ԶՈւ ՍՈՒ-25 ինքնաթիռի վթարի վայրը հայտնաբերվել է. օդաչուները զոհվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 09 2024
  • $
    387.19
  • RUBLE
    4.25
  • 430.63
WEATHER
+21.09 oC

ԶՈւ ՍՈՒ-25 ինքնաթիռի վթարի վայրը հայտնաբերվել է. օդաչուները զոհվել են

14:22 04.12.2018

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ հայտնաբերվել է այսօր առավոտյան ուսումնամարտական թռիչքի ընթացքում ուսումնական կենտրոնի հետ կապը կորցրած ՀՀ ԶՈւ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի վայրը:

«Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։ Մահացած օդաչուներն են փոխգնդապետ Բաբայան Արմենը, մայոր Մանուկյան Մովսեսը։ Ցավակցում ենք»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից հայտնում է, որ կործանված ինքնաթիռը հայտնաբերվել է Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Բարձրաշեն գյուղի (նախկին Ղըրըխ) տարածքում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ ԶՈւ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ կապը կորել է:

SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր նաև, որ ԶՈւ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռում գտնվել է 2 անձ: Մեր տեղեկություններով՝ ինքնաթիռում գտնվել է 2 անձ՝ մեկը փոխգնդապետ, մյուսը՝ 28-ամյա երիտասարդ: Փանիկի գյուղապետ Վարդան Մաքեյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ Փանիկի տարածքում՝ սարերի մոտ, որոնողական աշխատանքներ են կատարվել, սակայն ոչինչ չի հայտնաբերվել:

Տեղեկություն կար նաև, որ ինքնաթիռն ընկել է Անիի տարածաշրջանի Բարձրաշեն (նախկին Ղըրըխ) գյուղի տարածում: Որոնողական աշխատանքները նաև այդ տարածքում էին իրականացվում: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 16.09.2024

SHANTNEWS

Լավրովը Գազայի հատվածի հակամարտությունն անվանել է գլխավոր միջազգային խնդիրը

21:55 16.09.2024

Լավրովը Գազայի հատվածի հակամարտությունն անվանել է գլխավոր միջազգային խնդիրը

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուծելու խնդիրը չի կարելի անտեսել, անհրաժեշտ է ստիպել բոլորին, ովքեր դեմ են դրան, իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները՝ անկախ պաղեստինյան պետության ստեղծման վերաբերյալ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք ողջունում ենք ցանկացած քայլ, որն ուղղված է արյունահեղության շուտափույթ դադարեցմանը, կայուն, մշտական ​​հրադադարի ապահովմանը: Մենք նույնին ենք ձգտում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Ամբողջ […] ...

Լիխաչովն ու Գրոսսին քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցը

21:50 16.09.2024

Լիխաչովն ու Գրոսսին քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցը

Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին Վիեննայում կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի շրջանակում քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցը։ «Սա Ռուսաստանի հետ վերջին խորհրդակցությունների շարունակությունն է Կալինինգրադում՝ Ուկրաինա և Ռուսաստանի Դաշնություն կատարած այցերից հետո: Ընդգծվել է ՄԱԳԱՏԷ-ի ներկայության կարևորությունը Զապորոժիեի ատոմակայանում»,- գրել է Գրոսսին X-ում՝ հանդիպումը համարելով ժամանակին։ Գրոսսին վերջին 1,5 […] ...

Վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան ավարտվեց

21:48 16.09.2024

Վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան ավարտվեց

Ավարտվեց պաշտոնական այցը Վրաստան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

Ես մրցում եմ անգամ իմ երեխաների հետ, երբ պարտվում եմ, զայրանում եմ․ Ռոնալդու

21:45 16.09.2024

Ես մրցում եմ անգամ իմ երեխաների հետ, երբ պարտվում եմ, զայրանում եմ․ Ռոնալդու

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է զավակների բնավորության մասին: «Մի քանի օր առաջ Կարմիր ծովում էինք, ամեն օր պադել էինք խաղում: Ես և որդիս զայրանում ենք իրար վրա, հաճախ մի քանի օր չենք խոսում: Ես երջանիկ եմ, քանի որ նույնիսկ փոքրիկ Մատեոն է մրցակցություն սիրում: Դա ցույց է […] ...

Իրանի նախագահը հերքում է Եմենի հութիներին հիպերձայնային զենքի փոխանցումը

21:40 16.09.2024

Իրանի նախագահը հերքում է Եմենի հութիներին հիպերձայնային զենքի փոխանցումը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկուշաբթի իր առաջին ասուլիսի ժամանակ հերքել է այն պնդումները, թե Իրանը հիպերձայնային զենք է փոխանցել Եմեն։ «Իրանը չի փոխանցել որևէ հրթիռ, որը Եմենի կողմից արձակվել է Իսրայելի տարածքի վրա: Իրանն ու Եմենը, իհարկե, նույն տեսակետն ունեն Իսրայելի հարցում։ Մենք ունենք հրթիռային հզորություն, բայց իրենք՝ եմենցիներն, ունեն իրենց սեփական տեխնոլոգիան»,- ասել է […] ...

BACK_TO_TOP