Հետերկրաշարժյա 30 տարի կամ 10 950 օր. Գյումրիում կայացել է արձակագիր Լիլիթ Մկրտչյանի գրքի շնորհանդեսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Հետերկրաշարժյա 30 տարի կամ 10 950 օր. Գյումրիում կայացել է արձակագիր Լիլիթ Մկրտչյանի գրքի շնորհանդեսը

12:30 29.11.2018

Արձակագիր Լիլիթ Մկրտչյանը երեկ հայրենի քաղաք Գյումրիում ընթերցողներին է ներկայացրել իր «10 950 օր ժաժք» խորագրով պատմվածքների ժողովածուն: Հենց այդքան օր է մեզ բաժանում 88 թվականի ավերիչ երկրաշարժից: Խորհրդանշական վերնագրով գրքի 88 էջերում ներկայացված են հետերկրաշարժյա ցուրտ ու մութ տարիների կենցաղն ու ապրելակերպը, տնակներում մինչ օրս բնակվող ընտանիքների դժվարությունները:

«Գիրքը հետերկրաշարժյա հիշողությունների մասին է, ինձ թվում է, որ ամեն սերունդ իր հիշողությունն ունի, հիշողությունն էլ հոտ ունի։ Մեր սերնդի հիշողության հոտը երևի եղավ տնակների ժեշտերի հոտը, այդ հիշողությունների հոտերն են այս գրքում հիմնականում»,- ասել է գրքի հեղինակ Լիլիթ Մկրտչյանը։

«10 950 օր ժաժք» գրքում կան նաև թեմատիկ գծանկարներ: Նկարիչ Աշոտ Հակոբյանը սև ու սպիտակի համադրությամբ պատկերել է այն միջավայրն ու իրադարձությունները, որով անցել են երկրաշարժ տեսած լենինականցիներն ու հետագա սերունդները:

«Նկարների մեջ մեր ապրածն է՝ վառարաններով տաքացվող դասարան, Լաչինի միջանցք, բազար, օբշի բաղնիք, ով ապրել է երկրաշարժից հետո այդ ամենը կհասկանա»,- գրքում ներառված իր 11 գծանկարների բովանդակությունն այսպես է բնութագրել երիտասարդ գծանկարիչ Աշոտ Հակոբյանը։

Պատմվածքները գրված են Գյումրվա բարբառով, որն ավելի է ընդգծում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված իրական հերոսների հոգեվիճակն ու ճշգրիտ փոխանցվում ընթերցողներին, գրքի վերջում կա նաև Գյումրվա բառերի ու արտահայտությունների բառարան: Պատմվածքների այս ժողովածուն Լիլիթ Մկրտչյանի գրական կենսագրության մեջ առաջինն է, գյումրեցի արձակագիրն այժմ բնակվում է Շուշիում, տեղի դրամատիկական թատրոնում էլ նրա պիեսներն են բեմադրվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

08:00 11.04.2025

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

BACK_TO_TOP