19:30 03.12.2018
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը «Դիլիջան» ազգային պարկի տարածքում Թեղուտ և Հաղարծին համայնքների բնակիչներից լավագույն բիզնես մտքեր ունեցողներին պարգևատրել է հավաստագրերով: Այս մասին հայտնում եմ ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բնակիչներից յուրաքանչյուրը մինչև 1,5 միլիոն դրամաշնորհ կստանա: Բիզնես գաղափարներ առաջարկողներից ընդհանուր ստացվել էր 250 հայտ, որից ընտրվել էր լավագույն 50-ը:
«Ոչ թե սոցիալական գումար կամ նվեր է, այլ ուղղակի հստակ ծրագրեր են ներկայացվել, որոնց միջոցով հարակից համայնքների բնակիչները որոշակի եկամուտներ կձևավորեն, ավելի լավ կապրեն»,- նշել է Էրիկ Գրիգորյանը:
Ծրագրի բյուջեն կազմել է 140 հազար դոլար, իսկ ֆինանսավորում իրականացել է 2 աղբյուրից ՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրից և գերմանացի գործընկերներից:
Անտառամերձ համայնքների բնակիչները ցանկացել են հանգիստ թողնել անտառը և եկամտի նոր աղբյուրներ գտնել, «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի խոսքերով՝ օգոստոսից ժողովրդին սկսվել է անտառային թափուկ տրամադրվել՝ խորանարդը 4800 դրամով, իսկ անապահով ընտանիքներին բաժանվել է անվճար:
Նշվում է, որ պաշարները բավարար են ողջ ձմեռն անցկացնելու համար, ապահոված են դպրոցները, մանկապարտեզները, գյուղապետարանները:
«Չկա ապօրինի հատում, ժողովուրդը լրիվ ապահովված է, 2 ամսում պետական բյուջե մոտ 60 միլիոն դրամի մուծումներ ենք արել, այսպիսի բան 27 տարվա ընթացքում չի եղել»,- նշել է «Դիլիջան» Ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը:
Պլանավորված է, որ 2019 թվականին պետբյուջեից 450 մլն դրամ կհատկացվի անտառվերականգնման համար:
Մանրամասները ՝ տեսանյութում:
19:35 03.12.2024
Ամերիկյան զինուժը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում․ SANA19:18 03.12.2024
Լիբանանի հետ պատերազմն ավարտված չէ․ Նեթանյահու19:10 03.12.2024
Ինչ է հայտնի Հարավային Կորեայում ռազմական դրություն մտցնելու մասին18:45 03.12.2024
Ջեյհուն Բայրամովը հանդիպել է իրանցի գործընկերոջ հետ17:38 03.12.2024
ՆԳ նախարարությունը հայտարարում է մրցույթ16:22 03.12.2024
Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը15:13 03.12.2024
Հալեպում մասամբ դադարել են աշխատել բջջային կապն ու ինտերնետը14:51 03.12.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում14:30 03.12.2024
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ14:27 03.12.2024
Ռյուտե. ՆԱՏՕ-ն չի քննարկում Ուկրաինային դաշինք հրավիրելու հարցը13:35 03.12.2024
Թբիլիսիում գիշերային ցույցից հետո գրեթե 30 մարդ հոսպիտալացվել է22:43 03.12.2024
Lufthansa-ն երկարաձգել է Թել Ավիվ թռիչքների դադարեցումը մինչև հունվարի վերջDeutsche Lufthansa-ը, որը հանդիսանում է Գերմանիայի ազգային ավիափոխադրողը և Եվրոպայի ամենամեծ ավիացիոն կոնցեռնը, հայտարարել է, որ իր ինքնաթիռները շարունակելու են Իսրայել չթռչել։ «Lufthansa խմբի բոլոր ավիաընկերությունները կերկարաձգեն դեպի Թել Ավիվ թռիչքների դադարեցումը մինչև 2025 թվականի հունվարի 31-ը ներառյալ»,-ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ: Deutsche Lufthansa-ում ընդգրկված են Lufthansa-ն, Eurowings-ը, Swiss-ը, Austrian Airlines-ը և Brussels Airlines-ը: «Տուժած […] ...
22:32 03.12.2024
Հարավային Կորեայի ընդդիմության առաջնորդը զինվորականներին կոչ է արել չենթարկվել նախագահի հրամաններինՀարավային Կորեայի առաջատար ընդդիմադիր «Տոբուրո» Դեմոկրատական կուսակցության նախագահ Լի Չժե Մյոնը կոչ է արել զինվորականներին և ոստիկաններին չհնազանդվել նախագահ Յուն Սեոկ Յոլի «հակասահմանադրական և անօրինական» հրամաններին։ Այս մասին հայտնում է The Korea Herald թերթը։ «Վերադասի հակասահմանադրական և ապօրինի հրամանը կատարելը նաև հանցակից է դարձնում։ Հենց այս պահից ես կոչ եմ անում զինվորականներին և ոստիկաններին հնարավորինս […] ...
22:24 03.12.2024
Խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների վճռական փուլի մեկնարկից առաջ Ադրբեջանի մեջլիսը Հայաստանին նոր տարածքային պահանջներ է ներկայացնումԱդրբեջանի խորհրդարանում այսօր լսումներ են անցկացվել: Դրանք կոչվել են «Անվտանգ ու արժանապատիվ վերադարձ Արևմտյան Ադրբեջան»: Հիշեցնենք՝ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» են անվանում Հայաստանի Հարապետության տարածքը: Ըստ էության, այն եղել է պետական միջոցառում և ոչ թե առանձին պատգամավորների նախաձեռնություն. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իհարկե, անկասկած: Սեպտեմբերին Ադրբեջանի մեջլիսի 9-րդ գումարման այդ կազմը ձևավորելուց հետո […] ...
22:16 03.12.2024
Բոլոր ջանքերը կգործադրենք Սիրիայում և մեր երկրում անվտանգությունը պահպանելու համար․ Իրաքի վարչապետԻրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Բաղդադը բոլոր ջանքերը կգործադրի իր երկրի և Սիրիայի անվտանգությունը պահպանելու համար։ Այս մասին հայտնում են երկրի կառավարության գրասենյակից։ «Վարչապետը Էրդողանին տեղեկացրել է, որ Իրաքը չի կանգնի և չի հետևի Սիրիայում տեղի ունեցող վտանգավոր իրադարձություններին և կգործադրի բոլոր ջանքերը իր և Սիրիայի […] ...
22:08 03.12.2024
Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Հարավային Կորեայի խորհրդարանի շենքի մոտՆախագահի կողմից մտցված ռազմական դրությունը չեղարկելու պատգամավորների որոշումից հետո հազարավոր ցուցարարներ են գտնվում Հարավային Կորեայի խորհրդարանի շենքին մոտ հրապարակում, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Հրապարակում իրավիճակը հիմնականում հանգիստ է, տեղում ներկա են ոստիկանական պարեկային խմբեր և հեռուստատեսության ներկայացուցիչներ: Կուսակցական և արհմիությունների դրոշներով ակտիվիստները կարգախոսներ են հնչեցնում՝ կոչ անելով երկրի ղեկավարին հրաժարական տալ։ Չորեքշաբթի գիշերը Հարավային […] ...