21:14 29.11.2018
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հայտնել է, որ Հայաստանի և Իսրայելի հարաբերություններում հսկայական չօգտագործված ներուժ կա: Ըստ նրա՝ կողմերը կարող էին արդյունավետ համագործակցել գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, կրթության ոլորտում: Այս մասին հայտնել է Sputnik գործակալությունը՝ հղում կատարելով իսրայելական «Մաարիվ» լրատվամիջոցին:
Զոհրաբ Մնացականյանի խոսքերով` հայերը ստեղծում են հավելվածներ, որոնցից միլիոնավոր մարդիկ են օգտվում: Մնացականյանը հույս ունի այցելել Իսրայել, որպեսզի խթանի կողմերի միջև բանակցությունները և համաձայնագրերի ստորագրումը, հարթակ ստեղծի, որտեղ մասնագետները կկարողանան համագործակցել:
Խոսելով Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության ընդունման հարցի շուրջ Քնեսեթում անցկացված անհաջող քվեարկության բազմաթիվ դեպքերի մասին՝ Մնացականյանն ասել է, որ առաջին հերթին այդ հարցը դիտարկում է բարոյական հարթությունում:
«Տեղի է ունեցել 1.5 մլն հայերի բնաջնջում: Իմ նախնիները մազապուրծ են եղել այդ կոտորածից, ապաստան են գտել Թբիլիսիում: Մենք գիտենք, որ քվեարկությունը Իսրայելի ձեռքում խաղաքարտ է Թուրքիայի դեմ, և դա մեզ տխրեցնում է»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը:
Հայաստանը նաև մտահոգված է անվտանգության խնդիրներով, Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությամբ: Մնացականյանը հիշեցրել է, որ Իսրայելը Ադրբեջանին զենք է մատակարարել, սակայն անկախ դրանից, Հայաստանը կցանկանար հրեական պետության հետ ռազմական համագործակցություն ունենալ:
Իրանի հետ հարաբերությունների մասի խոսելիս Մնացականյանը հայտնել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պայմաններում Իրանը կարևոր պատուհան է դեպի արտաքին աշխարհ: Հայաստանը միևնույն ժամանակ կարևոր է համարում զարգացնել տարբեր երկրների հետ հարաբերությունները՝ չվնասելով այլ երկրների հետ հարաբերությունները:
Զոհրաբ Մնացականյանին նաև խնդրել են մեկնաբանել Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի պաշտոնաթողությունը: Նա նշել է, որ այդ մարդու մասին իր կարծիքը չի փոխվել. Լիբերմանն այն մարդն է, որը Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին զենք է վաճառել:
Զոհրաբ Մնացականյանը նաև հույս է հայտնել, որ Հայաստանն ու Իսրայելը միմյանց մոտ դեսպանատներ կբացեն:
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում00:00 29.11.2024
Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերիցԱվստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...
23:55 28.11.2024
Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայովՄեծ Բրիտանիայում երկրորդ շաբաթն է, ինչ գրանցվում են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ԱՄՆ ավիաբազաների վրայով, որտեղ տեղակայված են ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հայտնում է ամերիկյան The War Zone հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերին։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ դրանք սիրողական դրոններ չեն։ Նոյեմբերի 20-ից փոքր անօդաչու թռչող սարքեր են նկատվել RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF […] ...
23:50 28.11.2024
Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներինՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Ես այստեղ եմ այս մարդկանց հետ։ Ես կլինեմ ամենուր, որտեղ կարող եմ: Սկսվում է դիմադրությունը, որը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ստացել նոր խորհրդարանական ընտրություններ»,- հանրահավաքում ասել է Զուրաբիշվիլին՝ դիմելով հավաքվածներին, որոնք նրան ողջունել […] ...
23:45 28.11.2024
Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարըԼեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվերան սխալ է անվանել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը։ «Ոչ հիմա»,-պատասխանել է նա՝ լեհական Radio Zet-ի եթերում այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն պետք է զորքեր ուղարկի Ուկրաինա: «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, սա է նրա հիմնական ռազմավարությունը, դոկտրինան և գործելու երաշխիքը: Այն պետք է գործի խաղաղ պայմաններում, որը պետք է […] ...
23:40 28.11.2024
Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմըԵվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ է արել եվրոպական քաղաքական առաջնորդներին աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ և ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնել: Այդ մասին նա ասել է Financial Times-ին: Կոշտ առևտրային պատերազմը, Լագարդի կարծիքով, կարող է ջնջել համաշխարհային տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի անկմանը: ԵԿԲ-ի ղեկավարն ասել […] ...
23:36 28.11.2024
Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքումԼիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան […] ...