07:15 07.12.2018
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մի շարք քաղաքական ուժերի մասնակցության շնորհիվ ընտրության լայն հնարավորություն է ապահովված:
«Իհարկե, հնարավորություններ ապահովված են, այլ խնդիր է, որ «Իմ քայլը» լայն հնարավորություններ չի թողնում, թե չէ ցուցակների առումով հնարավորություններն ապահովված են»,- ասաց նա:
Ընտրություններին մասնակցող ուժերի շանսերին անդրադառնալով` Քոչարյանը նշեց, որ «Իմ քայլը» դաշինքն իր կայուն տոկոսներն ունի, այստեղ խոսքը առավելապես երկրորդ, երրորդ, գուցե չորրորդ տեղի համար պայքարի մասին է: Քաղտեխնոլոգի կարծիքով` սոցիոլոգիական հարցումներն առավել օբյետիվ պատկեր չեն կարողանում տալ, որովհետև հաշվի չի առնվում ռեյտինգային հատվածը: Նրա խոսքով` «Իմ քայլը» դաշինքի պարագայում ռեյտինգայինն ազդեցություն չի ունենալու, Նիկոլ Փաշինյանին ընտրելու է իր ընտրազանգվածը, իսկ մնացածի պարագայում, քանի որ տոկոսային տարբերությունները քիչ են, կարծում է` երկրորդ տեղն, այնուամենայնիվ, ԲՀԿ-ն կվերցնի` մի փոքր առաջ անցնելով մնացածից: Քաղտեխնոլոգը կարծում է, որ մնացած ուժերի` ՀՀԿ-ի, «Մենք»-ի, «Լուսավոր Հայաստան»-ի, գուցե և «Սասնա ծռեր»-ի ու ՀՅԴ-ի դեպքում տոկոսային տարբերություններն այնքան քիչ են, այսպես ասած, թվաբանական շեղման հասնող աստիճանի փոքր են, որ ռեյտինգայինը կարող է շատ լուրջ փոփոխություն տալ, որովհետև սոցհարցումն անցնում է միայն համամասնականի հատվածով և օբյեկտիվորեն չի կարող հաշվի առնել ռեյտինգայինների գործոնը:
Հարցին` խորհրդարան չանցնելու պարագայում մնացած ուժերը, մասնավորապես նրանք, ովքեր առաջին անգամ էին մասնակցում ընտրապայքարին, կարո՞ղ են քաղաքական գործունեությունը շարունակել որպես արտախորհրդարանական ուժեր, Քոչարյանը պատասխանեց, որ ժամանակը ցույց կտա:
«Օրինակ ՔՈ-ն, կարծում եմ, կմնա որպես ուժ, գուցե ձևափոխվի, բայց այնտեղ շատ լուրջ են, նախ` երիտասարդ են, նրանց էնտուզիազմը, էներգիան, կրեատիվությունը կբավարարի, որ 5 տարի դիմանան, հետո՝ նրանք պայքարող տեսակ են եղել, այսպես թե այնպես, քաղաքացիական տարբեր ակտիվ հատվածներում երևացել են, ու մինչև հիմա էլ: Կարծում եմ` ՔՈ-ն կմնա, բնականաբար, ՕԵԿ-ը ինչ պետք է լինի, կմնա: Այն ուժերը, որոնք ավելի ավանդական են և երկարատև քաղաքական ճանապարհ են անցել, կարծում եմ` կփորձեն մնալ և պայքարել: ՀՅԴ-ի մասին ընդհանրապես չեմ խոսում, որովհետև ՀՅԴ-ն անգամ միայն այստեղ չէ, միայն Հայաստանում չէ, դա հասկանալի է, որ սփյուռք է, մեծ ազդեցություն, բոլոր կառույցներով հանդերձ: Պարզ է, որ շատերը կմնան, իհարկե կմնան»,- ասաց նա:
20:58 10.04.2025
ՊԵԿ-ը Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքերՊետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական աշխատանքները ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման և աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաև օրինական դաշտում գործող բիզնեսի կայուն զարգացման համար։ Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում՝ նպաստելով վստահելի բիզնեսի իր վարկանիշի պահպանմանը։ Պետական եկամուտների կոմիտեն […] ...
20:44 10.04.2025
Լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներինԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար նախատեսվող լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառման մանրամասները ներկայացնում է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը: Այս մասին հայտնել են Կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:31 10.04.2025
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում 5-րդն էԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալներով Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է 5-րդ տեղը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը առաջնությանը մասնակցել է 7 ըմբիշով։ Եվրոպայի փոխչեմպիոն են դարձել Արման Անդրեասյանը (70 կգ) և Արսեն Հարությունյանը (61 կգ), բրոնզե մեդալ է նվաճել Վազգեն Թևանյանը (65 կգ): ...
20:22 10.04.2025
Կոստանյանը թուրք պաշտոնակցի հետ քննարկել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Բերիս Էքինջիի հետ: «Կարևոր քննարկում Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Էքինջիի հետ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խթանման և հնարավոր համագործակցության նոր ոլորտների սահմանման վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ»,- գրել է Կոստանյանը: Important discussion with Deputy […] ...
20:13 10.04.2025
Երևանում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն չգործող ճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Chevrolet»-նԱպրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։45-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն դեռևս չշահագործվող ճանապարհին, ժողովրդին հայտնի «4-րդ գյուղից» դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող ճանապարհի սկզբնամասում, ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Նարեկ Կ․-ի վարած «BMW» մակնիշի և 25-ամյա Արտաշես Մ․-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...