Վարչապետն ընդունել է NSF-FAST միջազգային աշխատաժողովի մասնակիցներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Վարչապետն ընդունել է NSF-FAST միջազգային աշխատաժողովի մասնակիցներին

20:09 19.10.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (US National Science Foundation-NSF) միջազգային համատեղ աշխատաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին:

Վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ միջազգային աշխատաժողովը նախաձեռնելու համար և նշել, որ կառավարությունը մեծ հույսեր է կապում տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և գիտության ոլորտների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող նման կարևոր քայլերի հետ: «Մենք կարծում ենք, որ ձեզ հետ միասին Հայաստանում որակական փոփոխություններ անելու հնարավորություն ունենք: Ոչ միայն պատրաստ ենք, այլև մեր ողջ ներուժով կանենք հնարավոր ամեն ինչ՝ համագործակցությունը զարգացնելու և առաջընթաց արձանագրելու համար», – նշել է կառավարության ղեկավարը:

NSF-FAST աշխատաժողովի կազմակերպիչներն ու մասնակիցները շնորհակալություն են հայտնել Կարեն Կարապետյանին՝ համագործակցության և աջակցության պատրաստակամության համար ու նշել, որ Հայաստանն ունի անհրաժեշտ ներուժ՝ աշխարհում տեխնոլոգիապես առաջատար դիրք զբաղեցնելու, աճ ու զարգացում արձանագրելու համար: Նրանք գոհունակություն են հայտնել այսօր աշխատաժողովի շրջանակում տեղի ունեցած քննարկումների ընթացքի և արդյունքների կապակցությամբ, որոնք բավական արդյունավետ են եղել՝ կապեր հաստատելու և ոլորտի զարգացման հնարավորությունները քննարկելու առումով: «Մենք՝ պաշտոնյաներս, թարմ որոշումներ կայացնելու, թարմ հայացքով ամեն ինչին նայելու խնդիր ունենք, և շատ կարևոր է, որ ի դեմս FAST հիմնադրամի, այս միջավայրը մեզ համար մշտապես առաջ մղող ուժ, անկախ դիտորդ լինի: Մենք բաց ենք և պատրաստ մաքսիմալ արձագանքել ձեր կողմից բարձրացվող հարցադրումներին, որովհետև եթե այս անգամ էլ բաց թողնենք այն նոր հնարավորությունը, որը երկրներին տրվում է արագ փոփոխություններ անելու համար, կարող ենք կորցնել հնարավորությունը: Այդ իսկ պատճառով, եթե կա մի հարթակ, որտեղ գեներացվում են գաղափարները, և պաշտոնյաներից պետք է աջակցություն, մենք պատրաստ ենք դա անել»,- անդրադառնալով FAST-ի գործունեությանը՝ ասել է կառավարության ղեկավարը:

Հանդիպմանը քննարկվել են տեխնոլոգիաներ-կրթություն-գիտություն կապի ապահովմանը և արդյունավետ շղթայի ձևավորմանը, այդ համատեքստում Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացմանը, առկա ներուժի լիարժեք իրացմանը, Հայաստանի թվային օրակարգի իրագործմանը, տեխնոլոգիական կրթության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների և պայմանների ստեղծմանը վերաբերող, ինչպես նաև մի շարք այլ հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը կբողոքարկի Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման որոշումները

22:16 27.11.2024

Իսրայելը կբողոքարկի Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման որոշումները

Իսրայելը կփորձի բողոքարկել վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի դեմ Միջազգային քրեական դատարանի կողմից տրված ձերբակալության հրամանագրերը, հայտնել են վարչապետի գրասենյակից։ «Այսօր Իսրայելը ՄՔԴ որոշումը բողոքարկելու մտադրության մասին հայտարարություն է ներկայացրել: Այդ կապակցությամբ Իսրայելը պահանջում է ժամանակավորապես կասեցնել ձերբակալության հրամանագրերի կատարումը»,-ասվում է հայտարարության մեջ: Իսրայելը անօրինական է համարում Նեթանյահուի և Գալանտի նկատմամբ […] ...

“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին

22:08 27.11.2024

“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և դեսպան Տիգրան Մկրտչյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սերգեյ Փարաջանով» թանգարանի, «Մարտին Սկորսեզե», «Միխալիս Կակոյանիս» հիմնադրամի և Հույն ռեժիսորների ընկերակցության (Greek Directors Guild (GDG) մասնակցությամբ դեկտեմբերի 3-ին և 4-ին Աթենքում կազմակերպվում են «Փարաջանովյան օրեր»: Դեկտեմբերի 3-ին Հունաստանում կցուցադրվեն երկու կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր՝ մեկը Փարաջանովի հեղինակած […] ...

SHANTNEWS

22:00 27.11.2024

SHANTNEWS

Ռուսաստանը, Ղազախստանը և Սաուդյան Արաբիան մտադիր են փոխհատուցել նավթի գերարտադրությունը

21:52 27.11.2024

Ռուսաստանը, Ղազախստանը և Սաուդյան Արաբիան մտադիր են փոխհատուցել նավթի գերարտադրությունը

Ռուսաստանը, Ղազախստանը և Սաուդյան Արաբիան եռակողմ բանակցությունների ընթացքում իրենց մտադրությունն են հայտնել փոխհատուցել ՕՊԵԿ+-ի համաձայնագրի շրջանակներում նավթի նախկինում թույլատրված ցանկացած գերարտադրության համար։ Այս մասին ասվում է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ։ Նախարարների կաբինետը նշում է, որ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում եռակողմ բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բին Սալմանի […] ...

Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը

21:44 27.11.2024

Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը

Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին հայտարարել է երկրի միասնության ապահովման անհրաժեշտության մասին՝ ապագայում հակամարտություններից խուսափելու համար, չորեքշաբթի հաղորդում է լիբանանյան LBC հեռուստառադիոալիքը։ «Այժմ անհրաժեշտ է պահպանել Լիբանանի միասնությունը, որպեսզի երկիրը կարողանա ավելի հեշտությամբ հաղթահարել այս ցնցման հետևանքները (Իսրայելի հետ հակամարտությունը) և ապագայում Լիբանանը պաշտպանել սպառնալիքներից»,-ասել է Բերրին։ Նրա խոսքով՝ դրան, մասնավորապես, պետք է նպաստի այնպիսի […] ...

Ամփոփվել է Հայաստանի արոտավայրերի և խոտհարքների բարելավմանն ուղղված «ԷԿՈսերվ Հայաստան» ծրագիրը

21:36 27.11.2024

Ամփոփվել է Հայաստանի արոտավայրերի և խոտհարքների բարելավմանն ուղղված «ԷԿՈսերվ Հայաստան» ծրագիրը

Միջոցառումն իրականացվել է «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) տարածաշրջանային ծրագրի շրջանակում: Ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարությանը բարելավել արոտավայրերի և խոտհարքների կայուն և կենսաբազմազանության տեսանկյունից բարենպաստ օգտագործման պայմանները՝ հաշվի առնելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգությունը: Միջոցառմանը ներկայացվելու էին ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացված գործողությունների արդյունքներն ու ձեռքբերումները: Միջոցառման […] ...

BACK_TO_TOP