17:23 29.11.2018
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր բացառեց Հայաստանի երկրորդ նախագահի մերձավորների կողմից դատավորի վրա ճնշումը: Նա լրագրողների հարցերին պատասխանեց Քոչարյանի կալանքի վերաբերյալ բողոքի քննության ընդմիջման ժամանակ։
«Եթե մի հատ թեթևակի այդպիսի բան եղած լիներ, ինձ թվում է՝ հիմա դա մեր քննչական մարմինները և հատուկ ծառայությունները պարզած ու բացահայտած կլինեին, և հիմա հանրությունը կոնկրետ փաստերով այդ ամեն ինչը կիմանար»,- ասաց Ալումյանը։
Նրա խոսքերով՝ այդ մարմինները հիմա հատուկ շահագրգռված են, որ այդպիսի մի փաստ ներկայացնեն հանրությանը։
Լրագրողներից մեկը հարցրեց՝ հանրությունն իրավունք ունի՞ կարծել, որ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը հենց Քոչարյանի մերձավորներն են ձայնագրել, քանի որ հիմա Քոչարյանի պաշտպաններն են օգտագործում դա որպես ապացույց։ Ալումյանը պատասխանեց, որ քանի դեռ դա չի պարզվել, կարող են շրջանառվել տարբեր տեսակետներ, սակայն քննչական ապարատը պետք է ապահովի այդ հարցի բացահայտումը, որպեսզի անմեղների անունը կասկածի տակ չդրվի։
«Ես կարծում եմ՝ եթե պարոն Քոչարյանի հետ կապված լիներ, վաղուց բացահայտած կլինեին, ձեզ էլ ապացույցներով ներկայացրած կլինեին։ Գուցե էնպիսի ճանապարհներով է դա տեղի ունեցել, որ գուցե քննչական մարմիններին էդքան էլ ձեռնտու չէ դա բացահայտել»,- ասաց Ալումյանը։
20:07 28.04.2025
ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության միասնականություն ապահովելու և առավել ընդգրկուն գործիքակազմեր մշակելու նպատակով։ Ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Մասնակցում էին ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, […] ...
19:53 28.04.2025
Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...
19:41 28.04.2025
Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...
19:36 28.04.2025
Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...
19:30 28.04.2025
Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...