12:14 07.12.2018
Բոլորիս պարտականությունն է այստեղ՝ Հայաստանում և Սփյուռքում անել հնարավոր ամեն բան՝ վերադարձնելու քեզ քո բազմամյա շքեղությունը: Գյումրի՛, ես քեզ գիտեմ ու սիրում եմ: Այս մասին, ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, ասված է ՀՀ նախագահի բաց նամակում, որը գրվել և հրապարակվել է ՀԲԸՄ ամսագրի (AGBU Magazine) համար:
Ստորև ներկայացնենք նամակն ամբողջությամբ
«Սիրելի՛ Գյումրի,
Երբ դու կարդաս այս խոսքերը, հազարավոր մարդիկ՝ հեռվում և մոտիկ, հարազատ ու անծանոթ, հարգանքի տուրք մատուցելիս կլինեն քեզ պատահած մեծ աղետի՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: Ես կլինեմ նրանց շարքում՝ վերհիշելով այն սարսափելի օրը, երբ ժամանակը կանգ առավ ճիշտ 11:41-ին՝ ընդմիշտ փոխելով քո ճակատագիրը:Այսօր կատարվածից անցել է 30 տարի, և անհնար է նայել հետ՝ առանց հայացքը դեպի ապագա ուղղելու: Այլ կերպ լինել չի կարող: Դու քո երկրին ու աշխարհին առաջարկելու շատ բան ունես: Ապագա սերունդների հետ հին աշխարհի շատ պատմություններ ունես կիսելու: Չափազանց շատ հպարտություն և լավատեսություն, որը կառաջնորդի դեպի նորացված, վերականգնված ու հզորացած ապագա: Ես այս ամենից տեղյակ եմ ոչ թե մյուսների պատմությունների, այլ սեփական փորձառության միջոցով, որն ունեցել եմ քեզ հետ իմ կյանքի ընթացքում:
1960 թվականին ես երեխա էի, երբ հայրս, ով երիտասարդ ու տաղանդավոր ճարտարապետ էր, ինձ ներկայացրեց քեզ: Մենք բացահայտեցինք Արփաչայը և անմիջապես քո սահմանից այն կողմ գտնվող հայոց հնագույն մայրաքաղաքի՝ Անիի ավերակները: Իմ հայրը հիանում էր քեզ բնորոշ ճարտարապետությամբ՝ սև և կարմրավուն տուֆից կառուցված կամարակապ շինություններից մինչև բակեր, եկեղեցիներ, խորհրդային շրջանից լավ ու վատ շինություններ:
Նա ուզում էր, որ ես ճանաչեմ քեզ, Գյումրի՛, քանի որ նրա նախնիները կապված էին քեզ հետ: Նրանք սերում են Էրզրումի շրջանից, Ձիթող գյուղից: Նրանք այն նույն մարդիկ են, ովքեր վերաբնակեցրին քո հողերը 19-րդ դարում՝ փախչելով պատմական հայկական հողերի վրա օսմանյան ղեկավարների հետապնդումներից: Նա ինձ տարավ քո ազգագրական թանգարան՝ Ձիթողցոնց տուն (ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան), որտեղ ներկայացվում են այն մարդկանց կյանքն ու ապրած ժամանակները, որոնցից սերում են քո բնակիչներից շատերը: Նրանք խոսում են մեր ընտանիքի նախնիների լեզվով, որն արմատներ ունի դասական արևմտահայերենում:Սա, իհարկե, վերաբերում է այն մեծ թվով գրողներին ու պոետներին, որոնց ծնել ես դու, ինչպես՝ Ավետիք Իսահակյանը և Հովհաննես Շիրազը: Դու նաև տունն ես մեծ քանդակագործ Սերգեյ Մերկուրովի և փիլիսոփա ու կոմպոզիտոր Գեորգի Գյուրջիևի: Անգամ քո ավանդական հագուստն ու ժողովրդական պարերը տանում են Էրզրումից եկող քո ճանապարհով ՝ դառնալով անցյալն ու ապագան կապող յուրօրինակ մի կամուրջ:
Իմ հայրը նաև ինձ բացատրեց, որ դու վարպետների քաղաք ես, նա քեզ հենց այդպես էր անվանում: Մինչ օրս դու հպարտանում ես լավագույն արհեստավոր վարպետներով, ովքեր աշխատում են մետաղների, փայտի ու քարի հետ: Այս «ուստաները» (հպարտ վարպետները) դեռ կրում են իրենց լավագույն օրերի հանդերձանքը և շարունակում են այն ավանդական տեխնիկան ու միջոցները՝ բացառիկ որակ հաղորդելով քո ապրանքներին, որոնց նմանն անհնար է գտնել թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս:
