«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+18.09 oC

«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան

11:01 03.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հ.Հովսեփյանին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ն.Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։

Իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Ն.Բեգլարյանի հայրը՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ.Հովսեփյանի հետ միասին 2016 թվականի մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության կոնֆերենս սրահում ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել է յուրացումներ կատարելու մեջ:

Պատճառված վնասը վերականգնելու նպատակով, իրավապահ մարմիններին դիմելու և օրենքով սահմանված կարգով ենթադրաբար հափշտակությամբ պատճառված վնասի փոխհատուցումն ստանալու փոխարեն, բռնության գործադրմամբ, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար գումար:

Արդյունքում՝ նախկին կոմերցիոն տնօրենը, Բ.Բեգլարյանի ուղղորդմամբ, իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականի ապրիլի 25-ին գրավադրել է բանկում, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել ընկերությանը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ.Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդարադատության նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերը

18:10 28.04.2025

Արդարադատության նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին: Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև նախարարության իրավասությանն առնչվող հարցերը քննարկելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր: Նախարարը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, […] ...

SHANTNEWS

18:00 28.04.2025

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

17:54 28.04.2025

Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 28-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։ Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող […] ...

Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվել

17:46 28.04.2025

Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվել

Բոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայացած IBA.PRO 4 միջազգային մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանի մասնակցությամբ` սերբ Օմեր Ամետովիչի դեմ պրոֆեսիոնալ մենամարտում գրանցվել է ոչ-ոքի։ Հարությունյանն առավելություն է ունեցել մենամարտի ընթացքում, երկրորդ ռաունդում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մրցավարները ոչ-ոքի են արձանագրել։ ...

Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

17:40 28.04.2025

Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Ապրիլի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4073 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 131 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 161, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 297 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 574, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում […] ...

Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին

17:30 28.04.2025

Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Atlantic-ին տված հարցազրույցում ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը ներկայումս չի սպառնում ամերիկացիների կյանքին, բայց կարող է պոտենցիալ վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ «Ես փորձում եմ շատ կյանքեր փրկել: Գիտեք, Ուկրաինան և Ռուսաստանը մեր կյանքերի հետ կապ չունեն, բայց այն կարող է ավարտվել Երրորդ համաշխարհային պատերազմով», – ասել է Թրամփը: […] ...

BACK_TO_TOP