11:41 07.12.2018
1988թ. դեկտեմբերի 7-ին՝ 11 անց 41 րոպեին, Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ: Հետագայում այն կոչվեց Սպիտակի երկրաշարժ: Սպիտակի երկրաշարժը պատկանում է ամբողջական ցիկլի երկրաշարժերին, այսինքն՝ նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժն ընդգրկել է երկրի տարածքի մոտ 40 տոկոսը, տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Փլատակներից դուրս է բերվել 45 հազար մարդ, 120 հազարը տարհանվել է: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում և Սպիտակում: Կարծիք կա, որ զոհերի այդքան մեծ թվի պատճառ են դարձել «Մարդասպան շենքերը»: Դրանք Լենինականի 111 սերիայի կարկասային 9 հարկանի շենքերն են: Այդ շենքերի 94 տոկոսը քանդվել է ցնցումների հետևանքով:
1988 թվականի աղետը տարածաշրջանին պատճառել է մոտ 14 մլրդ դոլարի նյութական կորուստ: Ավերվել է 170 արդյունաբերական ձեռնարկություն՝ 1.9 մլրդ դոլարի համախառն արտադրանքով:
Կազմակերպված փրկարարական աշխատանքները ակտիվ թափով իրականացվեցին աղետից միայն 2-3 օր հետո, քանի որ երկրաշարժը հանկարծակիի էր բերել բոլորին: Առկա էր փորձի և տարրական գիտելիքների պակաս: Հայաստանին օգնության եկան այլ երկրների փրկարարական ուժեր և տարբեր կազմակերպություններ:
Մասնավորապես՝ Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից Հայաստան ժամանեցին բազմաթիվ փրկարարներ, շինարարներ։ Նրանք բերում էին սննդամթերք, բժշկական սարքավորումներ, դեղորայք, վրաններ, շինարարական տեխնիկա:
Բազմաթիվ պետություններ ու կազմակերպություններ աղետի գոտում կառուցեցին բնակելի թաղամասեր, հիվանդանոցներ, դպրոցներ։ 1989 թվականին իտալացիները Սպիտակում կառուցեցին Իտալական գյուղ: Գյումրիում թաղամաս կառուցեցին նաև ավստրիացիները:
Գյումրիում շահագործման հանձնվեց անգլիացիների կառուցած դպրոցը, որի բացմանը մասնակցեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը: Նորվեգացիներն էլ ժամանակակից հիվանդանոց կառուցեցին, որը կրում է մեծ հայասեր Ֆրիտյոֆ Նանսենի անունը։
Այդ ծանր օրերին հայրենակիցներին օգնության ձեռք մեկնեց նաև Սփյուռքը: 1988 թվականի երկրաշարժից հետո օգնության հասավ նաև Շառլ Ազնավուրի հիմնադրած «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը: Այն մշտապես աջակցություն է ցուցաբերել երկրաշարժից տուժածներին:
1993-ին հիմնադրամը գրասենյակ է բացել Երևանում: Երկրաշարժի օրը՝ նույն գիշերը, Ազնավուրը Ժորժ Գարվարենցի հետ գրեց Pour toi Armenie երգը՝ համախմբելով արտիստների Ֆրանսիայից, Ամերիկայից և Իտալիայից: Ամբողջ աշխարհին ազդադարարեց պատուհասած աղետի մասին:
17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ18:16 22.11.2024
45-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառողը կալանավորվել էՀունիսի 29-ին՝ գիշերվա ժամը 2:10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել էր հաղորդում, որ շտապօգնության խումբը «գլխուղեղի վնասվածք և տրավմա» ախտորոշմամբ Բագրատունյաց փողոցից բուժօգնության է տեղափոխել 45-ամյա Գառնիկ Ավագյանին։ Ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ, ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ: Տուժած տղամարդն ի վիճակի չէր հաղորդում տալու, իսկ ժխտող հանգամանք, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, […] ...
18:10 22.11.2024
«Նապոլին» կարող է մնալ առանց Կվարացխելիայի«Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ «Նապոլին» կվաճառի Խվիչային, եթե չկարողանա երկարաձգել նրա պայմանագրի ժամկետը։ Նշվում է, որ «Նապոլին» մտադիր չէ նոր պայմանագրում բավարարել Կվարացխելիայի ֆինանսական պայմանները։ Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ բանակցային գործընթացը մտել է փակուղի։ 23-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական […] ...
18:06 22.11.2024
Հութիները հայտարարել են Իսրայելի ավիաբազայի վրա հիպերձայնային հրթիռի արձակման մասինԵմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հաղորդել է Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազային «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռով հարվածելու մասին, ասվում է հութիների ռազմական հրամանատարության հայտարարության մեջ: «Եմենի զինված ուժերի ռազմաօդային ուժերը «Պաղեստին 2» հիպերձայնային բալիստիկ հրթիռի կիրառմամբ հարված են հասցրել օկուպացված տարածքների հարավում՝ Նեգևի շրջանում գտնվող իսրայելական թշնամու «Նևաթիմ» ավիաբազային», – նշվում է […] ...
17:55 22.11.2024
Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 24-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին նվիրված համերգ-հանդիսությունը։ Համերգի ընթացքում կհնչեն քառյակի բարձրարվեստ կատարումները։ Հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Արեգ Առուստամյան ջազ-տրիոն, անվանի մեներգիչներ Բարսեղ Թումանյանը, Հրաչուհի Բասենցը, դաշնակահար-դիրիժոր Վահագն Պապյանը, դաշնակահար Կարին-Հելլման Գևորգյանը։ ...
17:50 22.11.2024
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում. ՔԿ2024 թվականի հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել բնակարան և հափշտակել 2 հատ ծալովի դանակ, ինչպես նաև, նախնական տվյալներով, 10.000 ԱՄՆ դոլար և 6.000.000 ՀՀ դրամ գումար՝ բնակարանի սեփականատիրոջը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության […] ...