09:43 07.12.2018
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի գնահատմամբ` արդեն ավարտին մոտեցող քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի թույլ տված հիմնական կոպիտ թերություններն էին միջակությունը և վարկանիշային ընտրապայքարի բացակայությունը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Բադալյանը նշեց, որ քարոզարշավին մնացել է մեկ օր, և այս մեկ օրում դժվար թե քարոզարշավին մասնակցող ուժերին հաջողվի էական ինչ-որ փոփոխություններ իրականացնել ապագա դասավորությունում, եթե ինչ-որ կտրուկ ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն:
«Կարող ենք ասել` այս քարոզարշավի ընդհանուր գնահատականն էր «միջակ քարոզարշավ»: Հայաստանում կառավարման քրեաօլիգարխիկ համակարգը վերացել է, նախկինում եթե նման քարոզարշավ էր իրականացվում, հասկանալի էր ինչ-որ չափով, որովհետև քրեաօլիգարխիկ համակարգը ֆինանսական ռեսուրսներ էր դնում վերջին օրը, պարզ ասած` ընտրակաշառքներ էր բաժանում, և, բնականաբար, այն գնալով ավելի ծանրակշիռ դերակատարություն էր ունենում ապագա խորհրդարաններում ուժերի դասավորվածության վրա: Բայց քաղաքական այս մրցապայքարին մասնակցող ուժերը պետք է որ հասկանային` հիմա լինելու է ոչ թե ֆինանսական ռեսուրսի, այլ մտքի, քաղաքական բովանդակության ընտրապայքար, և յուրաքանչյուրը պետք է լրջորեն ամեն ինչ հաշվարկեր, թե որն է իր ընտրազանգվածային խումբը, ինչպես կարողանալ մոբիլիզացնել այդ խմբին, ինչպիսի տեխնոլոգիաներ կիրառել, քաղաքական ինչպիսի բովանդակություն իրականացնել, ինչպես քննադատել մյուսներին և այլն, սակայն մենք տեսնում ենք, որ այդ ամենը տեղի չի ունեցել»,- ասաց նա:
Բացի այդ, ըստ քաղտեխնոլոգի, չգիտես ինչու քաղաքական ուժերը գրեթե բոլորն անցկացրին զուտ համամասնական սկզբունքով, մինչդեռ այս քարոզարշավը նաև վարկանիշային է, դա նշանակում է, որ 1300 թեկնածուներ պետք է մասնակցեին ընտրություններին, սակայն նրանցից լավագույն դեպքում մի քանիսն էին, որ իրոք այս կամ այն չափով ընտրական քարոզարշավ էին իրականացնում, իսկ մնացածն ուղղակի գոյություն չունեին: Բադալյանի խոսքով` այս օրենսգիրքը ցույց տվեց քաղաքական դաշտի դատարկությունը կամ միջակությունը, հայելու դեր կատարեց:
«Նման միջակ ուժերով չենք կարող ապագայում բարձր մակարդակի խորհրդարան ունենալ, սա միանշանակ է, որովհետև այն քաղաքական միջակությունը, որ այս քարոզարշավի ժամանակ երևում էր, դա, ի վերջո, քաղաքական ուժերի կողմից իրականացվող միջակություն է, և եթե քաղաքական ուժը միջակություն է, չի կարող ապագա խորհրդարանում շատ ավելի բարձր մակարդակի քաղաքական գործունեություն իրականացնել, ուստի միջակ խորհրդարան է լինելու»,- նշեց Բադալյանը:
Խոսելով քաղաքական ուժերի` խորհրդարանում հայտնվելու շանսերի և հավակնությունների մասին` քաղտեխնոլոգն ասաց, որ շատ ուժեր, որոնք սկզբնական շրջանում բավական մեծ ակնկալիքներ ունեին, բավական մեծ հայտ էին ներկայացրել, այս վերջին օրերին շատ դեպքերում տապալվեցին, իրենց քարոզարշավն ուղղակի տապալվեց, և եթե սկզբնական շրջանում այլ ուժերի` խորհրդարանում հայտնվելու շանսերի մասին էին ասում, հիմա խիստ դժվար է կանխատեսում անել: Բադալյանն ասաց, որ քաղտեխնոլոգիական կոպիտ դիտարկումներով «Իմ քայլը» դաշինքը միանշանակ անցնելու է` շնորհիվ վարչապետի բարձրագույն հեղինակության, ԲՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, կանցնի, բայց էապես քիչ ձայներով, ինչի մեղավորն ինքն է, իսկ թե ով կլինի երրորդ ուժը, քանի որ Ընտրական օրենսգրքով ԱԺ-ում չի կարող երեքից պակաս ուժ լինել, և կամ կլինի՞ երրորդ, թե նաև չորրորդ ուժ, այս պահի դրությամբ դժվարացավ ասել:
Այս քարոզարշավի որևէ հետաքրքիր առանձնահատկություն քաղտեխնոլոգը չնշեց, ընդգծեց` առանձին վերցրած ինչ-որ բան չի կարող ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա, որովհետև ընտրություններն, ի վերջո, միայն շոու չեն:
«Իհարկե, շատ տարրեր ունեն, հասկանալի է, ընտրական գործընթացը շոուի մեծ տարրեր է պարունակում, բայց շոու չէ, կրկես չէ, քաղաքական շատ բարդ գործընթաց է, և հատկապես բանավեճը ցույց տվեց, որ քաղաքական ուժերն ուղղակի պատրաստ չեն, նրանք ուղղակի բացահայտ տապալեցին այդ բանավեճը: Անկախ նրանից` ինչ շոուներ կանեն, այդ շոուն հիշվելու է հինգ րոպե, հինգ րոպե հետո ոչ ոք ոչինչ չի հիշելու»,- ասաց նա` հավելելով, որ քաղաքական ուժերի` միմյանց ուղղված քննադատություններից հաճախ պարզ է դառնում, որ նրանք չգիտեն, թե ինչ է քննադատությունը:
Քաղտեխնոլոգն անդրադարձավ նաև տեսակետին, թե անընդհատ հնչեցվող տեսակետը, որ «Իմ քայլը» դաշինքն առանց այդ էլ հաղթել է, պետք է երկրորդ ուժ ընտրել, կարող է ազդել «Իմ քայլը» դաշինքի արդյունքների վրա:
««Իմ քայլը» դաշինքն արդեն անցած է և, շնորհիվ վարչապետի, բավական բարձր ձայն կունենա, ուղղակի հոգեբանական մի պահ կա այստեղ, այն, որ «Իմ քայլ»-ի կողմնակիցների մի մասը, երբ չորս կողմից ասում են` մեկ է, անցնելու է, ստանալու է այսքան տոկոս, մտածում են` էլ իմաստ չունի իրենց` ընտրությանը գնալը, քվեարկելը, և դա կարող է որոշակի տոկոսից զրկել այդ ուժին. դա մինուսի վրա աշխատում է, եթե դու գիտես, որ քո ուժը մեկ է` հաղթելու է: Բայց այստեղ էլ ճանապարհ կա, դու քո ընտրազանգվածին պետք է կարողանաս բերել»,- ասաց նա:
20:58 10.04.2025
ՊԵԿ-ը Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքերՊետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական աշխատանքները ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման և աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաև օրինական դաշտում գործող բիզնեսի կայուն զարգացման համար։ Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում՝ նպաստելով վստահելի բիզնեսի իր վարկանիշի պահպանմանը։ Պետական եկամուտների կոմիտեն […] ...
20:44 10.04.2025
Լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներինԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար նախատեսվող լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառման մանրամասները ներկայացնում է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը: Այս մասին հայտնել են Կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:31 10.04.2025
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում 5-րդն էԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալներով Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է 5-րդ տեղը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը առաջնությանը մասնակցել է 7 ըմբիշով։ Եվրոպայի փոխչեմպիոն են դարձել Արման Անդրեասյանը (70 կգ) և Արսեն Հարությունյանը (61 կգ), բրոնզե մեդալ է նվաճել Վազգեն Թևանյանը (65 կգ): ...
20:22 10.04.2025
Կոստանյանը թուրք պաշտոնակցի հետ քննարկել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Բերիս Էքինջիի հետ: «Կարևոր քննարկում Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Էքինջիի հետ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խթանման և հնարավոր համագործակցության նոր ոլորտների սահմանման վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ»,- գրել է Կոստանյանը: Important discussion with Deputy […] ...
20:13 10.04.2025
Երևանում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն չգործող ճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Chevrolet»-նԱպրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։45-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն դեռևս չշահագործվող ճանապարհին, ժողովրդին հայտնի «4-րդ գյուղից» դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող ճանապարհի սկզբնամասում, ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Նարեկ Կ․-ի վարած «BMW» մակնիշի և 25-ամյա Արտաշես Մ․-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...