Ձնահյուսի տակ մնացած զինծառայողի դին գտնողները ՊՆ աշխատակիցներն են եղել. Սաթենիկ Ասիլյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+18.09 oC

Ձնահյուսի տակ մնացած զինծառայողի դին գտնողները ՊՆ աշխատակիցներն են եղել. Սաթենիկ Ասիլյան

16:24 29.11.2018

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողափրկարարական աշխատանքները մթության և վատ եղանակի պատճառով դադարեցվել են անարդյունք: Նոյեմբերի 28-ին ևս ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու մարտական հաշվարկ (10 փրկարար) է մեկնել որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում՝ բնակիչների հետ հանդիպմանը, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողին մահացած են գտել:

ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը  SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկատվությունը:

«Պաշտոնապես հաստատում եմ լուրը: Զինծառայողի դին գտնողները պաշտպանության նախարարության աշխատակիցներն են: Որոնողափրկարարական աշխատանքներին այսօր ԱԻՆ աշխատակազմը չի մասնակցել»,- հայտնեց Ասիլյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 28.04.2025

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

17:54 28.04.2025

Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 28-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։ Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող […] ...

Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվել

17:46 28.04.2025

Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվել

Բոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայացած IBA.PRO 4 միջազգային մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանի մասնակցությամբ` սերբ Օմեր Ամետովիչի դեմ պրոֆեսիոնալ մենամարտում գրանցվել է ոչ-ոքի։ Հարությունյանն առավելություն է ունեցել մենամարտի ընթացքում, երկրորդ ռաունդում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մրցավարները ոչ-ոքի են արձանագրել։ ...

Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

17:40 28.04.2025

Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Ապրիլի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4073 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 131 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 161, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 297 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 574, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում […] ...

Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին

17:30 28.04.2025

Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Atlantic-ին տված հարցազրույցում ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը ներկայումս չի սպառնում ամերիկացիների կյանքին, բայց կարող է պոտենցիալ վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ «Ես փորձում եմ շատ կյանքեր փրկել: Գիտեք, Ուկրաինան և Ռուսաստանը մեր կյանքերի հետ կապ չունեն, բայց այն կարող է ավարտվել Երրորդ համաշխարհային պատերազմով», – ասել է Թրամփը: […] ...

Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը

17:22 28.04.2025

Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով, մեղավորները հայտնաբերվել են, հետաքննություն է ընթանում, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։ «Հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննություն անցկացնելու համար, մեղավորները բերման են ենթարկվել, բացատրել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ արդեն բացատրեցի, թե ինչպես […] ...

BACK_TO_TOP