Եթե բարձրաձայնում են պետական դավաճանության մասին և հաղորդում չեն տալիս, ուրեմն շառլատան են. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Եթե բարձրաձայնում են պետական դավաճանության մասին և հաղորդում չեն տալիս, ուրեմն շառլատան են. Փաշինյան

18:35 05.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում արձագանքել է ՀՀԿ կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանի` այսօրվա ասուլիսում հնչեցրած որոշ մտքերի: Նա նախ հետաքրքրվեց` Շահնազարյանն ԱԱԾ-ին ներկայացրե՞լ է այն դավադրությունը, որ, իր պնդմամբ, գոյություն ունի Հայաստանում:

«Ինքն ասում էր, որ կա դավադրություն Արցախի դեմ, ասում էր, որ հեղափոխությանն օգնել են ուժեր, և գործել է «իշխանություն՝ Արցախի դիմաց» բանաձևը, այսինքն` ըստ էության մեղադրել է մեզ ինչ-ինչ ուժերի հետ՝ ընդդեմ Արցախի, ընդդեմ ՀՀ և ըստ էության՝ ընդդեմ հայ ժողովրդի: Ուրեմն, պետք է ԱԱԾ-ն նյութեր նախապատրաստի, և եթե պարզվի, որ հեղափոխությունը տեղի է ունեցել այդպես, բոլոր դավադիրներին պետք է հայտնաբերի, պատասխանատվության ենթարկի, մարդկանց ներկայացնի, որ դավադիրներ կան»,- ասաց նա:

Հակառակ դեպքում, ըստ Փաշինյանի, տարակուսելի է, որ որևէ անձ շարունակաբար հայտարարություններ է անում, բայց հրաժարվում է գնալ ԱԱԾ, ներկայացնել փաստեր կամ թեկուզ հրապարակային` ասուլիսների ժամանակ, փաստեր ներկայացնել, թե ովքեր են դավադիրները, քանի որ մարդիկ պետք է հստակ իմանան` կա դավադրությո՞ւն, թե՞ պարզապես ստախոսություն: Ի պատասխան Շահնազարյանի քաղաքական հայտարարության, Փաշինյանը նշեց.

«Ես էլ քաղաքական հայտարարություն եմ անում, որ լուրջ վարկածներ ունեմ, որ այդ մարդիկ օտարերկրյա գործակալներ են և դավադիր պատերազմի հրձիգներ: Ես չեմ ուզում այլ քաղաքական հայտարարություն անել` ասելով, որ այդ մարդիկ կամ այդ քաղաքական ուժը հոգեվարքի մեջ են, բայց, ի պաշտոնե նաև, պարտավոր եմ մեր երկրի ազգային անվտանգության շահերը պաշտպանել, և, ի վերջո, մեր բոլոր գործողությունները միտված են լինելու դրան»:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ իր այս կոչն անձնավորված չէ, այն բանաձև է` ուղղված ցանկացած մեկին, որովհետև, եթե բան ունեն ասելու այդ մարդիկ, ովքեր մեղադրանքներ են հնչեցնում, և եթե հանկարծ պարզվի, որ այդ մեղադրանքը ճիշտ է, իրենց նկատմամբ պետք է քրգործ հարուցվի:

«Եթե պարզվի, որ մենք մեր երկրի և Արցախի դեմ դավադրության մեջ ենք, պետք է արագ քրգործ հարուցեն և մեզ ձերբակալեն: Այսօր ԱԱԾ-ից հրավիրել էին, որ այդ հայտարարությունն անող մարդիկ գան ու համագործակցեն, ասեն` ինչ դավադրություն է: Սա կոնկրետ պետական դավաճանության մեղադրանք է, և եթե որևէ մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին և չի գնում իրավապահներին հանցագործության մասին հաղորդում տալու, նա շառլատան է»,- ասաց նա:

Փաշինյանն ասաց, որ սահմանին ուժերի դասավորության փոփոխությունների մասին կեղծ լուրեր հնչեցնող մարդիկ խոսում են Ադրբեջանի պաշտոնական քարոզչության լեզվով. մեր պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ անդրադարձել է այդ թեմաներին:

«Ես պատասխանատու ձևով ասում եմ, որ բոլոր այն տարածքները, որոնք եղել են ՀՀ ԶՈւ վերահսկողության ներքո, շարունակում են նույն կերպ մնալ ՀՀ ԶՈւ վերահսկողության ներքո: Ես մի 10 օր առաջ այցելել, տեղում եմ տեսել իրավիճակը: Նախիջևանի ուղղությամբ ՀՀ ԶՈւ ձեռքում է ռազմավարական նախաձեռնությունը` ամբողջությամբ»,- նշեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է

22:53 28.04.2025

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է։ «Շինհրապարակում մոտ 500 մետրի վրա հաշվեցինք 16 միավոր շինտեխնիկա»,- նշվում է գրառման մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

22:43 28.04.2025

Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

Ապրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, […] ...

«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները

22:32 28.04.2025

«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները

«Բարսելոնա» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը, եզրերում նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Բենժամեն Պաժեսը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Ժերոմ Բրիզարը և Վիլի Դելաժոն, չորրորդ պաշտոնյան` Ֆրանսուա Լետեքսյեն։ Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել, ցույց տվել 9 […] ...

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

22:13 28.04.2025

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

22:07 28.04.2025

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...

SHANTNEWS

22:00 28.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP