19:28 01.12.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Գորիսում ընտրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իրեն մտահոգող մի թեմայի: Նա հիշեցրեց` մի քանի անգամ ասել է, որ ԼՂ հարցում Հայաստանում երբեք չի եղել ավելի թափանցիկ իշխանություն, կառավարություն, ղեկավարություն, քան ինքն ու իր քաղաքական թիմն են:
Փաշինյանը հիշեցրեց, որ ԼՂ հարցի վերաբերյալ բազմիցս արել է հայտարարություններ` հրապարակային, բաց, նույնիսկ իր բոլոր շփումների վերաբերյալ արել է հրապարակային հայտարարություններ, մարդկանց տվել է տեղեկություններ, նույնիսկ վերջերս ասել է, որ Լեռնային Ղարաբաղում գտնվելու ընթացքում հրավիրել է Արցախի քաղաքական իշխանությունների և ԶՈւ ներկայացուցիչներին, նրանց, առանց որևէ մութ անկյուն պահելու, պատմել է բանակցային ողջ գործընթացքում տեղի ունեցածը և իր մտադրությունները, ԱԺ ամբիոնից է ասել, հանրահավաքների հարթակներից, քաղաքական ուժերի հետ հանդիպմանը, այն քաղաքական ուժերի, որոնք հետաքրքրվել են, նաև աշխատանքային կարգով, իրենց հետ խոսելով ներկայացրել է ամենը:
«Ես հայտարարել եմ, որ չի կարող ԼՂ հարցի որևէ լուծում լինել` առանց ՀՀ և Արցախի Հանրապետության ժողովրդի կամարտահայտման, ասել եմ, քանի դեռ Արցախը ներգրավված չէ բանակցային գործընթացում, մենք չենք կարող համարել, որ հասել ենք ԼՂ հարցի վերջնական լուծման փուլին, ասել եմ, որ բանակցում եմ ՀՀ անունից, չեմ բանակցում ԼՂ անունից: Լեռնային Ղարաբաղի հարցով և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից կարող է բանակցել միայն ԼՂ իշխանությունը, ասել եմ նաև, ի դեպ, այն, որ ԼՂ քաղաքական իշխանության և ԶՈւ ներկայացուցիչների հետ քննարկել եմ հարցը:
Հարց կարող է ծագել, բա էդ տեսակետները որ արտահայտեցի, իրենք ի՞նչ կարծիքի էին: Ըստ էության, ԼՂ իշխանության ներկայացուցիչները և ԶՈւ ներկայացուցիչներն իմ արտահայտած դիրքորոշումների վերաբերյալ իրենց գոհունակությունն են արտահայտել, ես չեմ ուզում ասել` երջանկությունը, ավելին, այն փաստը, որ իմ որդին կամավոր մեկնել է ԼՂ-ում որպես կամավոր ծառայելու, ընդհանրապես այս շղթան փակում է իմ դիրքորոշումների»,- ասաց նա:
Փաշինյանը շեշտեց` քանիցս է վստահ ասել, որ Հայաստանում երբեք չի եղել Արցախի հարցում առավել հայամետ դիրքորոշում ունեցող կառավարություն, քան այսօրվա կառավարությունը, ու չնայած մութ անկյուններ չկան, սակայն, ըստ Փաշինյանի, Հայաստանում կան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որ օրըմեջ ասում են, որ հեղափոխությունը դավադրություն է Արցախի դեմ, և որ նոր կառավարությունը նենգ մտադրություններ ունի Արցախի դեմ:
«Ես անընդհատ մտածում եմ, թե ի՞նչը կարող է դրդել այդ մարդկանց անել հայտարարություններ, որոնց սուտ լինելու մասին գիտեն առաջին հերթին իրենք: Ես այլ տրամաբանական բացատրություն չեմ գտնում, բացի նրանից, որ որոշ քաղաքական ուժեր հասկացել են` այս ընտրությունները լինելու են իրենց քաղաքական մահվան արձանագրումը, և այդ մարդիկ, իրենց մոտալուտ քաղաքական մահը արձանագրելով, որոշել են քաղաքական սադրիչ հայտարարություններով դավադիր պատերազմի հրձիգ դառնալ` հույս ունենալով, որ կկարողանան հրահրել դավադիր պատերազմ և այդ համատեքստում լուծել իրենց նեղ խմբային և անձնային շահերը»,- նշեց նա:
Փաշինյանը հայտնեց` ժամանակն է, որ այդ հայտարարություններով զբաղվեն նաև ԱԱԾ-ն և ռազմական հակահետախուզությունը, որովհետև որոշ մարդիկ վստահ քայլերով շարժվում են դեպի պետական դավաճանություն:
20:20 28.04.2025
Միշուստինը մատնանշել է աշխարհում առևտրային պատերազմների ակտիվացումըԱռևտրային պատերազմներն աշխարհում ակտիվանում են, պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումն աճում են։ Այս մասին նշել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` Հաղթանակի 80-ամյակին նվիրված «Գիտելիք» կրթական մարաթոնի շրջանակում հանդես գալով դասախոսությամբ։ «Միջազգային իրավունքի շատ համընդհանուր սկզբունքներ լրջորեն փորձարկում են անցնում: Աշխարհաքաղաքական առճակատումների ձևաչափը փոխվել է: Առևտրային պատերազմներն ուժեղանում են: Աճում են պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումը: Համատեղ արտադրության […] ...
20:17 28.04.2025
Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՊաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Քրիստեն Միխալի հանդիպումը: Նախ կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով: Քրիստեն Միխալը շնորհակալություն է հայտնել վարչապետին Էստոնիա պաշտոնական այցով ժամանելու համար և նշել, որ այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու […] ...
20:07 28.04.2025
ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության միասնականություն ապահովելու և առավել ընդգրկուն գործիքակազմեր մշակելու նպատակով։ Ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Մասնակցում էին ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, […] ...
19:53 28.04.2025
Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...
19:41 28.04.2025
Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...