Այդ ժամանակ ինչպե՞ս կարող էի իմանալ, որ 28 տարի անց իմ հոր Գյումրին նման աղետի առաջ կկանգնի: Դա խորը ցնցում էր, որը իմ հայրը չապրեց, քանի որ հեռացավ կյանքից ընդամենը չորս տարի անց այն էքսկուրսիայից, որն իմ սիրտը բացեց քո առջև:Անմիջապես երկրաշարժից հետո համալսարանի իմ շատ գործընկերներ, մասնավորապես ուսանողները, շտապեցին օգնել քեզ: Մենք վստահ չէինք, որ կառավարությունը կարող է բավարար քայլեր ձեռնարկել՝ հաշվի առնելով աղետի մասշտաբները: Բառեր չկան նկարագրելու, թե ինչ տեսանք: Սակայն բոլոր ավերածություններից ու արցունքներից անդին՝ Գյումրիի գեղեցկությունը, որը ես տեսել էի հորս աչքերում, ինչ-որ կերպ շարունակեց մնալ իմ մտքում:
Ութ տարի անց ես վերադարձա քեզ մոտ՝ այս անգամ արդեն որպես քո վարչապետ: Քո վնասվածքի մնացորդները դեռ պահպանվում էին քո շուրջ: Ուստի սպասում էի, որ դու ինձ դառնությամբ կդիմավորես, քանի որ մեր կառավարությունը պատերազմի դժվարությունների ու անկախության վաղ շրջանի ցավերի պատճառով քեզ այն ուշադրությունը չէր դարձնում, որին արժանի էիր: Սակայն, ի զարմանս ինձ, դու ինձ դիմավորեցիր ջերմությամբ և երախտագիտությամբ: Վերապրածներից շատերն ինձ հրավիրեցին իրենց տնակներ այնպիսի մեծահոգությամբ և հյուրընկալությամբ, որը ես երբեք չեմ կարողանա մոռանալ: Նրանց կողմից արված հյուրասիրությունը, նրանց երգերն ու արտասանած բանաստեղծությունները, ի հեճուկս սուղ ու խեղճ պայմանների, վառ վկայությունն էին գյումրեցու հայտնի մեծահոգության, որը ես երբեք մոռանալ չեմ կարող:
Այսօր ես Հայաստանի նախագահն եմ, սակայն քո մասին, Գյումրի՛, ես շարունակում եմ մտածել նախ և առաջ որպես հայ, որպես մարդ, ով լավ գիտի, թե ինչ է Գյումրին, ով է գյումրեցին: Այո, ինձ բախտ է վիճակվել այցելել աշխարհի շատ հին ու նոր քաղաքներ, որոնք բոլորն էլ ունեն իրենց հմայքն ու գրավչությունը: Սակայն քո բացառիկ բնավորությունն ու ոգու մաքրությունն են, որ էլի ու էլի կանչում են ինձ քեզ մոտ:
Սա է պատճառը, որ ես քեզ այցելող ցանկացած օտարերկրացու, ինչպես նաև մեր Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մեր հայրենակիցներին ասում եմ՝ ինչպե՞ս կարող են չսիրահարվել քեզ այնպես, ինչպես ես սիրահարվեցի:
Ես ուզում եմ, որ նրանք վայելեն քո համերն ու բույրերը, քեզ հատկանշական ավանդույթներն ու համեղ խոհանոցը, ինչպես նաև ճանաչեն քո ժողովրդի խելքն ու իմաստնությունը: Ես կառաջարկեմ առավոտյան այցելել քո եկեղեցիներից մեկը՝ ինչպես հաճախ ես եմ անում, գնալ շուկա: Ես հաճախ կանգ եմ առնում սրճարանում՝ մի բաժակ սուրճի շուրջ ծանոթ-բարեկամների հետ «խոսք ու խորաթա» անելու, կշռելու աշխարհի չարն ու բարին: Թե հաջողվում է՝ միանում եմ նրանց Արփաչայի ափերին՝ մի վայր, որն իր մեջ շարունակում է պահել երիտասարդ տղայի ու նրա հոր հիշողությունները՝ կապված իրենց նախնիների անցյալի հետ:Ես նաև փորձում եմ այցելել քո հին աշխարհի արհեստավորներին՝ դարբիններին, փայտագործներին ու կավագործներին: Լինում եմ հին պանդոկներում, որտեղ տարածվում են Գյումրիի լեզուն ու խոսքը, որտեղ խոսվում են յուրօրինակ բարբառով, որն արտացոլում է քո ավանդույթներն ու քաղաքի հպարտությունը:
