ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությունը հետաձգվում է մինչև 2019 թ․ մեկնաբանել է ՀՀ վարչապետի խորհրդականը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+18.09 oC

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությունը հետաձգվում է մինչև 2019 թ․ մեկնաբանել է ՀՀ վարչապետի խորհրդականը

18:35 01.12.2018

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրությանն այս տարի այլևս չեն անդրադառնալու։ Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ի հանդիպման օրակարգում այդպիսի հարց չկա։ Այս մասին ռուսական մամուլին տեղեկացրել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։

Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները հանդիպելու են ԵԱՏՄ բարձրագույն` Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ու ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ձևաչափերով։ Այդ հանդիպումների օրակարգերը ուղարկվել են մասնակից կողմերին, ու այդ օրակարգերում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարց չկա, ինչի մասին տեղեկացրել է Գասպարյանը։

Ավելին, ըստ նրա՝ ՀԱՊԿ շրջանակներում հանդիպումներ նախատեսված չեն առնվազն մինչև դեկտեմբերի 31-ը, ինչը նշանակում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը հետաձգվում է մինչև մյուս տարի։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը հայկական կողմի պահանջով հետ է կանչվել այդ պաշտոնից․ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետ կապված։

ՀԱՊԿ որոշումների համաձայն՝ 2016 թվականին այբբենական կարգով Հայաստանին էր վերապահվել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածության առաջադրումը։ Այդ թեկնածուն պետք է պաշտոնավարեր 3 տարի։ Սակայն այդ պաշտոնին նշանակված Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո իրավական բաց կա՝ մի կողմից Հայաստանին մեկ անգամ էր վերապահված թեկնածու առաջադրելը, մյուս կողմից՝ Հայաստանի ներկայացուցիչը պետք է պաշտոնավարեր 3 տարի։

Որպես այբբենական կարգով հաջորդ պետություն՝ հաջորդ թեկնածուին հիմա փորձում է առաջադրել Բելառուսը, իսկ Հայաստանը փորձում է պահել իր թեկնածուին առաջադրելու հնարավորությունը։ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների՝ վերջերս Աստանայում կայացած հանդիպման ընթացքում այդպես էլ միասնական որոշման գալ չէր հաջողվել, ինչի հետևանքով գլխավոր քարտուղարի նշանակումը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 6-ը, երբ Սանկտ Պետերբուրգում հերթական անգամ կանցկացվի ՀԱՊԿ գագաթնաժողով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 28.04.2025

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

17:54 28.04.2025

Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 28-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։ Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող […] ...

Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվել

17:46 28.04.2025

Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվել

Բոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայացած IBA.PRO 4 միջազգային մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանի մասնակցությամբ` սերբ Օմեր Ամետովիչի դեմ պրոֆեսիոնալ մենամարտում գրանցվել է ոչ-ոքի։ Հարությունյանն առավելություն է ունեցել մենամարտի ընթացքում, երկրորդ ռաունդում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մրցավարները ոչ-ոքի են արձանագրել։ ...

Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

17:40 28.04.2025

Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Ապրիլի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4073 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 131 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 161, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 297 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 574, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում […] ...

Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին

17:30 28.04.2025

Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Atlantic-ին տված հարցազրույցում ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը ներկայումս չի սպառնում ամերիկացիների կյանքին, բայց կարող է պոտենցիալ վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ «Ես փորձում եմ շատ կյանքեր փրկել: Գիտեք, Ուկրաինան և Ռուսաստանը մեր կյանքերի հետ կապ չունեն, բայց այն կարող է ավարտվել Երրորդ համաշխարհային պատերազմով», – ասել է Թրամփը: […] ...

Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը

17:22 28.04.2025

Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով, մեղավորները հայտնաբերվել են, հետաքննություն է ընթանում, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։ «Հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննություն անցկացնելու համար, մեղավորները բերման են ենթարկվել, բացատրել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ արդեն բացատրեցի, թե ինչպես […] ...

BACK_TO_TOP