Ուկրաինայի հայերը կոչ են անում իշխանությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Ուկրաինայի հայերը կոչ են անում իշխանությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

13:40 30.11.2018

Change.org հարթակում, որտեղ ստորագրությունների հավաքման համար տեղադրված է միջնորդագիր, 1915-1922թթ․ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով դիմում է հասցեագրվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին և Գերագույն ռադային: Այս մասին հայտնում է «Երկրամաս»-ը՝ ընթերցողներին առաջարկելով անցնել այս հղումով՝ https://www.change.org/p/petro-poroshenko-ukrainian-authorities-must-recognize-the-armenian-genocide, ծանոթանալ բովանդակությանն ու ստորագրել այն:

«Մենք՝ Ուկրաինայի քաղաքացի հայերս, կոչ ենք անում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, կառավարությանն ու Գերագույն ռադային ճանաչել 1915-1922թթ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում: Ծանր ապրումները, որոնք անջնջելի հետք թողեցին հայերի ենթագիտակցության մեջ, անկեղծ արձագանք գտան եվրոպական շատ երկրներում: Երիտթուրքերի կողմից իրականացված բարբարոսական հանցագործությունը դատապարտվել է Ավստրիայի, Բելգիայի, Վատիկանի, Գերմանիայի, Հունաստանի, Իտալիայի, Կիպրոսի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Սլովակիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Շվեյցարիայի և Շվեդիայի կողմից: Թուրքերի նպատակն էր հայերի արյան գնով փրկել Օսմանյան Թուրքիան կործանումից և միավորել թուրք ժողովրդին: Տղամարդկանց պատժելու ճանապարհին նրանք կանանց, երեխաներին և ծերերին քշեցին սիրիական անապատ: Կոտորվեց կես միլիոն հայ:

Եվ չնայած սրան, Ուկրաինան դեռևս եվրոպական այն երկրների շարքերում է, որոնք հրաժարվում են ընդունել Հայոց ցեղասպանությունը: Ուկրաինական իշխանությունները ձգտում են Թուրքիայի և նրա ղեկավար Էրդողանի աջակցությունը ստանալ: Բայց մենք՝ Ուկրաինայի հայերս, վստահ ենք, համաեվրոպական մարդասիրական արժեքները, որոնք ձեռք են բերվել շնորհիվ միլիոնավոր ուկրաինացիների, անհամատեղելի են ուկրաինական իշխանությունների ժխտողական քաղաքականության հետ, ովքեր հրաժարվում են ընդունել թուրքերի կողմից իրականացված հանցագործությունը: Ուկրաինացի քաղաքական գործիչների ցինիզմն ու անհեռատեսությունը կհանգեցնեն Ուկրաինայում եվրոպական մտքերի ընտրության ճգնաժամի:

Մենք կոչ ենք անում նախագահ Պորոշենկոյին, կառավարությանն ու Գերագույն ռադային ցուցաբերել կամք և տրամաբանություն: Մենք՝ Ուկրաինայի հայերս, կոչ ենք անում իշխանությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP