Հաղարծին և Թեղուտ գյուղերի 50 բնակչի 1,5 մլն դրամի դրամաշնորհ է տրամադրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Հաղարծին և Թեղուտ գյուղերի 50 բնակչի 1,5 մլն դրամի դրամաշնորհ է տրամադրվել

15:14 01.12.2018

Բնապահպանության նախարարությունը ԳԷՀ/ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ Տավուշի մարզի Հաղարծին և Թեղուտ համայնքներում իրականացրել է շուրջ 70 մլն դրամի փոքր դրամաշնորհային ծրագիր, որի մասին նախկինում հայտարարել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Ծրագիրն նպատակաուղղված է նվազեցնել անտառի և այլ բնական ռեսուրսների վրա մարդածին ճնշումները՝ համայնքի բնակիչների կողմից ներկայացված ապրուստի այլընտրանքային միջոցների ստեղծման ծրագրերի ֆինանսավորման միջոցով։

Դրամաշնորհն ստանալու համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել  Դիլիջան խոշորացված համայնքի վերոհիշյալ գյուղերի 250 բնակիչ։ Հաղթող է ճանաչվել 50  հայտ, որոնցից յուրաքանչյուրին տրամադրվել է մինչև 1,5 մլն դրամի դրամաշնորհ։ Հաղթող ծրագրերը բազմաբնույթ են՝ բույսերի տնկարանների հիմնում, չրանոցների ստեղծում, դեղաբույսերի հավաք, վարսավիրանոցի բացում և այլն։

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն հավաստագրեր է հանձնել հաղթողներին և բնակիչներին կոչ արել պահպանել տեղի հարուստ բնաշխարհը։

«Բնապահպանությունն առանձին լուծումներ չի ենթադրում, այն սերտորեն կապված է սոցիալ-տնտեսական բաղադրիչների հետ, այդ պատճառով սոցիալական ուղղվածության նմանատիպ ծրագրերի իրականացումը շատ կարևոր է։ Դուք պետք է եկամուտ ստանաք ձեզ շրջապատող անտառից, բայց ոչ թե ծառ կտրելով, այլ այն պահպանելով և այլընտրանքային օգտագործմամբ»,- հայտարարել է բնապահպանության նախարարի պաշտոնակատարը և հիշեցրել  հայտնի խոսքերը՝

«Մենք բնությունը նվեր չենք ստացել ծնողներից ու պապերից՝ մենք այն պարտք ենք վերցրել մեր երեխաներից և պետք է վերադարձնել սերունդներին այնպես, ինչպես վերցրել ենք»։

Էրիկ Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում Հարմարվողականության հիմնադրամից ակնկալվում է ևս 1,5 մլն դոլարի դրամաշնորհային միջոցների ներգրավում, որի մի մասը նույնպես կուղղվի «Դիլիջան» ազգային պարկի, իսկ  մյուս մասը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից բնակավայրերի աջակցությանը։
Տավուշի մարզպետի տեղակալ Սամվել Ռուբենյանը շնորհավորել է հաղթողներին և նշել, որ ծրագրերի հաջող իրականացումը կոգևորի համագյուղացիներին և հիմք կհանդիսանա նմանատիպ ծրագրերի շարունակական իրականացման համար։

«Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրիկ Աղաջանյանը շեշտել է, որ վերջին ամիսներին Ազգային պարկում ապօրինի հատումներ չեն արձանագրվել, ինչը հնարավոր է եղել պարկի հարակից բնակավայրերի բնակիչներին թափուկով լիարժեք ապահովելու և անտառի պահպանումն ուժեղացնելու միջոցով:

Մեկնարկած ծրագրի շրջանակներում, ի լրումն ֆինանսական աջակցության, գյուղացիներին տրամադրվելու է նաև կազմակերպական և տեխնիկական օժանդակություն՝ նորարար տեխնոլոգիաների և լավագույն փորձի ներակայացումների և դասընթացների տեսքով:
Հայտերի ուսումնասիրությունն ու գնահատումն իրականացրել է անկախ փորձագետներից կազմված հատուկ հանձնաժողովը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

14:05 23.11.2024

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Կրթության տեսչական մարմինը ավելի քան 800 երեխայի շրջանում ամեն տարի ուսումնասիրություն է անցկացնում՝ գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները […] ...

Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Վիետնամ

13:52 23.11.2024

Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Վիետնամ

Անցնող շաբաթ պաշտոնական այցով Հանոյ է մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Վիետնամում Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պատգամավորներն ունեցել են մի շարք հանդիպումներ: Խորհրդարանի ղեկավարն այցի հրավերը ստացել էր պաշտոնակցից: Հանդիպումների ընթացքում ընդգծվել է երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու գործնական քայլերի անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում տնտեսական, կրթական ու մշակութային փոխգործակցությանը վերաբերող հարցերի: […] ...

Եթե պարտվեի, ապա մարդկանց դուր կգար. Ջեյք Փոլը մեկնաբանել է Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու լուրերը

13:40 23.11.2024

Եթե պարտվեի, ապա մարդկանց դուր կգար. Ջեյք Փոլը մեկնաբանել է Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու լուրերը

Ամերիկացի հանրահայտ բլոգեր Ջեյք Փոլը մեկնաբանել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու մասին լուրերը: «Հիմարներ, նա մարզում չէր անցկացնում: Նրա առջև մարդ էր, որը նույնպես պատասխանում էր հարվածներով: Մարդիկ չեն հասկանում, թե ինչ հզոր հարվածների եմ տիրապետում: Ես գերազանց եմ օգտագործում ջեբը, ունեմ արագություն, փայլուն […] ...

Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. կա տուժած

13:29 23.11.2024

Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. կա տուժած

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Էդգար Հակոբյանի վարած «Range Rover» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Նվեր Դավթյանի վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «BMW X6»-ը կողաշրջվել և բախվել է երկաթե էլեկտրասյանը, 1 հոգի մարմնական վնասվածքներով […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:16 23.11.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։ Երևան քաղաքում նոյեմբերի […] ...

Վերադարձի՛ր շարք. ՊՆ սոցիալական հոլովակը

13:07 23.11.2024

Վերադարձի՛ր շարք. ՊՆ սոցիալական հոլովակը

ՀՀ պաշտպանության նախարարությունը սոցիալական հոլովակ է հրապարակել՝ վերջերս ներդրված նոր ծրագրի մասին: Հիշեցնենք՝ նախկին զինծառայողներին հնարավորություն կտրվի չդադարեցնել նշանակված զինվորական կենսաթոշակի իրավունքը որոշակի զորամասերում պայմանագրային զինծառայություն անցնելու դեպքում: ...

BACK_TO_TOP