ժողովրդին: Թբիլիսին ու Վրաստանի այլ քաղաքներ ապաստանեցին աղետից տուժած հայերին: «Sputnik-Georgian»-ի թղթակիցը հանդիպել է Վրաստանից Սպիտակ մեկնած փրկարարներից մեկին, գրառել այդ սարսափելի օրերի մասին վկաներից մեկի հուշերերն ու ներկայացրել դրանք. «Խարխլված աշխարհ. վրացի փրկարարները Սպիտակից վերադարձան սպիտակած մազերով» հոդվածում: Այդ իրադարձությունների մասին պատմել է նախկին փրկարար, 80-ամյա Օմար Թումմ-Նաչկեբիան.
«Այդ օրն առավոտից խորհրդակցության էինք Հողերի վերականգնման և ջրային ռեսուրսների նախարարությունում: Ցնցումներ զգացինք Թբիլիսիում: Րոպեներ անց արդեն տեղեկացանք, որ էպիկենտրոնը Սպիտակում է և այնտեղ տեղի է ունեցել սարսափելին: Այդ ժամանակ ես փրկարարական փորձ ունեի՝ մասնակցել էի Տաշքենդի երկրաշարժին, ինչպես նաև՝ Չեռնոբիլի փրկարարական աշխատանքներին: Անմիջապես պատրաստվեցինք Հայաստան մեկնելու: Միայն մեր նախարարությունից 50 հոգի էինք: Ճանապարհ ընկանք 8 մեքենայով: Ճանապարհին մեզ անընդհատ միանում էին Վրաստանից Սպիտակ օգնության մեկնող ավտոմեքենաներ: Հիշում եմ, երբ մտանք Սպիտակ, ժողովուրդը սկսեց աղաղակել. «Հրեշտակա գալիս»: Թեև, մենք ի՞նչ հրեշտակներ: Մենք չկարողացանք հրաշք կատարել:
Մեզ կատարյալ մղձավանջ էր սպասվում: Սև մառախուղի մեջ լսվում էր ստորգետնյա դղրդոց, գվվոց, աղմուկ, լաց: Ամեն ինչ խառնվել էր իրար, ոչ-ոք չէր հասկանում՝ ինչ է կատարվում: Որոշ ժամանակ անց հայտնվեցինք Լենինականում: Այստեղ ևս սարսափելի էր: Լենինականում մեզ հաջողվեց փրկել երեխաների՝ ամբողջ 2 դասարան:
Շատերը զոհվում էին շենքերից թափվող բեկորներից: Ամենասարսափելին այն էր, որ պետք էր ընտրություն կատարել՝ ում փրկել: Եթե ինչ-որ մեկը մնացել էր փլվածքների տակ, սակայն կարողանում էր դիմանալ, թողնում էինք նրան ու վազում ուրիշների մոտ, ովքեր արդեն մահանում էին:
Հիշում եմ մի դեպք. փլատակների տակ էր հայտնվել մի մարդ: Վերցրեցի մի կաշեփող, խցկեցի այն փլատակների արանքով ներս՝ նրա մոտ և, ուժերը պահպանելու նպատակով, սկսեցի գինի խմեցնել նրան… Ինձ հաջողվեց ձեռքս խցկել նրա մոտ: Նա պինդ բռնեց դաստակս և այն իրեն կապեց էլեկտրական լարով: Վախենում էր, որ կլքեմ իրեն: Փառք Աստծո: Մեզ հաջողվեց հանել նրան փլատակների տակից»:
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 11.04.2025
Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...