Ես չեմ կարծում՝ մեր պատասխանները կարող են ՀՀԿ-ի ձայնն ավելացնել. Ռուբեն Ռուբինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

Ես չեմ կարծում՝ մեր պատասխանները կարող են ՀՀԿ-ի ձայնն ավելացնել. Ռուբեն Ռուբինյան

11:55 03.12.2018

«Ես չեմ կարծում, որ  մեր պատասխանները որևէ կերպ կարող են ձայն ավելացնել հանրապետականներին, որովհետև մարդը, որը չի ուզում ընտրել «Իմ քայլը» դաշինքը, ազնիվ մարդկանց մեծամասնությունը չի ընտրի Հանրապետականին, Հանրապետականը չի կարող լինել «Իմ քայլ»-ին այլընտրանք, այդ ձայները կգնան մյուս ուժերին»,- «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում հայտարարել է «Իմ քայլը» դաշինքից Ռուբեն Ռուբինյանը:

«Որոշ քաղաքական ուժեր շարժվում են դեպի պետական դավաճանություն, և դրանով պետք է զբաղվի ԱԱԾ-ն»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: Եթե որևէ քաղաքացի կամ քաղաքական գործիչ, անպայման չէ հանրապետական, ինչ-որ կարծիք է տվյալ դեպքում Արցախի մասին ասում, արդյո՞ք նա պետք է անպայման դավաճան լինի: Այս դիտարկմանը Ռուբինյանն այսպես արձագանքեց․

«Բնականաբար, ո՛չ, այս հայտարարությունն արվել է Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև կրկին օդից ինչ-որ խնդիր սարքելուն միտված հայտարարությունների կոնտեքստում, և ես նաև պետք է ասեմ, որ հայտարարությունն այն մասին, որ ԱԱԾ-ն պետք է ուսումնասիրի այս հարցը, ամենևին չի նշանակում, որ ԱԱԾ-ն պետք է ձերբակալի ինչ-որ անձանց»:

Հարցին՝ եթե մարդը մտացածին մեկնաբանություն է անում Հայաստանի և Արցախի հարաբերությունների մասին, ինչո՞ւ պետք է նրան փռել ասֆալտին, ովքե՞ր են դավաճանները, որոնցով պետք է ԱԱԾ-ն զբաղվի, արտաքին գործերի փոխնախարարը պատասխանել է, թե եթե իմանային՝ ովքեր են դավաճանները, միանգամից կասեին:

«Մեր տրամաբանությունը հետևյալն է. Հայաստանի և Արցախի իշխանություների միջև ինչ-որ վտանգավոր հակասություն հրահրելու ցանկացած փորձ կասկածներ է առաջացնում, որ դրա հետևում կարող է ինչ-որ բան թաքնված լինել, կարող է և չլինել»,- ասաց Ռուբինյանը:

Դիտարկմանն էլ, թե այսինքն՝ առանց իմանալու պետք չէ ասֆալտին փռել, պետք է իմանալ, հետո փռել, Ռուբինյանը պատասխանեց, թե ցանկացած օրինական քայլ իրականացնելուց առաջ պետք է ամենի ինչ ճշտել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 28.04.2025

SHANTNEWS

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

19:53 28.04.2025

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

19:41 28.04.2025

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...

Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ

19:36 28.04.2025

Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...

Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանել

19:30 28.04.2025

Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողություն

19:20 28.04.2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողություն

Ապրիլի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։ Ռումինահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ մատուցվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված պատարագ, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Ռումինահայ համայնքի կողքին արարողությանն […] ...

BACK_TO_TOP