19:44 04.12.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Մենք» դաշինքի ներկայացուցիչ Արամ Սարգսյանը, անդրադառնալով Հայաստանի համար առաջնային 3 հիմնական խնդիրներին, ասել է, որ սովորաբար, երբ խոսում է դրանց մասին, հարցնում են՝ փողը որտեղի՞ց:
«Պետք է մեր բնական ռեսուրսները, նկատի ունեմ լեռնամետալուրգիական ռեսուրսները՝ սկսած Ամուլսարից, վերջացրած Ագարակի պղնձի կոմբինատով, Չարենցավանի սև մետաղների կոմբինատներով, վերջացրած ջրային ռեսուրսների խնդրով, դրանց կառավարման խնդիրը փորձենք լուծել, դրանք արտադրական և արդյունաբերական հենքի վրա դնել, փորձենք հումք արտահանող երկրից դառնալ իրական ապրանք առաջարկող երկիր»,- ասել է Սարգսյանը:
SHANTNEWS.am-ի դիտարկմանը, թե քաղաքական գործիչն իր խոսքում նշել է նաև Ամուլսարի մասին, արդյո՞ք դա նշանակում է, որ նա կողմ է հանքի շահագործմանը՝ չնայած նրան, որ շատ է խոսվում հանքի շահագործման վտանգավորության մասին։
«Գիտեք, էդ պատրվակը, որ էնտեղ թիթեռ կա, ոզնիանման ինչ-որ խոտ, ինձ համար լուրջ չէ: Ես էլ եմ թիթեռ սիրում, ծիտ էլ եմ սիրում, ծառ էլ եմ սիրում, բայց ինձ համար գերկարևոր է սահմանին կանգնած զինվորի անվտանգությունը, նրան ժամանակակից զենքով ապահովելու հնարավորությունը, նրա համար ապահով ինժեներական կառույցներ դնելու հնարավորությունը: Ես վստահում եմ էն բանկերին, որոնք Ամուլսարին փող են տվել: Իսկ էդ բանկերը գումար վճարում են միայն էն դեպքում, երբ նախագիծը կանաչ է լինում: Էդ բանկերը երբեք գումար չեն տալիս այն ընկերություններին, որոնք էկոլոգիա են աղտոտում»,- ասել է Սարգսյանը:
Հիշեցմանը, թե խոսքը Հայաստանի ջրային ողջ ավազանը վտանգի տակ դնելու մասին է, Արամ Սարգսյանը հետևյալ կերպ է արձագանքել.
«Ես արդեն 20 տարի է՝ լսում եմ, թե որ խնդիրների շուրջ էկոլոգներն ինչ են ասում և էդ առումով, ընդհանուր առմամբ, ամեն ինչ չափազանցված եմ տեսնում: Կարող եմ ասել, որ էկոլոգիային ամենամեծ վնասը տալիս է գյուղատնտեսությունը՝ ջրելով ստորգետնյա ջրերի մակարդակն են բարձրացնում: Քիմիական նյութերը, որոնք օգտագործում ենք բուժման համար, ամենածանր մետաղներ պարունակող քիմիական նյութերն են:
Չկա պետություն, որն իր բնական ռեսուրսները չօգտագործի, Ադրբեջանը, որ նավթ է արտահանում, էդտեղ էլ վտանգ կա ջրային ռեսուրսները աղտոտելու, բայց արտահանում է ու Բելառուսից «Պոլոնեզ» է առնում, իսկ մենք էստեղ թիթեռ ենք պահում ու ոզնիանման խոտ»:
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...