Կարո՞ղ ես գուշակել, թե ինչու է ինձ համար ցավի ու ամոթի աղբյուր այն, որ տարեկան 30 հազարից էլ քիչ զբոսաշրջիկ է այցելում քեզ: Այդ թիվը պետք է տասն անգամ ավելի լինի: Ես հավատում եմ, որ դա բոլորի պարտականությունն է այստեղ՝ Հայաստանում և Սփյուռքում՝ անել հնարավոր ամեն բան՝ վերադարձնելու քեզ քո բազմամյա շքեղությունը:
Իհարկե, կգտնվեն մարդիկ, ովքեր կհարցնեն, թե ինչպես ես դու տեղավորելու 300 հազար զբոսաշրջիկների առանց նախ և առաջ գումար ծախսելու ավելի շատ ռեստորաններ, սրճարաններ ու հյուրանոցներ բացելու վրա: Սրան ես կպատասխանեմ՝ որպես սկիզբ առաջարկելով մեկօրյա այցերը: Միայն սա կխրախուսի ներդրողներին կառուցել, վերանորոգել և վերականգնել քո պատմական թաղամասը: Ինչպես տեսնում ես, հին աշխարհի քո էությունը քո առավելությունն է Երևանի ու մյուս քաղաքների նկատմամբ:Ի վերջո, մեր օրերի Երևանը արդիականացման արդյունքում կորցրել է իր պատմության և ժառանգության մեծ մասը: Երևանի հին հատվածն ամբողջությամբ վերացել է, ուստի մենք մեր հայացքը դարձնում ենք դեպի քեզ, Գյումրի՛, բավարարելու մեր ժառանգությունը հասկանալու ու գնահատելու ձգտումը: Քո շատ կառույցներ հին են, սակայն դրանք պատմամշակութային կառույցներ են, դրանցից յուրաքանչյուրը շատ արժեքավոր է, ունի իր յուրահատուկ ատրիբուտները: Ես, օրինակ, մտադիր եմ մասնակցություն ունենալ որևէ կառույցի վերականգնման գործում: Եվ ես խրախուսում եմ միջոցներ ու հնարավորություն ունեցող անձանց միանալ ինձ:
Այս օրերին Երևանից ցանկացածը կարող է հյուսիս-հարավ մայրուղիով հասնել քեզ 45 րոպեից էլ քիչ ժամանակում ընթացքում: Ուստի ես հարցնում եմ ինքս ինձ՝ ինչո՞ւ մենք չենք կարող մեր երեխաներին ու ընտանիքին մեկ օրով կամ հանգստյան օրերին էքսկուրսիայի տանել Գյումրի՝ այն դեպքում, երբ Հայաստանից ավելի քան 1 մլն զբոսաշրջիկ տարեկան այցելում է Վրաստանի Հանրապետություն: Հաշվի առեք, որ 500 ԱՄՆ դոլար արժողությամբ հանգիստը Վրաստանում, բազմապատկած 1 միլիոն մարդկանցով, Վրաստանի զբոսաշրջության մեջ ապահովում է 500 մլն ԱՄՆ դոլար: Նման մեծ ռեսուրսները կարող են ռեկորդային ժամանակում վերականգնել քո վեհությունը:
Հավատացած եմ, որ մեր հայրենակիցները ոչ միայն մեծ բավականություն կստանան՝ բացահայտելով քո մշակութային գրավչությունները, այլև ներքին բավարարություն կզգան՝ նպաստելով քո վերածննդին, ավելի վառ դարձնելով քո գույները, վերականգնելով քո էներգիան և փոխելով քո տրամադրությունը:
Քո մեջքին այսօր ծանր բեռ կա, քո ճակատին 30 տարվա կնճիռ կա: Սակայն որքան էլ պարադոքսալ թվա, ավերումը միշտ էլ նորի սկիզբն է: Ամեն անգամ, երբ վերադառնում եմ քեզ մոտ, ես նոր բան եմ տեսնում քո երիտասարդների դեմքին, քո նորից շարված փողոցներում, քո նոր խանութներում ու սրճարաններում, վերականգնված ուղենշային կառույցներում, հին թատրոններում, թանգարաններում ու սրճարաններում:
Դեպի վերականգնում տանող քո ուղևորությունն ամեն անցնող տարով ավելի է կարճանում: Եվ ես մտադիր եմ հեռավորության վրա լինել քեզ հետ»:
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...
23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...
23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...