Հաագայի եկեղեցին հայ ընտանիքի արտաքսումը կանխելու համար կշարունակի 800 ժամ անընդմեջ տևող պատարագը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+17.09 oC

Հաագայի եկեղեցին հայ ընտանիքի արտաքսումը կանխելու համար կշարունակի 800 ժամ անընդմեջ տևող պատարագը

17:13 01.12.2018

Ավելի քան մեկ ամիս շարունակ՝ շաբաթը 7 օր ու օրը 24 ժամ Հաագայի բողոքական եկեղեցիներից մեկում պատարագ է մատուցվում: Պատճառը եկեղեցում ապաստանած հայ Թամրազյանների ընտանիքն է, որ, ըստ դատարանի որոշման, պետք է արտաքսվի երկրից:

Համաձայն Նիդերլանդներում գործող օրենքների՝ իրավապահ մարմիններն իրավունք չունեն մուտք գործել եկեղեցու տարածք, երբ այնտեղ պատարագ է մատուցվում, ուստի եկեղեցին որոշել է նաև կամավոր հոգևոր սպասավորների միջոցով անդադար պատարագ իրականացնել՝ թույլ չտալով արտաքսել հայ ընտանիքին՝ Սասուն և Անուշ Թամրազյաններին, ինչպես նաև նրանց երեխաներին՝ 21-ամյա Հայարփիին, 19-ամյա Վարդուհուն և 15-ամյա Սեյրանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս պատմությունը հայտնվել է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ընտանիքը Նիդերլանդներում է արդեն ինը տարի. ապաստան տրամադրելու դատական գործընթացները շարունակվել են տարիներ: Այս ընթացքում Թամրազյանների ընտանիքի անդամներն արդեն հասցրել են ինտեգրվել տեղի հասարակությանը, ձեռք բերել ընկերներ: Միայն հոկտեմբերի 25-ին դատարանը վճիռ է կայացրել, համաձայն որի՝ ընտանիքը պետք է վերադառնա հայրենիք՝ Հայաստան, որը Նիդերլանդների կառավարությունը համարում է ապահով նրանց համար:

Եկեղեցու սպասավորներից մեկը՝ Թեո Հեթեման նշել է, որ ընտանիքի պատմությունը շատ հուզիչ է:

«Մենք կարեկցում ենք նրանց: Մենք համոզված ենք, որ այն, ինչ անում ենք, մեր եկեղեցու առաքելությունն է»,- նշել է նա:

Իրավաբան Մարտինե Գեոմանը, անդրադառնալով դեպքին, նշել է, որ երկրում նման իրավիճակում հայտնված շուրջ 400 երեխա կա:

Ամիսներ առաջ բոլորի ուշադրության կենտրրոնում էին երկրում արտաքսման վտանգի առաջ հայտնված հայ 12-ամյա Լիլին և 13-ամյա Հովիկը: Չարտաքսվելու վերջին հույսը կորցրած երեխաներն անգամ անհետացել էին իրենց խնամակալի տնից, որից հետո ոստիկանական որոնումներ էին սկսվել: Երկար որոնումներն ի վերջո արդյունք էին տվել: Մինչ այդ երկրում սկսվել էին տարբեր ակցիաներ՝ ի պաշտպանություն հայ երեխաների: Ի վերջո, Նիդերլանդների արդարադատության նախարար Մարկ Հարբերսը, օգտվելով իր լիազորություններից, բնակության թույլտվություն էր շնորհել երեխաներին:

Հատկանշական է, որ 2013 թվականին Նիդերլանդների կառավարությունն ընդունել էր օրենք, որը թույլ է տալիս երկրում գտնվող երեխաներին ապաստան տրամադրել, եթե նրանց ապաստանի դիմումն ընթացքի մեջ է ավելի քան 5 տարի: Այդուհանդերձ, ինչպես նշում է իրավաբան Մարտինե Գեոմանը, այդ օրենքը շատ հազվադեպ է կիրառվում:

Նիդերլանդների արդարադատության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել Թամրազյանների ընտանիքի դեպքը:

Քանի դեռ ընտանիքի ապաստանի հարցը մնում է առկախված, եկեղեցու սպասավորներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակել պատարագը, որն անդադար շարունակվում է արդեն 5-րդ շաբաթը՝ տևելով շուրջ 800 ժամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

15:14 25.11.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ոչ օրինական ճանապարհով փորձ է արվել ներմուծել ոսկենման զարդեր և 16 350 ԱՄՆ դոլլար, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային վերարկուներ, բացահայտվել է 1030 տուփ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների տեղափոխման դեպք, մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված դեղորայքի ներմուծման փորձը, ՀՀ […] ...

Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը

15:10 25.11.2024

Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը

Սինգապուրի Սենտոսա կղզում այսօր մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 13-ը, հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքը։ Թագի համար պայքարելու են աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը և 18-ամյա հնդիկ Դոմարջու Գուկեշը։ Մրցակիցներն անցկացնելու են դասական շախմատի 14 պարտիա։ Այն շախմատիստը, որը կվաստակի 7,5 միավոր, կհռչակվի աշխարհի չեմպիոն։ […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

15:05 25.11.2024

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.43մ (24.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 26սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 24-ը ներառյալ՝ 182.852մլն.մ³: 2024 թվականին […] ...

SHANTNEWS

15:00 25.11.2024

SHANTNEWS

Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր

14:55 25.11.2024

Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր

Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Նոյեմբերի 18-ից 24-ը մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 532 հազար 859 ուղևոր: Կատարողականը 100․1% է։ Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից՝ 504-ը՝ երեք վագոնանի, 1430-ը՝ երկու վագոնանի, 1028-ը՝ մեկ վագոնանի։ Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։ ...

Եգիպտոսի ափերի մոտ զբոսանավ է խորտակվել

14:48 25.11.2024

Եգիպտոսի ափերի մոտ զբոսանավ է խորտակվել

Կարմիր ծովում՝ Մարսա ալ-Ալամի ափերի մոտ, զբոսանավը, որում եղել է 45 մարդ, վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Al-Youm as-Sabia տեղեկատվական պորտալը։ Զբոսանավում եղել է անձնակազմի 14 անդամ և 31 զբոսաշրջիկ։ Փրկարարներին հաջողվել է գտնել ու նրանցից մի քանիսին ափ դուրս բերել, սակայն փրկվածների հստակ թիվը դեռ չի հաղորդվում։ Զբոսաշրջիկների քաղաքացիության մասին տեղեկություն չի […] ...

BACK_TO_TOP