Արամ Հարությունյանը մնաց անձեռնմխելի. ԱԺ-ում դարձյալ քվորում չապահովվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+21.09 oC

Արամ Հարությունյանը մնաց անձեռնմխելի. ԱԺ-ում դարձյալ քվորում չապահովվեց

14:28 05.12.2018

Այսօր՝ ՀՀ ԱԺ հերթական քառօրյայի երկրորդ օրը, օրակարգում դրված էր միայն ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Միջնորդությունը ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, այսօր՝ ժ. 11։00-ին, խորհրդարանի օրակարգում ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն էր դրված: Անհրաժեշտ էր 53 պատգամավորի ներկայություն, սակայն խորհրդարանում քվորում չապահովվեց: Նիստին ներկա էր 11 պատգամավոր, այնուհետ նրանց թիվը դարձավ 14:

ԱԺ Կանոնակարգ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ նիստ պետք է հրավիրվեր այսօր՝ ժ. 14։00-ին, պատգամավորները դարձյալ պետք է գրանցվեին քվեարկությանը մասնակցելու համար, սակայն նրանց թիվը օրվա ընթացքում այդպես էլ չավելացավ 14-ից:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նիստը հայտարարեց չկայացած, ինչը նշանակում է, որ այսօր նախատեսված հարցուպատասխանը ևս չի կայանալու:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գլխավոր դատախազն Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացրել ԱԺ:

2015թ. սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը 2008թ., զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքերևակումների ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, Ս. Հ.-ից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է 14մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք: Ընդ որում, նշված գումարից 6մլն դոլարը 2008թ. հունվար ամսից մինչև նույն տարվա նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Ս.Հ.-ն բանկից կանխիկացրել և միջնորդավորված եղանակով է փոխանցել, իսկ մնացած 8 մլն դոլար կաշառքը Հարությունյանին փոխանցել է բանկային փոխանցման միջոցով՝ դարձյալ միջնորդավորված եղանակով:

Այնուհետև Արամ Հարությունյանը, այլ երկրում այլ անձանց անուններով բացված բանկային հաշիվներով փոխանցումներ ապահովելու եղանակով, նպատակ ունենալով թաքցնել գումարի հանցավոր ծագումը, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք /փողերի լվացում/, այսինքն՝ առերևույթ կատարել է ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես ծանր հանցագործություններ:

Նշված քրեական գործով 2 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար: Եվս 2 անձ նույն հանցավոր արարքը կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անչելոտին ամենայն հավանականությամբ կգլխավորի Բրազիլիայի հավաքականը

16:44 28.04.2025

Անչելոտին ամենայն հավանականությամբ կգլխավորի Բրազիլիայի հավաքականը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ամենայն հավանականությամբ, շուտով աշխատանքի կանցնի Բրազիլիայի ազգային հավաքականում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Իտալացուն այժմ մեկ քայլ է բաժանում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց։ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) ներկայացուցիչների ու Անչելոտիի միջև բանակցությունները հաջող են ընթանում։ CBF-ում վստահ են, որ առաջիկա օրերին վերջնական համաձայնության կհասնեն իտալացու հետ։ Անչելոտին մինչև […] ...

«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի հետախուզվողների

16:34 28.04.2025

«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի հետախուզվողների

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 25-ին` գիշերվա ժամը 1-ին, Դոհա-Երևան չվերթի ժամանումից հետո, բաժին է բերվել և ձերբակալվել օտարերկրյա 28-ամյա քաղաքացի, որը 2022 թվականից Ուզբեկստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ոստիկանները նաև ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ նույն օրը Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվող 50-ամյա […] ...

Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահին

16:25 28.04.2025

Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահին

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանն (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինին։ Ինչպես տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից, Բանգլադեշում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ակտիվացման գործում, ում հաջողություններ է մաղթել Բանգլադեշի նախագահը։ Մինչ այդ դեսպան Վ. Աֆյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բանգլադեշի […] ...

«Բարսելոնան» ջախջախել է «Չելսիին» և դուրս եկել եզրափակիչ. Կանանց Չեմպիոնների լիգա

16:16 28.04.2025

«Բարսելոնան» ջախջախել է «Չելսիին» և դուրս եկել եզրափակիչ. Կանանց Չեմպիոնների լիգա

Կանանց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է Լոնդոնի «Չելսիին»։ Երկու խաղի արդյունքներով «Բարսելոնան» 8:2 հաշվով առավելության է հասել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի «Արսենալ»-«Լիոն» զույգի հաղթողի հետ։ Կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին՝ Լիսաբոնում: ...

Երևանում տղամարդը 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել

16:09 28.04.2025

Երևանում տղամարդը 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել

Այսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Գուսան Շերամի 105 շենքի 5-րդ հարկի բնակիչը, ըստ նախնական տեղեկությունների, անզգուշաբար պատուհանից վայր է ընկել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրան ընկած հայտնաբերել են հարևանները, ովքեր ահազանգել են շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տուժածին տեղափոխել է […] ...

Reuters. Կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին՝ ընտրելու նոր պապին

16:00 28.04.2025

Reuters. Կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին՝ ընտրելու նոր պապին

Վատիկանում Հռոմի նոր պապի ընտրության համար կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրին։ Նրա խոսքով՝ ամսաթիվը որոշվել է կարդինալների փակ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունից հետո։ Ավելի ուշ Վատիկանը հաստատել է այս տեղեկությունը։ ...

BACK_TO_TOP