Քաղաքական ո՞ր ուժերն են ամենից ակտիվ եղել Facebook-ում. մեկնաբանում է Սամվել Մարտիրոսյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+12.09 oC

Քաղաքական ո՞ր ուժերն են ամենից ակտիվ եղել Facebook-ում. մեկնաբանում է Սամվել Մարտիրոսյանը

17:44 06.12.2018

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ավարտին է մոտենում: Որքանո՞վ է քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի կողմից Facebook սոցիալական ցանցը՝ որպես գործիք, արդյունավետ կիրառվել, ի՞նչ ազդեցություն են ունեցել այսպես կոչված ֆեյսբուքյան կեղծ (fake) էջերը քարոզարշավի ընթացքում: SHANTNEWS.am-ն այս թեմաների շուրջ զրուցել է տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:

«Ընդհանուր առմամբ, քանի որ քարոզարշավը շատ կարճ էր, փաստացի օֆլայնային կամ ռեալ հանդիպումները բավական  քիչ են եղել, որովհետև պարզապես ցայտնոտի մեջ էին որոշ կուսակցություններ, և այդպիսով շատ լուրջ բան դրված էր ցանցի վրա: Հեղափոխությունը փաստացի մարդկանց ներգրավվեց դեպի Facebook, և մարդիկ բնականաբար պատրաստ են քարոզարշավի մաս լինել: Հանրապետական կուսակցությունը ևս լավ ներգրավվեց ցանցի մեջ, անգամ կային մարդիկ, օրինակ՝ Էդուարդ Շարմազանովը, ովքեր ֆեյսբուքյան էջեր բացեցին»,- ասաց նա:

Մեր այն հարցին, թե 11 քաղաքական ուժերից որո՞նք են առավել ակտիվ եղել սոցցանցերում, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց, որ ուժերից ակտիվ էին հիմնականում կեսից քիչը՝ «Իմ քայլը» դաշինքը, «Լուսավոր Հայաստան»-ը, «Մենք»-ը, շատ ակտիվ էր նաև «Քաղաքացու որոշումը»:

«Այն երևի թե կարելի է առանձնացնել այն առումով, որ երևի թե հենց Facebook-ը իրենց հիմնական լսարանն էր, իրենց համակիրների գերակշռող մասը երիտասարդներ էին և իրենք ամենաշատ կախվածությունն ունեին ցանցերից»,- հավելեց փորձագետը:

Սամվել Մարտիրոսյանի խոսքերով՝ այս քարոզարշավի առանձնահատկություններից մեկն այն էր, որ ոչ միայն կուսակցական պայքար էր գնում, այլ շատ անհատներ սոցցանցերում տեղադրում էին իրենց անհատական  գովազդը:

Փորձագետը նաև անդրադարձավ քարոզարշավի ընթացքում առկա ֆեյսբուքյան ֆեյքերին.

«Չնայած սպասվում էր, որ ֆեյքերը շատ պետք է լինեն, բայց մի քանի բան աշխատեց. քանի որ բոլորը վախեցած էին ֆեյքերից և նորմայից բարձր աչալուրջ էին, հետո շատ ակտիվ բողոք կար ֆեյքերի դեմ, և Facebook-ը ևս շատ ակտիվ ֆեյքերին ջնջում էր, դրա համար ֆեյքերն այդքան շատ չէին: Ես կասեի՝ ռեալ մարդիկ ավելի շատ էին ներգրավված, քան ֆեյքերը: Ենթադրում եմ, որ քաղաքական մթնոլորտի փոփոխությունը ևս ազդել է այս ամենի վրա»:

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ այս քարոզարշավի ընթացքում հետաքրքիր էր, որ ռեալ առաջատար քաղաքական գործիչները իրար դեմ գործում էին հենց Facebook-ի միջոցով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ-ը Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

20:58 10.04.2025

ՊԵԿ-ը Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական աշխատանքները ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման և աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաև օրինական դաշտում գործող բիզնեսի կայուն զարգացման համար։ Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում՝ նպաստելով վստահելի բիզնեսի իր վարկանիշի պահպանմանը։ Պետական եկամուտների կոմիտեն […] ...

Լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին

20:44 10.04.2025

Լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին

ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար նախատեսվող լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառման մանրամասները ներկայացնում է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը: Այս մասին հայտնել են Կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում 5-րդն է

20:31 10.04.2025

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում 5-րդն է

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալներով Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է 5-րդ տեղը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը առաջնությանը մասնակցել է 7 ըմբիշով։ Եվրոպայի փոխչեմպիոն են դարձել Արման Անդրեասյանը (70 կգ) և Արսեն Հարությունյանը (61 կգ), բրոնզե մեդալ է նվաճել Վազգեն Թևանյանը (65 կգ): ...

Կոստանյանը թուրք պաշտոնակցի հետ քննարկել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցեր

20:22 10.04.2025

Կոստանյանը թուրք պաշտոնակցի հետ քննարկել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցեր

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Բերիս Էքինջիի հետ: «Կարևոր քննարկում Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Էքինջիի հետ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խթանման և հնարավոր համագործակցության նոր ոլորտների սահմանման վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ»,- գրել է Կոստանյանը: Important discussion with Deputy […] ...

Երևանում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն չգործող ճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Chevrolet»-ն

20:13 10.04.2025

Երևանում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն չգործող ճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Chevrolet»-ն

Ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։45-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն դեռևս չշահագործվող ճանապարհին, ժողովրդին հայտնի «4-րդ գյուղից» դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող ճանապարհի սկզբնամասում, ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Նարեկ Կ․-ի վարած «BMW» մակնիշի և 25-ամյա Արտաշես Մ․-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...

SHANTNEWS

20:00 10.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP