Հաշվապահները յուրացրել են 8 մլն դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Հաշվապահները յուրացրել են 8 մլն դրամ

16:19 20.10.2017

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ֆինանսական խախտումների և չարաշահումների մի շարք դեպքեր: 

Ոստիկանության Արարատի մարզային վարչության ֆինանսական խմբի և նույն վարչության Արարատի բաժնի գլխավոր հաշվապահներ Արուս և Վեհանուշ Ասատրյանները, իրենց գործընկերներին «լավություն» անելու և նրանց օգտակար լինելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, մասամբ էլ սխալ հաշվարկների պատճառով, 2014 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում պետական բյուջեից ավել գումարներ են պահանջել և ոստիկանության Արարատի մարզային վարչության մի շարք աշխատակիցների հաշվին առանց օրինական հիմքերի որպես աշխատավարձ փոխանցել շուրջ 8 մլն ՀՀ դրամի չափով ավել գումարներ: Հետագայում, երբ նշված աշխատակիցները վերադարձրել են ստացած գումարների մի մասը, հաշվապահները դրանք չեն մուտքագրել Արարատի մարզային վարչության դրամարկղային հաշվին և ծախսել են իրենց անձնական կարիքների համար:

Նույն ժամանակահատվածում կատարված սխալ հաշվարկների հետևանքով ոստիկանության մի շարք աշխատակիցների էլ շուրջ 1,5 մլն դրամի չափով պակաս գումար է վճարվել:

Բացի այդ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ ֆինանսական չարաշահումներ են կատարվել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի և Մասիսի բաժինների հաշվապահներ Լարիսա Մանասյանի ու Նինա Ավանեսովայի կողմից: Վերջիններս նույնպես յուրացնելու եղանակով գումարներ են հափշտակել պետբյուջեից: Մասնավորապես, Լ. Մանասյանն ու Ն. Ավանեսովան շահադիտական նպատակով պետական բյուջեից ավել գումարներ են պահանջել և որպես դրամական օգնություն փոխանցել իրենց հաշվին:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների ապօրինի գործողությունների հետևանքով պետբյուջեին պատճառված շուրջ 8մլն ՀՀ դրամի գույքային վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Վերը նշված  արարքների կատարման համար բոլոր հաշվապահներին մեղադրանքներ են առաջադրվել:

 

Ենթադրյալ հանցանքի մեջկասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը

20:30 27.11.2024

Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․ ««Նոա»-«Վիկինգուր» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է ուշ ժամի. այդ, իսկ պատճառով «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№ 7, 11, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 01:00»։ ...

Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին

20:24 27.11.2024

Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Equal Right Trust (Հավասար իրավունքների պաշտպանություն) հիմնադրամի տնօրեն Ջիմ Ֆիցջերալդին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էվելին Քոլինսին։ Հանդիպումը տեղի է ունեցել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ու Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի համատեղ նախաձեռնությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, […] ...

Ֆոն դեր Լայենը նշել է նոր Եվրահանձնաժողովի խնդիրները արտաքին քաղաքականության ոլորտում

20:16 27.11.2024

Ֆոն դեր Լայենը նշել է նոր Եվրահանձնաժողովի խնդիրները արտաքին քաղաքականության ոլորտում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել ուժեղացնել եվրոպական անվտանգությունը և ակտիվացնել այն միջազգային հարցերում։ Այդ մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանում՝ ԵՀ անդամության թեկնածուների ներկայացման ժամանակ։ «Մեր անվտանգության ամրապնդումն ավելի ու ավելի կարևոր է դառնում այնպիսի վիճելի և փխրուն աշխարհում, որն այսօր է, կարծում եմ, այն Եվրոպային ավելի քան երբևէ անհրաժեշտ է», – […] ...

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

20:08 27.11.2024

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական […] ...

SHANTNEWS

20:00 27.11.2024

SHANTNEWS

Հայտնի են «Նոա» – «Վիկինգուր» խաղի մրցավարները

19:58 27.11.2024

Հայտնի են «Նոա» – «Վիկինգուր» խաղի մրցավարները

Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» ու իսլանդական «Վիկինգուրի» միջև Կոնֆերենցիաների լիգայի չորրորդ տուրի հանդիպումը կսպասարկեն Կիպրոսը ներկայացնող մրցավարները։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Մենելաոս Անտոնիուն, որին եզրերում կօգնեն Օմիրոս Ցիորցիսը և Պավլոս Գեորգիուն։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ «Նոա» – «Վիկինգուր» հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում: ...

BACK_TO_TOP