17:48 30.11.2018
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում Աբովյան քաղաքում ելույթ է ունեցել.
«Երեկ ես հետևում էի տարբեր քաղաքական ուժերի քարոզարշավին, իմ ուշադրությունը գրավեց ԲՀԿ-ի ներկայացուցիչ Նաիրիա Զոհրաբյանի արած մի արտահայտություն, որ Գագիկ Ծառուկյանն անում է ներդրումներ և քվեով պետք է հնարավորություն տալ, որպեսզի նա այդ ներդրումները շարունակի: Քվեն և ներդրումը մեկը մյուսի հետ կապ պիտի չունենան: Եթե չկա այդ քվեն և մարդիկ, որ Ազգային ժողովի պատգամավոր չեն, նրանք ներդրումներ չե՞ն անում: Ներդրման և քվեի կապը նշելը ճիշտ չէ, դա մի տեսակ Հին Հայաստանի սիմվոլ է: Առաջ Հայաստանում ներդրողների 90 տոկոսին կարելի էր տեսնել խորհրդարանում: Մենք երաշխավորում ենք ներդրողների անվտանգությունը՝ անկախ կուսակցության պատկանելիությունից»:
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այսօր Հայաստանի խոշոր գործարարների 90 տոկոսից ավելին պատգամավորի թեկնածու չէ:
«Գործարարները պետք է ազատված լինեն քաղաքական պարտավորությունից: Երբ ես ընտրվեցի վարչապետ, մի շարք գործարարների հետ շփումների ժամանակ հարցրեցի, թե իրենց ինչին է պետք առաջադրվել պատգամավորի թեկնածու: Նրանք ասում են, որ իրենց ստիպել են առաջադրվել ու ձայն ապահովել: Մենք այսօր ոչ մի գործարարի չենք ասել, որ մեզ համար ձայներ ապահովեն և օգնեն այս ընտրություններում»,- հայտարարել է Փաշինյանը:
15:32 01.11.2024
Գառնի գյուղում այրվել է ավտոմեքենա15:24 01.11.2024
Մաքսանենգ ճանապարհով ներկրված կես կիլոգրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության փորձի մեղադրանքով երկու անձ է կալանավորվելՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում պարզվում են 501 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության և իրացման նպատակով ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները։ 2024թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ ԻԻՀ-ից ՀՀ մուտք գործած բեռնատարի վարորդը, ով Գեղարքունիքի մարզի բնակիչ է և իրեն պատկանող «KAMAZ» մակնիշի բեռնատար […] ...
15:15 01.11.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերըՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Փորձ է արվել օդային ճանապարհով տեղափոխել չհայտարարագրված 90 հազար եվրո, չհայտարարագրված թանկարժեք մետաղների տեղափոխման փորձը կանխվել է, բացահայտվել է օդային ճանապարհով չհայտարարգրված APPLE IPHONE 16 մոդելի հեռախոսների ներմուծման դեպք, քաղաքացին փորձել է ներկրել չհայտարարագրված օղիներ, կանխվել են անօրինական ճանապարհով դեղերի տեղափոխման մի քանի փորձեր ...
15:08 01.11.2024
Համատեղ նիստում քննարկվել են առողջապահական ոլորտին ուղղված պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումներըԱռողջապահության նախարարության գծով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել 162 մլրդ 996 մլն դրամ, որը 5,3 մլրդ դրամով պակաս է 2024 թվականի համեմատ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 1-ին քննարկման ներկայացնելով «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի […] ...
14:55 01.11.2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել նոր ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու համարՄեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության (փախստականի) նոր վկայականների տրամադրման գործընթացը։ Ժամանակավոր պաշտպանություն ստացած այն անձինք, որոնց վկայականները վավեր են մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը, քարտի վավերականության ժամկետը երկարաձգելու նպատակով արդեն կարող են դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) ցանկացած տարածքային բաժին։ Դիմելու համար պետք չէ նախօրոք հերթագրվել․ սպասարկումն իրականացվում է տեղում` […] ...
14:52 01.11.2024
Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներՃանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.00-15.00-ի սահմաններում, Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Նշված ժամանակահատվածում ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։ ...