ԱԻՆ-ում շարունակվում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված տարածաշրջանային վարժանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

ԱԻՆ-ում շարունակվում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված տարածաշրջանային վարժանքը

15:14 06.12.2018

Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում շարունակվում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ INSARAG-ի տարածաշրջանային սիմուլյացիոն վարժանքը:

Վարժանքին մասնակցում են 17 քաղաքային որոնողափրկարարական թիմեր, 12 բժշկական թիմեր, ՄԱԿ-ի Աղետների աջակցման և համակարգման թիմը (UNDAC)՝ ընդհանուր թվով 160 մարդ, ինչպես նաև ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի և Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնցից մի քանիսը 1988թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ իրականացրել են փրկարարական առաքելություն:

Համաձայն սցենարի՝ խաղարկվում է ՀՀ կառավարության 2011թ. որոշումով հաստատված ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ բնակչության պաշտպանության կազմակերպման պլանի սցենարը. տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքում: Աղետի պայմանական գոտում ձևավորվել են տեղական ԱԻ կառավարման լիազոր մարմինը՝ LEMA, աղետի գոտում գործողությունների համակարգման կենտրոնը՝ OSOCC, ՄԱԿ-ի աղետների գնահատման և համակարգման թիմը՝ UNDAC, սահմանային ընդունման և մեկնման կենտրոնը՝ RDC, ինչպես նաև օգնության ձեռք մեկնած պետությունների փրկարարական թիմերի տեղակայման վայրերն ու նրանց գործողությունների կետերը: Վարժանքի աշխատանքներին տեղում հետևում է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի փոխտնօրեն Ռ. Մյուլլերը:

Վարժանքի ընթացքում տեղի են ունենում միջազգային և տեղական տարբեր կազմակերպությունների հանդիպում-քննարկումներ, համակարգվում են ազգային և միջազգային փրկարարական թիմերի աշխատանքները աղետի գոտում, ինչպես նաև հանդիպումների արդյունքների վերաբերյալ պարբերաբար հարցազրույցներ են տրվում զանգվածային լրատվության միջոցներին: Սիմուլյացիոն վարժանքի ընթացքում ստուգվում են թիմերի ղեկավարման կարողությունները, միջազգային փրկարարական առաքելություն իրականացնող և տեղական թիմերի համագործակցության մակարդակը, որոնողափրկարարական աշխատանքների գծով փրկարարների գիտելիքներն ու հմտությունները և թիմերի բժշկական ու նյութատեխնիկական ապահովումը։

Նշենք, որ INSARAG-ը համաշխարհային ցանց է, որը ՄԱԿ-ի հովանու ներքո միավորում է ավելի քան 80 երկիր և կազմակերպություն: Այն հիմնվել է 1991թ.՝ դարավերջյան երկու խոշորագույն` 1985թ. Մեքսիկայի և 1988թ. Սպիտակի երկրաշարժերից հետո` նպատակ ունենալով բարձրացնել որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

08:00 11.04.2025

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

BACK_TO_TOP