Ես կարծում եմ, որ մենք իրականության զգացումը չենք կորցնի և մեզ ուժով չեն ստիպի հեռանալ. Զարուհի Բաթոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Ես կարծում եմ, որ մենք իրականության զգացումը չենք կորցնի և մեզ ուժով չեն ստիպի հեռանալ. Զարուհի Բաթոյան

22:58 28.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Զարուհի Բաթոյանը խոսել է մի շարք խնդիրների մասին.

«Ամեն ինչ չէ, որ մենք կարող ենք լուծել, բայց մենք կարող ենք ուղղորդել մարդկանց, թե ով կլուծի այդ խնդիրը: Մենք ժառանգություն ենք ստացել մի համակարգ, որտեղ մարդկանց կենցաղային խնդիրները լուծված չեն: Մեր առաքելությունն է, որպեսզի մարդիկ իրենց համայնքներում ստանան իրենց խնդիրների պատասխանները: Կարծում եմ, որ շատ կարճ ժամանակ հետո կկարողանանք մարդկային ռեսուրսներն այնպես բաշխել, որ կենցաղային խնդիրների հարցը լուծվի»:

Զարուհի Բաթոյանը նշեց, որ մարդիկ երբեմն խոսելու և լսված լինելու կարիք ունեն, մարդիկ հասկանում են, որ ամեն ինչ միանգամից չի կարող լուծվել, նրանք պատրաստ են սպասել, եթե կարևորում ես իրենց:

Անդրադառնալով այն հարցին, թե ժողովրդի պահանջի դեպքում «Իմ քայլը»  կուսակցությունը պատրաստ կլինի՞ հեռանալ իշխանությունից, Զարուհի Բաթոյանը պատասխանեց.

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ պիտի գնահատի իր ուժերը և առաքելությունը: Այս հեղափոխությունը մարդկանց տվել է հնարավորություն որոշելու, թե ով պիտի լինի իշխանությունը, մենք մարդկանց հնարավորություն ենք տվել, որ մարդիկ ընտրեն իրենց ղեկավարներին: Մեր ուժը իրավասություն ունի երկխոսության մեջ մտնել ժողովրդի հետ: Ես կարծում եմ, որ մենք իրականության զգացումը չենք կորցնի և մեզ ուժով չեն ստիպի հեռանալ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

23:25 22.11.2024

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...

BACK_TO_TOP