11:06 04.12.2018
Այցելեցինք սահմանապահ Մովսես և Զորական: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում առաջադրված Վիգեն Սարգսյանը։
«Մեր ցուցակի պատգամավորության ռեյտինգային համակարգով առաջադրված թեկնածուներ Հայկ Մամիջանյանի, Գևորգ Գևորգյանի, Լիլիթ Բեգլարյանի և Վահագն Վարագյանի հետ դեկտեմբերի 2-ին այցելել ենք սահմանապահ Մովսես գյուղ, որտեղ եկեղեցում մասնակցել ենք պատարագի արարողությանը, հանդիպել ենք տեղի բնակչությանը, լսել նրանց մտահոգությունները, խոսել սահմանամերձ գյուղի առջև ծառացած խնդիրներից: Այնտեղից ուղևորվել ենք Զորական (նախկինում` Չարդախլու) գյուղ, որտեղ ծաղիկներ ենք դրել Մարշալ Բաղրամյանի հուշարձանին` ծննդյան 121-րդ տարեդարձի կապակցությամբ: Զորականցիների հետ հանդիպմանը խոսել ենք ամենատարբեր հարցերից, առկա մարտահրավերներից, բանակից, երկրի սոցիալ-տնտեսական վիճակից և դրանց լուծումներից:
Զորականում համայնքի բնակիչների հետ հանդիպմանը մեզ միացան նաև մարզում ռեյտինգային համակարգով առաջադրված Հանրապետական կուսաակցության պատգամավորության թեկնածուներ Հովիկ Աբովյանը և Հրայր Աբազյանը»,- ասված է գրառման մեջ:
15:08 01.11.2024
Համատեղ նիստում քննարկվել են առողջապահական ոլորտին ուղղված պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումներըԱռողջապահության նախարարության գծով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել 162 մլրդ 996 մլն դրամ, որը 5,3 մլրդ դրամով պակաս է 2024 թվականի համեմատ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 1-ին քննարկման ներկայացնելով «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի […] ...
14:55 01.11.2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել նոր ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու համարՄեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության (փախստականի) նոր վկայականների տրամադրման գործընթացը։ Ժամանակավոր պաշտպանություն ստացած այն անձինք, որոնց վկայականները վավեր են մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը, քարտի վավերականության ժամկետը երկարաձգելու նպատակով արդեն կարող են դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) ցանկացած տարածքային բաժին։ Դիմելու համար պետք չէ նախօրոք հերթագրվել․ սպասարկումն իրականացվում է տեղում` […] ...
14:52 01.11.2024
Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներՃանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.00-15.00-ի սահմաններում, Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Նշված ժամանակահատվածում ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։ ...
14:48 01.11.2024
Հյուսիսային պողոտայում ավտոմեքենայով խուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էՀոկտեմբերի 31-ին սոցցանցում տարածվել էր տեսանյութ, որում «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, նաև իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցադրական արհամարհական վերաբերմունք դրսևորելով` Հյուսիսային պողոտայում մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված հատվածով: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ու մայրաքաղաքի պարեկների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ԲՄՎ»-ն պատկանում է Երևանի Լենինգրադյան փողոցի բնակիչ […] ...
14:38 01.11.2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորածԳրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունը հորդորում է զանգահարել 1-02 կամ դիմել մոտակա բաժին։ ...