«Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական ծրագիրը՝ թվերով ու թվապատկերներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
4:59:42
Ամսաթիվ
09 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+14.09 oC

«Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական ծրագիրը՝ թվերով ու թվապատկերներով

17:59 06.12.2018

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության մասին ընտրողներն իմացան արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավից անմիջապես առաջ: Բայց նորաստեղծ քաղաքական թիմը սեփական գաղափարները տարածելու համար նոր չէ, որ սկսել է պայքարի մեջ մտնել: Կուսակցության անդամները նախկին ակտիվիստներ են, որոնք մասնակցել են վերջին տասնամյակի գրեթե բոլոր քաղաքացիական շարժումներին:

SHANTNEWS.am-ն այս անգամ անդրադառնում է ՔՈ-ին նախընտրական ծրագրին, որը բաղկացած է 38 էջից: Ծրագրում ամենաշատ գործածված բառը «իրավունք»-ն է, իսկ բառակապակցությունը՝ «մարդու իրավունքներ»-ը: 

Հիշատակումների քանակով կրթության, կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալ-տնտեսական հարցերի մասին անդրադարձերը ևս նկատելիորեն շատ են:

Եղած տվյալները հուշում են՝ ՔՈ-ի ծրագրում մարդու իրավունքները, կրթությունն ու սոցիալ-տնտեսական խնդիրներն առաջնային են:

Այսպես.

Ամենաշատ մեջբերված բառերը.

բառ քանակ
1 իրավունք 75
2 մարդ 58
3 պետական 56
4 զարգացում 51
5 սոցիալական 48
6 պետություն 43
7 կրթություն 34
8 Հայաստան 33
9 բոլոր 30
10 մշակութային 25

Ամենաշատ մեջբերված բառակապակցությունը.

բառակապակցություն քանակ
1 մարդու իրավունք 41
2 Հայաստանի Հանրապետություն 17
3 պետական քաղաքականություն 6
4 մասնագիտական կրթություն 5
5 սոցիալ-տնտեսական զարգացում 5
6 կոռուպցիայի դեմ պայքար 4
7 տնտեսական իրավունք 4
8 հակակոռուպցիոն կրթություն 4
9 մեր կուսակցություն 4
10 հանրային կառավարում 3

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը կազմել էր նաև «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը՝ թվերով ու թվապատկերներով:

Ներկայացրել էինք նաև ՀՀԿ նախընտրական ծրագիրը՝ թվերով ու թվապատկերներով:

Պատրաստեց՝ Արտակ Խուլյանը

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայում մեկնարկել է «Հայաստանի օրեր․ մշակութային ճամփորդություն դեպի Հայաստան» խորագիրը կրող միջոցառումների շարքը

08:50 09.04.2025

Ֆրանսիայում մեկնարկել է «Հայաստանի օրեր․ մշակութային ճամփորդություն դեպի Հայաստան» խորագիրը կրող միջոցառումների շարքը

Ապրիլի 7-ին Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքում մեկնարկել է «Հայաստանի օրեր․ մշակութային ճամփորդություն դեպի Հայաստան» խորագիրը կրող երկշաբաթյա միջոցառումների շարքը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ «Նույն օրը երեկոյան տեղի է ունեցել միջոցառումների մեկնարկի հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ելույթներով են հանդես եկել Շարանտոն-լը-Պոնի քաղաքապետ Էրվե Գիքելը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը և միջոցառումների կազմակերպման […] ...

Թրամփը կարծում է, որ Չինաստանն ի վերջո առևտրային գործարք կկնքի ԱՄՆ-ի հետ

08:38 09.04.2025

Թրամփը կարծում է, որ Չինաստանն ի վերջո առևտրային գործարք կկնքի ԱՄՆ-ի հետ

Չինաստանը ցանկանում է առեւտրային գործարք կնքել ԱՄՆ-ի հետ։ Այս մասին վստահություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ երեքշաբթի օրը ելույթ ունենալով մայրաքաղաքում՝ Հանրապետական ​​ազգային կոմիտեի համար դրամահավաքի միջոցառմանը։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը 104 տոկոս մաքսատուրքեր կսահմանի չինական ապրանքների վրա, քանի դեռ Պեկինը «առեւտրային գործարք չի կնքել» Միացյալ Նահանգների հետ։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:28 09.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ-ը մարտի կեսերից հարվածել է Եմենում հութիների ավելի քան 300 թիրախների․ Al Jazeera

08:20 09.04.2025

ԱՄՆ-ը մարտի կեսերից հարվածել է Եմենում հութիների ավելի քան 300 թիրախների․ Al Jazeera

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների դեմ մարտի կեսերին սկսված գործողության ընթացքում ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել ապստամբների ավելի քան 300 թիրախներին։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյային։ «Մեր զինված ուժերը հարվածներ են հասցրել Եմենում հութիների ավելի քան 300 օբյեկտներին մարտ ամսից սկսած»,- ասել է նա՝ չհստակեցնելով, թե […] ...

Չինաստանի ծերանոցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր

08:10 09.04.2025

Չինաստանի ծերանոցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր

Չինաստանի հյուսիսում ծերանոցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 20 մարդ է զոհվել, հայտնում է Xinhua-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Գործակալության տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել երեքշաբթի տեղական ժամանակով 21:00-ին (Մոսկվայի ժամանակով 16:00-ին) Հեբեյ նահանգի Չենգդե քաղաքի Լոնգհուա շրջանում: «Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 20 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ մնացած տարեցները […] ...

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը

08:01 09.04.2025

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP