«Գոլդեն Փելիս» հյուրանոցը հավանաբար կհանեն աճուրդի ու ստացված գումարը կուղղեն բյուջե. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

«Գոլդեն Փելիս» հյուրանոցը հավանաբար կհանեն աճուրդի ու ստացված գումարը կուղղեն բյուջե. Փաշինյան

17:30 28.11.2018

«Այսօրվա դրությամբ տարբեր քրեական գործերով մոտավորապես 64 մլրդ դրամի վերաբերյալ չարաշահումների ու յուրացումների մասին քրեական գործեր են հարուցված: Բայց նաև այդ ընթացքում հնչում են շեշտադրումներ, թե ինչու, այսպես կոչված, թալանված գումարների վերադարձը այն արագությամբ տեղի չի ունենում, ինչպես մենք բոլորս կուզեինք»,- այս մասին Իջևանում քարոզարշավի ժամանակ ասել է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ասել է, որ այս ընթացքում շատ կարևոր է  պահպանել օրինականությունը, քանի որ այդ գումարները ֆիզիկապես կվերադարձվեն այսօրվա օրենքների համաձայն այն ժամանակ, երբ նախաքննությունն ավարտվի, դատավճիռ լինի ու հանձնվի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանն ի կատար ածելու: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ հարուցված գործերի պատճառով քննիչների աշխատանքը շատացել է, ու վերջիններս շատ ծանրաբեռնված են աշխատում:

«Համաձայն եմ, որ երբեմն այս սովորական գործընթացները կարող են երկար տևել, և ահա այս խնդրի համար է, որ մեր նախընտրական ծրագրում հիշատակված է «անցումային արդարադատությունը»՝ որպես մեր երկիր հետ կապված խնդիրների լուծման գործիք: «Անցումային արդարադատություն» ասելիս մենք պետք է  հասկանանք, որ շատ դեպքերում այսպիսի գործերը պիտի այլ ընթացք ստանան ու լուծում ստանան, իսկ թե ի՞նչ լուծում, դա արդեն առանձին քննարկման հարց է»,- ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը որպես օրինակ նշել է, որ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարություն է արել Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ: Այս հայտարարությունից հետո ԱԱԾ-ն հրապարակել է մի տեսանյութ, որում Երևանի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի բացման արարողությունն է եղել:

«Հյուրանոցը ներկայացվում էր որպես օտարերկրյա ներդրում, որ իբր Կիպրոսից են եկել, այստեղ ներդրում արել: Իրականում Հայաստանում աշխատած կոռուպցիոն փողերը տարել են, Կիպրոսով պտտեցրել, բերել Հայաստանում հյուրանոց էին կառուցել: Ու Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, թե Հայաստանն այնքան է զարգացել, որ Կիպրոսից եկել, էստեղ ներդրում են անում»,- պատմել է Փաշինյանը և հավելել, որ օրեր առաջ իրեն տեղեկացրել են, որ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել է Պետգույքի կառավարման վարչությանը և ասել, որ նա Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նվիրում է  պետությանը:

«Կա հարուցված քրեական գործ, բայց, ըստ ամենայնի, նրանք հանրային որոշակի վերաբերմունք ակնկալելով կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորություն ունենալու համար, թերևս, նրանք այդպիսի քայլի են դիմել: Եթե այս գործընթացը մինչև վերջ գնա, ապա մենք պետք է այդ հյուրանոցը հրապարակային հանենք աճուրդի և այդ գումարները պետք է մուտքագրենք պետական բյուջե»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը մեկ այլ օրինակ էլ է բերել, նա հայտնել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը, պատրաստակամություն է հայտնել իր բանկային հաշիվներից մեկի վրա առկա 30 միլիոն դոլար գումարն ամբողջությամբ պետբյուջե վերադարձնել:

«Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի՝ մի բանկում  ունեցած հաշիվների վրա 30 միլիոն դոլար ունենալու մասին բազմիցս է խոսվել։ Իմ նախորդ ելույթից հետո Սերժ Սարգսյանի եղբայրը հայտարարություն էր արել, թե ինքը պատրաստ է այդ գումարների մի մասն առնվազն ինչ-որ նպատակների համար տրամադրել։ Ինձ ասում են, որ նա վերջերս պատրաստակամություն է հայտնել այդ ողջ 30 միլիոն դոլարը վերադարձել պետական բյուջե»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նա շեշտել է, որ վերադարձված այդ գումարներն առաջին հերթին պետք է ծախսվեն ՀՀ ԶՈւ վրա:

Փաշինյանը հայտնել է, որ նաև գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբաններն են հանդես եկել հայտարարությամբ, որ նա պատրաստ է 5 մլրդ դրամի գույք նվիրել պետությանը:

«Իհարկե, կառավարությունը դեռ դրան որևէ կերպ չի արձագանքել, որովհետև շատ կարևոր է, որ այս հարցերի վերաբերյալ մենք` որպես հանրություն, ձևավորենք վերաբերմունք»,- ասել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 28.04.2025

SHANTNEWS

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

19:53 28.04.2025

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

19:41 28.04.2025

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...

Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ

19:36 28.04.2025

Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...

Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանել

19:30 28.04.2025

Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողություն

19:20 28.04.2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողություն

Ապրիլի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։ Ռումինահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ մատուցվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված պատարագ, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Ռումինահայ համայնքի կողքին արարողությանն […] ...

BACK_TO_TOP