Լավ են պատրաստված եղել, հետքեր չեն թողել. Արթուր Վանեցյանը` գաղտնալսումների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Լավ են պատրաստված եղել, հետքեր չեն թողել. Արթուր Վանեցյանը` գաղտնալսումների մասին

14:12 28.11.2018

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վերահաստատում է, որ իր և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու շրջանակները Հայաստանից են: Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը, սակայն, հրաժարվել է անուններ տալ:

«Այս պահին ես չեմ կարող հստակ անուններ տալ, շրջանակը բացահայտել: Առանց ասելու էլ բոլորին էլ պարզ է, թե շրջանակը որտեղից է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը վերահաստատել է, որ շրջանակները Հայաստանից են, սակայն հրաժարվել է պատասխանել հարցին՝ խոսքը նախկին իշխանությա՞ն մասին է:

«Շատ չգնանք առաջ, եկեք ես ուղղակի մի բան ասեմ, որպեսզի այս թեման սպառվի: Ազգային անվտանգության ծառայությունը իրականացնում է օպերատիվ աշխատանք: Օպերատիվ աշխատանք իրականացնելու ժամանակ Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցում են տարբեր անձինք, որոնց աշխատանքը չի երևում, բայց հավատացեք՝ նրանց աշխատանքն անգնահատելի է: Այդ մարդկանցից օպերատիվ եղանակով ստացվում է տեղեկատվություն: Տեղեկատվությունը ստացվում է, բայց, ցավոք սրտի, չի լինում փաստագրել այդ տեղեկատվությունը, այսինքն՝ ունենալ հստակ տվյալներ, որոնք կարող ես տրամադրել քննչական մարմնին»,- ասել է նա:

ՀՀ ԱԱԾ տնօրենը հավելել է՝ մարդիկ, ովքեր արել են այդ գործը, ի սկզբանե իմացել են, որ ԱԱԾ-ն և ողջ իրավական համակարգը ջանք և եռանդ չի խնայելու այդ գործը բացահայտելու համար:

«Իրենք շատ լավ են պատրաստված եղել և, ցավոք, հետքեր չեն թողել, որով կարողանանք մեղադրանքներ առաջադրել»,- ընդգծել է Վանեցյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ մի օր գտնեն այդ մարդկանց և պատժեն, Արթուր Վանեցյանը պատասխանել է.

«Գիտեք, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, ժամանակը ցույց կտա: Այս պահին չգիտեմ՝ կկարողանա՞նք փաստագրել և քրեական պատասխանատվության ենթարկել այդ մարդկանց, ուղղակի մի բան ասեմ. անկեղծ՝ ուղղակի, երևի ոչ մեկիս մտքով չի անցել, որ կարող են նման քայլի դիմել և գաղտնալսել երկրի Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և հատուկ քննչական ծառայության պետին, իսկ այդ խոսակցությունները կդարձնեն հրապարակային»:

Արթուր Վանեցյանը մանրամասնել է, որ իր և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը համացանցում տեղադրված է եղել սեպտեմբերի 6-ից, սակայն հանրության լայն շերտերի համար հասանելի է դարձել սեպտեմբերի 11-ին:

«Դրա պատճառն այն է, որ տեղեկատվությունը տարածելու և հետքեր չթողնելու համար նրանք պետք է գործեին շատ զգույշ, որովհետև, եթե մենք կարողանայինք ֆիքսել սկզբնաղբյուրը, հասկանալի է, որ կկարողանայինք կծիկը քանդել»,- ասել է նա:

ՀՀ ԱԱԾ տնօրենը ևս մեկ անգամ վերահաստատել է՝ կան մոտավոր շրջանակները, թե ովքեր են գաղտնալսման պատվիրատուները, սակայն չկան փաստական ապացույցներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը

19:40 22.11.2024

Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ ներկայացնելու ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը։ Անդրադառնալով Ժողովրդագրության ռազմավարության մշակման կարևորությանը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ փաստաթղթի ձևավորման գործընթացը տևել է ավելի քան երկուսուկես տարի, որում ներգրավված են եղել աշխարհի մի շարք առաջատար հետազոտական կենտրոններ։ Նախարարի […] ...

Ավստրիայի բասկետբոլի հավաքականը Հայաստանի ընտրանու դեմ խաղից առաջ վստահ հաղթանակ է տարել. ԱԱ-2027

19:35 22.11.2024

Ավստրիայի բասկետբոլի հավաքականը Հայաստանի ընտրանու դեմ խաղից առաջ վստահ հաղթանակ է տարել. ԱԱ-2027

Բաստետբոլի Ավստրիայի ազգային հավաքականն աշխարհի 2027 թ. առաջնության նախընտրական առաջին փուլի երրորդ տուրում հյուրընկալվելիս 99-63 հաշվով առավելության է հասել Ալբանիայի թիմի նկատմամբ։ Ավստրիայի հավաքականը C խմբում երկրորդ հաղթանակն է տարել և 4 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ Ավստրիացիներն այս խաղից հետո կժամանեն Երևան, որտեղ նոյեմբերի 24-ին մարզահամերգային համալիրում մրցելու են Հայաստանի հավաքականի դեմ։ Հայաստանը երկու […] ...

Մեկնարկել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ և կոռուպցիա» երկօրյա դասընթացը

19:28 22.11.2024

Մեկնարկել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ և կոռուպցիա» երկօրյա դասընթացը

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավի շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչների համար այսօր մեկնարկել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ և կոռուպցիա» երկօրյա դասընթացը։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից: Դասընթացի նպատակն է զարգացնել լրագրողների և խմբագիրների մասնագիտական հմտությունները հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարցերը լուսաբանելու և կոռուպցիայի ազդեցությունը բացահայտելու գործում։ ՀՀ […] ...

Վերջին օրերին արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

19:22 22.11.2024

Վերջին օրերին արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններում վերջին օրերին ևս արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, բացատրական աշխատանքի շնորհիվ կամովին հանձնվել է 15 ինքնաձիգ, 44 ատրճանակ, 142 նռնակ, 53 հրացան, տարբեր տրամաչափի 14027 փամփուշտ և 319 այլ զինամթերք։ «Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Հիշեցնենք՝ նման դեպքերում անձն ազատվում է […] ...

Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ

19:16 22.11.2024

Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ

Նոյեմբերի 22-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրեն Քեննեթ Էնջելի հետ` քննարկելու երկկողմ համագործակցության ընդլայնման և Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հնարավորությունները։ Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը կարևորել է Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի դերակատարումը զարգացող երկրների տնտեսական աճի խթանման գործում՝ նշելով. «Այս համագործակցությունը ոչ միայն ֆինանսավորման համատեքստում է, այլ […] ...

Հրաձգության մրցաշար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների անդամների միջև

19:09 22.11.2024

Հրաձգության մրցաշար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների անդամների միջև

«Ասպար» հրաձգարանում անցկացվել է հրաձգության մրցաշար՝ Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակազմերի և Երևան քաղաքի ավագանու «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» խմբակցությունների անդամների միջև: Մրցաշարին ներգրավվել է շուրջ 100 մասնակից: Հաղթողները որոշվել են կրակոցների միավորների հանրագումարով, տղամարդկանց և կանանց համար առանձին հաշվարկով: Տղամարդկանց պայքարում 1-ից 3-րդ մրցանակային տեղեր են զբաղեցրել Երևանի Էրեբունի, Կենտրոն և Արաբկիր վարչական […] ...

BACK_TO_TOP