15:56 29.11.2018
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Արմավիրի մարզում ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Ժամը 00։10-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ 2 անհայտ անձինք՝ դիմակավորված և հրազենով զինված, ցանկապատի վրայից փորձել են մուտք գործել Զարթոնք գյուղի 9-րդ փողոցի տներից մեկը: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Նշված վայր են մեկնել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը, Ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը:
Արդեն տեղում ոստիկանները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Մեծամորի ոստիկանություն են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Կարեն Ազիզյանին։
Պարզվել է, որ վերջինս ինքնությունը չպարզած անձի հետ փորձել է ավազակային հարձակում կատարել, որոնց դիմադրություն են ցույց տվել Զարթոնք գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Մարինե Աբովյանը, նրա հայրը՝ 79-ամյա Ռաֆիկ Աբովյանն ու մայրը՝ 71-ամյա Զոյա Խուրշուդյանը։
Ընտանիքի անդամները վնասազերծել են Կ. Ազիզյանին, իսկ նրա հանցակից ընկերը հրազենով դիմել է փախուստի։
Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետի պաշտոնակատար Սամվել Տոնոյանի և քննիչ Կիրակոսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 1 փամփշտատուփ՝ 18 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներով, կտորից սարքված 2 դիմակ, 1 էլեկտրաշոկ, 1 զույգ ձեռնոց, մահակ, ինչպես նաև տոպրակ, որի մեջ եղել են թափանցիկ կպչուն ժապավեն և պոլիմերային կապիչներ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած անձին և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
15:32 01.11.2024
Գառնի գյուղում այրվել է ավտոմեքենա15:24 01.11.2024
Մաքսանենգ ճանապարհով ներկրված կես կիլոգրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության փորձի մեղադրանքով երկու անձ է կալանավորվելՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում պարզվում են 501 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության և իրացման նպատակով ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները։ 2024թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ ԻԻՀ-ից ՀՀ մուտք գործած բեռնատարի վարորդը, ով Գեղարքունիքի մարզի բնակիչ է և իրեն պատկանող «KAMAZ» մակնիշի բեռնատար […] ...
15:15 01.11.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերըՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Փորձ է արվել օդային ճանապարհով տեղափոխել չհայտարարագրված 90 հազար եվրո, չհայտարարագրված թանկարժեք մետաղների տեղափոխման փորձը կանխվել է, բացահայտվել է օդային ճանապարհով չհայտարարգրված APPLE IPHONE 16 մոդելի հեռախոսների ներմուծման դեպք, քաղաքացին փորձել է ներկրել չհայտարարագրված օղիներ, կանխվել են անօրինական ճանապարհով դեղերի տեղափոխման մի քանի փորձեր ...
15:08 01.11.2024
Համատեղ նիստում քննարկվել են առողջապահական ոլորտին ուղղված պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումներըԱռողջապահության նախարարության գծով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել 162 մլրդ 996 մլն դրամ, որը 5,3 մլրդ դրամով պակաս է 2024 թվականի համեմատ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 1-ին քննարկման ներկայացնելով «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի […] ...
14:55 01.11.2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել նոր ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու համարՄեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության (փախստականի) նոր վկայականների տրամադրման գործընթացը։ Ժամանակավոր պաշտպանություն ստացած այն անձինք, որոնց վկայականները վավեր են մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը, քարտի վավերականության ժամկետը երկարաձգելու նպատակով արդեն կարող են դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) ցանկացած տարածքային բաժին։ Դիմելու համար պետք չէ նախօրոք հերթագրվել․ սպասարկումն իրականացվում է տեղում` […] ...
14:52 01.11.2024
Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներՃանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.00-15.00-ի սահմաններում, Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Նշված ժամանակահատվածում ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։ ...