14:15 29.11.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանի ներկայացմամբ՝ ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 29-ի հերթական նիստում ընդունվել է որոշում՝ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը երրորդ խմբի հաշմանդամների և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափերը բարձրացնելու վերաբերյալ:
Կառավարությունը հավանության է արժանացրել նաև «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում է «նվազագույն կենսաթոշակի չափ» եզրույթը` կառավարությանը վերապահելով այդ չափը սահմանելու իրավասությունը:
Նշված օրենսդրական փոփոխությունների նպատակը կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը բացառելն է:
Նախագծով առաջարկվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը երրորդ խմբի հաշմանդամի համար և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը 2019 թվականի հունվարի 1-ից սահմանել պարենային (ծայրահեղ) աղքատության գծի կանխատեսվող չափին հավասար` 25500 ՀՀ դրամ։
Աշխատանքային կենսաթոշակների` աղքատության գծի կանխատեսվող չափից ցածր կենսաթոշակների չափերը կվերանայվեն նվազագույն կենսաթոշակի չափը սահմանող օրենքի ընդունումից հետո:
Անկախ օրենքն ընդունվելու ժամկետից` ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակները կավելանան 2019թ. հունվարի 1-ից, օրենքն ընդունվելու դեպքում 2019թ. հունվարի 1-ից մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ամիսներին վճարված ցածր կենսաթոշակները կվերահաշվարկվեն և կվճարվեն:
13:04 18.04.2025
Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ12:58 18.04.2025
«Աթլետիկն» ու «Տոտենհեմը» ԵԼ-ի կիսաեզրափակչում են11:49 18.04.2025
Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակիչ11:07 18.04.2025
ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր ճանապարհը10:45 18.04.2025
«Արսենալը»` ՉԼ գլխավոր ֆավորիտ10:21 18.04.2025
Մբապեն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի եզրափակչին10:13 18.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 18-ին10:00 18.04.2025
ԱՄՆ-ը կարող է Սիրիայում ռազմական ներկայությունը կրճատել մինչև 500-ի09:40 18.04.2025
Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-ի09:00 18.04.2025
Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ08:45 18.04.2025
Թրամփը նշել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա սպասվում է սեպտեմբերին08:35 18.04.2025
Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները08:20 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:10 18.04.2025
Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել08:00 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:59 17.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համար23:57 17.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:48 17.04.2025
Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա23:43 17.04.2025
Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը23:22 17.04.2025
Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի23:19 17.04.2025
Կառավարությունը սահմանել է ամառային զորակոչի ժամկետը22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ22:37 17.04.2025
ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին22:03 17.04.2025
Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ծանրամատի ԵԱ21:48 17.04.2025
Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները12:58 18.04.2025
«Աթլետիկն» ու «Տոտենհեմը» ԵԼ-ի կիսաեզրափակչում ենԵվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Բիլբաոյի «Աթլետիկը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է Գլազգոյի «Ռեյնջերսին»։ Կիսաեզրափակիչում է նաև Լոնդոնի «Տոտենհեմը», որը հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։ ...
12:50 18.04.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցերԱպրիլի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի Առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Գիորգի Պերտաիայի հետ։ Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր։ ...
12:42 18.04.2025
Քննարկվել է կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության և ինքնության պաշտպանությանն առնչվող կոնվենցիանԿոնվենցիայի նպատակը եւ կարգավորման առարկան կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության եւ ինքնության պաշտպանությունն է, առանց խտրականության, յուրաքանչյուրի անձնական անձեռնմխելիության ու այլ իրավունքների եւ հիմնարար ազատությունների երաշխավորումը: Կոնվենցիան ստորագրման համար բացվել է 1997 թվականի ապրիլի 4-ին, ուժի մեջ մտել՝ 1999 թվականի դեկտեմբերի 1-ին: Հայաստանի Հանրապետությունն այն ստորագրել է 2024 թվականի մայիսի 16-ին: Այս […] ...
12:35 18.04.2025
«Ռեալի» առանցքային մի քանի ֆուտբոլիստներ այլևս չեն վստահում ԱնչելոտիինՄադրիդի «Ռեալի» առանցքային մի քանի ֆուտբոլիստներ «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին բողոքել են գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից, հաղորդում է Relevo-ն: Բողոքի պատճառը մասնավորապես այն է, որ ըստ այդ խաղացողների՝ գլխավոր մարզչի տակտիկական պլանը շատ վատն է եղել: Ավելին՝ «Ռեալի» ֆուտբոլիստները կարծում են, որ թիմը տակտիկական պլան առհասարակ […] ...
12:28 18.04.2025
Հանցավոր խումբն իրացնելու նպատակով ձեռք է բերել շուրջ 35 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության հետ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ՝ ՀՀ քաղաքացի Ռ.Ս-ի օժանդակությամբ, մաքսանենգ […] ...
12:21 18.04.2025
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալի հետԱպրիլի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիա Վոլսկիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...